ԵՊՀ ուսանողական խորհրդի կազմակերպած ամենամյա «Արի՛ մրցենք» միջֆակուլտետային առաջնությունն ամփոփվեց ընթացիկ ուսումնական տարվա մայիսի 21-ին:
«Արի՛ մրցենք»-ը հերթական անգամ համախմբել էր համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներին միաժամանակ և՛ մրցելու, և՛ համագործակցելու:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետի թիմը 2025-2026 ուստարվա «Արի՛ մրցենք» միջֆակուլտետային առաջնությունում զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը:
ԻԿՄ թիմը, ցուցադրելով բարձր արդյունքներ, թիմային համախմբվածություն և հետևողական աշխատանք, երրորդ տարին անընդմեջ գրավեց հաղթողի տիտղոսը՝ մրցելով գիտակրթական, սպորտային և մշակութային ոլորտներում:
ԵՊՀ ուսանողների նախաձեռնողականության և ակտիվ ներգրավվածության շնորհիվ այս հարթակն արդեն իսկ դարձել է համատեղ աշխատանքի, պատասխանատվության և գիտելիքի հանդեպ նվիրվածության վառ և դրական օրինակ:

