Երեքշաբթի, ապրիլ 14, 2026
Ս․թ․ ապրիլի 14-ին ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում բիոմետրիկ ծառայությունների ոլորտում առաջատար «Gurus» ընկերության թիմի հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
- «Gurus»-ի գործունեությունը, SAS ծրագրավորման հնարավորությունները,
- «Gurus Academy»-ի կրթական ծրագրերն ու վերապատրաստման հնարավորությունները,
- գործնական խորհուրդներ՝ աշխատանքի փնտրելու և ինքնակենսագրականի պատրաստման վերաբերյալ։