Նոր ուսումնական տարվա մեկնարկին ԵՊՀ գրադարանը վերսկսում է ճանաչողական շրջայցերը, որոնց ընթացքում ուսանողները կծանոթանան գրադարանի ծառայություններին, ընթերցասրահներին և հնարավորություններին, ինչպես նաև գրադարանից օգտվելու կանոններին։
Սիրով սպասում ենք թե՛ մեր նոր, թե՛ արդեն ծանոթ ընթերցողներին՝ գրադարանն ավելի լավ ճանաչելու և նրա հնարավորություններից արդյունավետ օգտվելու համար։





