ԵՊՀ գրադարանում տեղի ունեցավ սոցիալական աշխատող, դասախոս, մասնագիտական գրքերի հեղինակ Աննա Ոսկանյանի «Ոչ սովորական մի պատմություն» դետեկտիվ գրքի շնորհանդես-քննարկումը։
Գրքի հիմքում մի պատմություն է, որտեղ մարդկային ուշադրությունն ու հոգատարությունը կարող են բացահայտել այն, ինչ փորձում են ներկայացնել որպես դժբախտ պատահար։ Դետեկտիվ սյուժեի միջոցով հեղինակն անդրադառնում է նաև անտարբերության, պատասխանատվության և մարդու հանդեպ ուշադրության թեմաներին։
Հանդիպման ընթացքում հեղինակն անդրադարձավ գրքի սյուժեին, կերպարներին և ստեղծագործության հիմքում դրված թեմաներին։
Գիրքը հետաքրքիր է նաև նրանով, որ Աննա Ոսկանյանի մասնագիտական փորձը որոշակիորեն արտացոլվել է դրա բովանդակության մեջ․ մարդկային վարքն ու փոխադարձ պատասխանատվությունն այստեղ դարձել են պատմության կարևոր բաղադրիչներ։





