Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Ուսում, փորձ, նպատակներ. ԵՊՀ ուսանողը պատմում է իր կրթական ճամփորդության մասին
Հոկտեմբեր 02, 2025 | 11:13
Կրթություն
Ուսանողական

Ուսում, փորձ, նպատակներ. ԵՊՀ ուսանողը պատմում է իր կրթական ճամփորդության մասին

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Աննա Մուրադյանը պատմում է իր կրթական փորձառության մասին՝ ընդգծելով ուսանողակենտրոն միջավայրի, ոչ ֆորմալ կրթության և միջազգային փորձի կարևորությունը՝ որպես մասնագիտական և անձնական զարգացման հիմք: «ԵՊՀ-ում ես հնարավորություն ունեցա խորապես ուսումնասիրելու հոգեբանի մասնագիտությունը, ձեռք բերելու մտերիմ ընկերներ և իրականացնելու իմ երազանքը՝ ուսանել արտասահմանում»,- ասում է ուսանողը, որը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ սովորել է Պորտուգալիայի «Universidade de Beira Interior» համալսարանում։

ԵՊՀ ուսանող Աննա Մուրադյանի հետ զրուցել ենք Պորտուգալիայում անցկացրած կիսամյակի, միջազգային ծրագրերի, գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման կարևորության մասին։ Հետաքրքիր է դիտարկել, թե այսօր ինչպես է ուսանողը պատրաստվում վաղվա մարտահրավերներին՝ լինելով ոգեշնչող օրինակ իր կուրսընկերների համար։

- Աննա՛, «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում ուսանել եք արտերկրում։ Ինչպիսի՞ն էր Ձեզ համար արտասահմանում ուսանելու փորձը: 

- Փոխանակման ծրագրի շրջանակում մեկնել եմ Պորտուգալիայի Կովիլյան քաղաքում գտնվող «Universidade de Beira Interior» համալսարան, որը համարվում է աշխարհի լավագույն բուհերից մեկը։ Արտասահմանում ուսանելու փորձը մի բառով նկարագրել հնարավոր չէ։ Ուսումնառության ժամանակահատվածն ընդգրկում էր դասեր, նոր գիտելիքներ, մի քիչ էլ «կենցաղային արկածներ»։ Դու ոչ միայն սովորում ես տարբեր առարկաներ, այլև ինքնուրույն կազմակերպում ամեն ինչ՝ սկսած ամենապարզ հարցերից մինչև նոր միջավայրին հարմարվելը։

- Ի՞նչ դասընթացների եք մասնակցել, արդյո՞ք դրանք նոր էին Ձեզ համար։ 

- Հիմնական ուշադրությունս, բնականաբար, ուղղված էր հոգեբանական առարկաներին, որոնք ինձ հնարավորություն տվեցին խորանալու իմ երկու ամենասիրելի ոլորտներում՝ կազմակերպչական և կլինիկական հոգեբանության մեջ։ Բացի դրանից՝ իմ ընտրությամբ ուսումնասիրեցի օտար լեզու և մշակույթի ու հաղորդակցության սոցիոլոգիա։ Թեև բոլոր դասերը ինձ համար նոր չէին և նախկինում ծանոթ էի դրանց, այնուամենայնիվ, վստահեցնում եմ՝ միշտ նոր բան կա սովորելու։ Յուրաքանչյուր դասընթաց ինձ հնարավորություն տվեց դիտարկելու թեմաները նոր տեսանկյունից, ստանալու թե՛ տեսական, թե՛ գործնական նոր գիտելիքներ և միաժամանակ ավելի մոտիկից ծանոթանալու տվյալ երկրի մշակույթին՝ ներկայացնելով նաև իմ սեփականը։

- Երկու բուհերի միջև, ըստ Ձեզ, կայի՞ն կրթության կազմակերպման տարբերություններ:

- Ուսուցման առումով էական տարբերություն չկար․ դասախոսություններն ու սեմինարները ընթանում էին նույն տրամաբանությամբ, ուսանողակենտրոն մոտեցմամբ, ինչպես ԵՊՀ-ում է։ Փոքր տարբերություններ նկատելի էին հիմնականում քննությունների և սոցիալական կազմակերպման ոլորտում։ Քննությունները բավականին խիստ էին, ընդգրկում էին շարադրանքային, տրամաբանական և իրավիճակներ վերլուծող հարցեր, որոնք միաժամանակ բարդ և հետաքրքրություն առաջացնող էին։ Սոցիալական մասում ուսանողները մասնակցում էին միջոցառումների, որոնք մեծ դեր ունեին հաղորդակցությունը զարգացնելու, նոր ընկերներ ձեռք բերելու և ներգրավված լինելու զգացողությունը բարձրացնելու գործում։ Ծրագրի ավարտին համալսարանի պատասխանատուները «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հյուրընկալված ուսանողների համար կազմակերպեցին հատուկ ընթրիք հաջող ուսումնական տարվա առթիվ, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց ուսանողակենտրոն մոտեցումը։

- Աննա՛, ի՞նչ նոր գիտելիքներ ձեռք բերեցիք՝ մեկ կիսամյակ ուսանելով այնտեղ։ Դասընթացներն ու պրակտիկան ի՞նչ նոր հմտություններ տվեցին Ձեզ, և ինչպե՞ս դրանք նպաստեցին Ձեր մասնագիտական զարգացմանը: 

- Մեկ կիսամյակ ուսանելով Պորտուգալիայում՝ ես ուսումնասիրեցի հենց իմ սիրած առարկաները, ու դա ինձ հնարավորություն տվեց ավելի խորանալու այն ոլորտներում, որոնք իսկապես ինձ մոտիվացնում են։ Բացի դրանից՝ հնարավորություն ունեցա օգտվելու նոր աղբյուրներից ու գրականությունից, որոնք լայնացրին իմ մտահորիզոնը և տվեցին լրացուցիչ գործիքներ մասնագիտական առաջընթացի համար։ Շատ կարևոր էր նաև այն փաստը, որ բազմաթիվ ինքնուրույն աշխատանքներ էի կատարում․ դրանք օգնեցին զարգացնել վերլուծական մտածողությունս, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունս և պատասխանատվության զգացումը։ Այս ամենը միասին զգալիորեն նպաստեցին իմ մասնագիտական աճին ու վստահությանը, որ ճիշտ ուղով եմ առաջ շարժվում։

- Որպես «Էրազմուս+» ծրագրի մասնակից՝ ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք և ինչպե՞ս հաղթահարեցիք դրանք:

- Սա արդեն իմ մի քանի փորձերից մեկն էր։ Գրեթե երեք տարի է, ինչ ակտիվորեն մասնակցում եմ այսօրինակ ծրագրերի, և ամեն անգամ նոր փորձառություն ու արժեքավոր գիտելիքներ եմ ձեռք բերում։ Սակայն միայնակ այլ երկիր գնալը միշտ ունի իր նրբություններն ու բարդությունները։ Նախ՝ վիզայի պատճառով երկու ամիս ուշացա դասերից, բայց ընդունող համալսարանը ջերմորեն ընդունեց և օգնեց լրացնել բացթողումները։ Հաջորդը նոր ընկերներ գտնելն ու միջավայրի անդամ դառնալն էր։ Սկզբում ամեն ինչ բարդ էր թվում, բայց մի կողմ դնելով ինտրովերտությունը՝ քայլ արեցի և շարժվեցի առաջ։ Շատ արագ ձևավորվեցին նոր ծանոթություններ, որոնք վերածվեցին ամուր ընկերության։ Եվ ամենակարևորը՝ այս ամբողջ ճանապարհը հաղթահարեցի առանց կողմնակի աջակցության․ դա, կարծում եմ, դարձավ իմ ամենամեծ ձեռքբերումը՝ հավատալ, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում կարող եմ ինքնուրույն գլուխ հանել։

- Ինչպիսի՞ն են ուսանողների և դասախոսների փոխհարաբերությունները նշյալ համալսարանում։ Ի՞նչ տարբերություններ կային՝ համեմատած ԵՊՀ-ի հետ:

- Էական տարբերություններ չեմ նկատել. ընդհանուր առմամբ, փոխհարաբերությունները երկու համալսարաններում էլ հիմնված են համագործակցության, հարգանքի և փոխադարձ վստահության վրա, ինչը ուսման գործընթացը դարձնում է ոչ միայն արդյունավետ, այլև հաճելի ու ներշնչող։

- Ի՞նչ արժեքներ և գործոններ եք կարևորում կրթության մեջ։ Ի՞նչ դերակատարում ունի ԵՊՀ-ն Ձեր հաջողությունների գործում։

- Ինձ համար կարևոր է, որ համալսարանը լինի իսկապես ուսանողակենտրոն։ Համալսարանում ուսանողը չպետք է սահմանափակվի միայն դասախոսություններով։ Կարևոր է, որ լինեն նաև միջոցառումներ ու ստեղծագործական նախաձեռնություններ, որոնց շնորհիվ ուսանողները ոչ միայն սովորում են, այլև «ապրում» իրենց ուսանողական կյանքը։ Հենց այս միջավայրում մեծ դերակատարում ունի նաև ոչ ֆորմալ կրթությունը, որը հնարավորություն է տալիս ձեռք բերելու այնպիսի հմտություններ, ինչպիսիք են հաղորդակցությունը, թիմային աշխատանքը, ստեղծարարությունը։ Կարծում եմ, որ համալսարանը պետք է լինի մի տարածք, որտեղ ուսանողի ձայնը լսելի է, որտեղ նա ոչ միայն ստանում է գիտելիք, այլև կարողանում է արտահայտվել, զարգանալ։ Մեծ նշանակություն ունի նաև ապագայի տեսլականի ձևավորումը՝ հասկանալու, թե ինչպես կապել ստացած գիտելիքը սեփական երազանքների ու նպատակների հետ։

ԵՊՀ-ում ես հնարավորություն ունեցա խորապես ծանոթանալու իմ ընտրած մասնագիտությանը, ուսումնասիրելու նաև այլ առարկաներ, ձեռք բերելու մտերիմ ընկերներ և իրականացնելու իմ երազանքը՝ ուսանել արտասահմանում։ Կարծում եմ՝ կրթությունը հաջողված է, երբ համալսարանը ոչ միայն գիտելիք է տալիս, այլև հիշողություններ, որոնք հետո դառնում են կյանքի ուղեկից։

- Ի՞նչ նպատակներ ունեք, ցանկանո՞ւմ եք շարունակել ուսումնառությունը։ 

- Նպատակներիցս մեկը կազմակերպչական և կառավարման հոգեբանության, մասնավորապես մարդկային ռեսուրսների՝ HR ոլորտում առաջատար մասնագետ դառնալն է։ Ուսման հետ կապված մտքերս ուղղված են հենց այս ուղղությամբ մագիստրոսական կրթություն սանալուն արտասահմանում, որտեղ հնարավոր կլինի խորանալ, ձեռք բերել միջազգային փորձ և զարգացնել մասնագիտական հմտություններս։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Ուսում, փորձ, նպատակներ. ԵՊՀ ուսանողը պատմում է իր կրթական ճամփորդության մասին

02.10.2025

Լիտվացի հայտնի արվեստագետ Մ․Կ․ Չյուրլիոնիսի նկարների ցուցադրությունը՝ ԵՊՀ-ում

01.10.2025

Միջբուհական կապերի ամրապնդում ԵՊՀ-ի և Ռոսարիոյի ազգային համալսարանի միջև

01.10.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Բրատիսլավայի տնտեսագիտության համալսարան, Սլովակիա

10.02.2025 - 10.19.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Տարտուի համալսարան, Էստոնիա

10.02.2025 - 10.14.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Բերիայի համալսարան, Պորտուգալիա

10.02.2025 - 10.19.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am