Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Կառուցվածք
  3. Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
  4. Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Սեմինարներ
  • Աշխատակիցներ

Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ

Հումանիտար հետազոտությունների ինստիտուտը պարբերական հրատարակությունների ու հոդվածների միջոցով գիտապրակտիկ տեսանկյունից վեր է հանում, հետազոտում, ուսումնասիրում, վերլուծում և արժևորում կրոնագիտությանը, հնագիտությանը, ազգագրությանը, մարդաբանությանը, բրիտանական գրականությանը, պատմության փիլիսոփայությանը, վրացագիտությանը և հայերենագիտությանն առնչվող հացեր: Հումանիտար հետազոտությունների ինստիտուտը ստեղծում է միջգիտաճյուղային հետազոտությունների հարթակ՝ տարաբնույթ հետազոտությունների իրականացման նպատակով: Նպաստում է միջգիտաճյուղային հետազոտությունների կատարմանն ու արդյունքների հրապարակայնացմանը, աջակցում է հումանիտար գիտությունների ոլորտում առկա հետազոտողներին իրենց աշխատանքները հրապարակելու ու հանրայնացնելու գործում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում հանրային տարբեր կառույցներին ու ինստիտուտներին՝ փորձագիտական գիտելիքների ձեռքբերման ու տարածման համար, վեր է հանում նշված ոլորտներում առկա խնդիրները, տեղական ու տարաշրջանային սպառնալիքները, դրանց դիմագրավելու գործիքներն ու մեխանիզմները:

Կառուցվածք

  • Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիա
  • Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա

Միջմշակութային կրոնագիտական կենտրոն

Միջմշակութային կրոնագիտական կենտրոնը պարբերական հրատարակությունների ու հոդվածների միջոցով գիտապրակտիկ տեսանկյունից վեր է հանում, ուսումնասիրում, վերլուծում և արժևորում կրոնի մարդաբանությանը, կրոնի հոգեբանությանը, կրոնի ֆենոմենոլոգիային, կրոնի սոցիոլոգիային և կրոնների պատմությանն առնչվող հացեր: Միջմշակութային կրոնագիտական կենտրոնը ստեղծում է միջգիտաճյուղային կրոնագիտական հետազոտությունների հարթակ՝ տարաբնույթ հետազոտությունների իրականացման նպատակով, նպաստում է միջգիտաճյուղային կրոնագիտական հետազոտությունների կատարմանն ու արդյունքների հրապարակայնացմանը, աջակցում է ոլորտում առկա հետազոտողներին` իրենց աշխատանքները հրապարակելու ու հանրայնացնելու գործում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում հանրային տարբեր կառույցներին ու ինստիտուտներին՝ կրոնի ոլորտի փորձագիտական գիտելիքների ձեռքբերման ու տարածման համար, կրոնագիտական տեսանկյունից վեր է հանում այս ոլորտում առկա խնդիրները, տեղական ու տարածաշրջանային սպառնալիքները, դրանց դիմագրավելու գործիքներն ու մեխանիզմները, ձևավորում է միջգիտաճյուղային կրոնագիտական հետազոտությունների մշակույթ, որը հիմք է դառնում նորանոր հետազոտությունների ու նոր գաղափարների առաջացման:

Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա

Վերջին տասնամյակների ընթացքում նորագույն մեթոդների վրա հիմնված հնագիտական հետազոտությունները ՀՀ տարածքում հեղաշրջիչ դեր ունեցան մեր երկրի հնագույն պատմության վերակազմության գործում: Որակապես և քանակապես հարստացած աղբյուրագիտական հենքի շնորհիվ հնարավոր դարձավ նորովի մեկնաբանել հայ ժողովրդի հնագույն պատմության բազմաթիվ հարցեր: Այս համատեքստում ներկայացված թեմայի շրջանակում իրականացվում է Հայաստանի հնագիտական հուշարձանների և հնալանդշաֆտի ուսումնասիրություն, որը ներառում է դաշտային աշխատանքները, նյութի լաբորատոր մշակումը, չափագրումը և հրապարակումը: Լաբորատորիայի աշխատանքները ծավալվում են հետևյալ հիմնական ուղղություններով. Հայաստանի տարածքի բնակեցումը և դրա փուլերը, Հայաստանի տարածքում վաղ երկրագործական մշակույթի առաջացումը և տարածումը, Հայաստանի մեգալիթյան և կոթողային հուշարձանների առաջացումը և էվոլյուցիան, Հայաստանում հին և միջնադարյան քաղաքակրթական միավորների առաջացումը և զարգացումը, թանգարանային նյութի մոնիթորինգ և հանրայնացում:

Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիա

Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիայի հիմնական խնդիրը ինչպես ավանդական ազգաբանական, այնպես էլ արդի մարդաբանական տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրությունն է։ Մի կողմից՝ արդիական ու կարևոր են հայոց ավանդական մշակույթի ուսումնասիրությունները նոր մոտեցմամբ, տեսական-մեթոդաբանական վերջին մշակումների կիրառմամբ, մյուս կողմից՝ ավելի կարևոր են դառնում ինքնության, սոցիալ-մշակութային փոխակերպումներով պայմանավորված զարգացումների, պատերազմի և էթնիկ հակամարտությունների մարդաբանական ուսումնասիրության ու բազմաթիվ այլ խնդիրները։ Առանձնացված և այլ խնդիրների մարդաբանական ուսումնասիրությունը կարևոր է հատկապես արդի փուլում, երբ Հայաստանի Հանրապետությունն ու հայ հասարակությունը կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարումը պահանջում է համալիր մոտեցումներ ու լուծումներ։ Ազգագրական և մարդաբանական խնդիրների այս շրջանակն է առանձնացվում որպես լաբորատորիայի հետազոտական հարցադրումների հիմնական շրջանակ։ Հետազոտությունների արդյունքները լինելու են ոչ միայն ակադեմիական, այլ կիրառական և ներառվելու են կրթական դասընթացներում, նպաստելու են ուսանողների հետազոտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը։

Բրիտանական գրականության և լեզվամշակույթի ուսումնասիրության խումբ

Բրիտանական գրականության և լեզվամշակույթի ուսումնասիրության խումբը հիմնադրվել է 2017 թվականին: Գիտական գործունեությունը խումբը ծավալում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է իրականացնել բրիտանական գրականության և մշակույթի համալիր հետազոտություններ՝ շեշտադրելով բրիտանական ինքնության մեջ արտացոլված ազգային ինքնության հասկացությունը և քննության առարկա դարձնելով ազգային մշակույթով պայմանավորված տարրերը: Լայն իմաստով ծրագրի նպատակն է զարգացնել Մեծ Բրիտանիայի տարածաշրջանային լեզուների, մշակույթների և բրիտանական գրականության հանդեպ առավել մեծ գիտական հետաքրքրություն, ինչպես նաև Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի ուսանողներին ծանոթացնել բրիտանական մշակույթին և գրականությանը` միաժամանակ ընդլայնելով ամբիոնի հետազոտական ծրագիրը: Ծրագրի մեկնարկային ուղղություն ընտրված է շոտլանդական մշակույթը՝ որպես եվրոպական մշակույթի ինքնատիպ և դինամիկ զարգացող ոլորտ: Կատարված հետազոտությունների արդյունքներն ամփոփվում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, ինչպես նաև ներկայացվում են միջազգային գիտաժողովներում:

Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիա

Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիան հետազոտական կենտրոն է, որի ուշադրության առանցքը պատմության գաղափարն է, պատմության վերամտածման ու վերաշարադրման հնարավորությունը, պատմական մեթոդների կիրառման հորիզոնները։ Լաբորատորիան առաջիկա տարիներին հետազոտելու է արդիականացման հայկական հարացույցները՝ խնդիր դնելով նոր շերտեր բացահայտելու 19-20-րդ դարերի պատմության, մասնավորապես հայոց պատմության մեջ։ Լաբորատորիան ղեկավարում է Տուրկուի համալսարանի (Ֆինլանդիա) պրոֆեսոր Կալլե Փիհլայնենը, համաղեկավարը ԵՊՀ դոցենտ Դավիթ Մոսինյանն է։ Լաբորատորիան նպաստում է ժամանակակից գիտական դիսկուրսի զարգացմանը՝ հարթակ առաջարկելով նորարարական մտածողության և պատմական նոր մեթոդաբանությունների հետազոտման համար:

Վրացագիտության կենտրոն

Հայագիտության՝ որպես գերակա ուղղության համակողմանի զարգացումն ու ինտեգրումը միջազգային գիտական միջավայր, հնարավոր չէ առանց տարածաշրջանային, այդ թվում՝ վրացագիտության համալիր հետազոտությունների։ Այդ առումով ԵՊՀ վրացագիտության կենտրոնը ունի նշանակալի և ինքնատիպ առաքելություն։ Կենտրոնի կրթագիտական և հետազոտական գործունեության կարևորությունը ու անհրաժեշտությունը պայմանավորված է հայ-վրացական դարավոր պատմամշակութային, էթնոքաղաքական  փախառնչությունների ու փոխազդեցությունների հարուստ փորձի գնահատմամբ, այդ ժառանգության վերաարժևորմամբ։ Կովկասյան բազմէթնիկ տարածաշրջանի քաղաքակրթական մշակութային ժառանգության պահպանման խնդիրն ունի արդիական նշանակություն։ Այն պայմանավորված է նաև տարածաշրջանային երկրների փոխհարաբերություններում, անվտանգային հիմնախնդիրների համատեքստում, հիշյալ մշակութային ժառանգության արծարծմամբ այդ երկրների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու նպատակով փոխլրացման հենքին խարսխված հնարավոր սցենարների մշակմամբ։

Հայերենագիտական հետազոտությունների լաբորատորիա

Լաբորատորիայի նպատակը հայերենի բառամթերքի համապարփակ նկարագրությունն է՝ ըստ բառիմաստային խմբերի՝ ֆիզիկական աշխարհ (լանդշաֆտ, կենդանիներ, բույսեր, եղանակ, գույներ ևն) և մշակույթ (արհեստ, հավատալիքներ ևն), հնդեվրոպական նախահայրենիքի, Առաջավոր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի առնչակցության համատեքստում և հայոց լեզվի զարգացման բոլոր փուլերում՝ հնդեվրոպական ակունքներից (մ․թ․ա․ շուրջ IV հազարամյակ) մինչև արդի բարբառներ։ Հնդեվրոպական տրոհումից հետո վաղնջահայերենի կրողները տեղի ոչ հնդեվրոպական լեզուներից փոխառել են ենթաշերտային բազմաթիվ բառեր: Այս նախապատմական փուլերին հաջորդել են պատմական հին ու նոր շրջանները, երբ հայերենը լեզվական առնչություններ է ունեցել կովկասյան, անատոլիական, խուռա-ուրարտական, սեմական, իրանական և այլ լեզուների հետ։ Լաբորատորիան հայերենի բառամթերքը քննելու է բնիկ հայկական և փոխառյալ բառախմբերի բազմաշերտ փոխհարաբերությունների համատեքստում։ Իմաստախմբերի քննություններն ամփոփվելու են տեղեկատվական մեծ ընդգրկման և գունային տարբերակման աղյուսակներով ու այլ պատկերներով։ Հետազոտությունների արդյունքները հրատարակվելու են գիտական հոդվածների և մենագրությունների տեսքով:

  • Գլխավոր էջ
  • Սեմինարներ
  • Աշխատակիցներ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am