ԵՊՀ գրադարանի նախասրահում կրկին տեղադրվել է դիտարկումների և առաջարկների արկղիկը։
Այստեղ կարող եք թողնել գրադարանի գործունեության և ծառայությունների վերաբերյալ ձեր դիտարկումներն ու առաջարկները, ինչպես նաև նշել այն գրքերի անունները, որոնք կցանկանայիք տեսնել մեր գրադարանում։
Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար: Ազատ և անկաշկանդ գրե՛ք ձեր մտքերը, ցանկություններն ու առաջարկները։ Յուրաքանչյուր գրառում կարող է դառնալ գրադարանի նոր նախաձեռնության կամ փոփոխության սկիզբ։