Image
ԵՊՀ գրադարանում կայացավ «Բոլորիս Ալենը» գրքի շուրջ հանդիպում-քննարկում՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ալեն Մարգարյանին։
Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ներկաներին պատմեց հուշեր, ներկայացրեց պատմություններ ու այնպիսի դրվագներ, որոնց մեջ երևում է Ալենը՝ որպես մարդ, որդի, ընկեր և անհատ։ Զրույցի ընթացքում խոսվեց Ալենի անցած ճանապարհի, նրա արժեքների, մարդկանց հետ հարաբերությունների և այն հետքի մասին, որ նա թողել է իրեն ճանաչողների կյանքում։
Նազելի Տերտերյանը ԵՊՀ գրադարանին նվիրեց «Բոլորիս Ալենը» և «Բոլորիս Ալենի հեքիաթները» գրքերը։ Վերջինս առանձնահատուկ է նրանով, որ ներառում է Ալենի հեղինակած հեքիաթները: Երկու գրքերն էլ շուտով հասանելի կլինեն ԵՊՀ գրադարանի ընթերցողներին։













