Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Փոխակերպվող տնտեսություն, մարդկային կապիտալի զարգացում․ ԵՊՀ-ում մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած միջազգային գիտաժողովը
Հոկտեմբեր 08, 2025 | 12:35
Կոնֆերանսներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն

Փոխակերպվող տնտեսություն, մարդկային կապիտալի զարգացում․ ԵՊՀ-ում մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած միջազգային գիտաժողովը

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային գիտաժողովը: Արդեն երկրորդ անգամ անցկացվող գիտաժողովը կազմակերպվում է ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակում:

Գիտաժողովի նպատակն է ձևավորել քննարկման բարձրորակ հարթակ՝ նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման և տարածման համար՝ խթանելով համագործակցությունը ակադեմիական շրջանակների և տարբեր երկրների գիտակրթական հաստատությունների փորձագետների միջև։ Միևնույն ժամանակ, գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրելու կրթության և տնտեսության ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների փոխակերպող ներուժը՝ դիտարկելով դրանց ազդեցությունը մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև տարածական և տնտեսական առումներով կայուն ու ներառական աճի խթանման վրա։

Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ օրհներգով, ինչին հաջորդեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ելույթը։ Ռեկտորն ընդգծեց, որ գիտաժողովի թեմատիկ շրջանակը բավականին ընդգրկուն է և հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտների մասնագետներին ներկայացնելու իրենց նորարարական դիտարկումները և հետազոտությունների արդյունքները։ Նա հույս հայտնեց, որ գիտաժողովի շրջանակում կծավալվեն բովանդակալից և արդյունավետ քննարկումներ։

«Օտարերկրյա բազմաթիվ մասնակիցների ներկայությունն ապացուցում է, որ այստեղ քննարկվելիք թեմաներն արդիական են և ունեն բացառիկ կարևորություն։ Երևանի պետական համալսարանի համար առաջնահերթություն է հյուրընկալել այնպիսի նախաձեռնություններ, որոնք համադրում են գիտելիքը, պրակտիկան և ապագայի տեսլականը։ ԵՊՀ-ն իր ռազմավարական ծրագրի շրջանակում մեծապես կարևորում է գիտական նախաձեռնությունների խրախուսումը»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը նշեց, որ ֆակուլտետը գիտաժողովի շրջանակում երեք օրով վերածվելու է նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման կարևոր հարթակի։

«Աշխարհում տեղի ունեցող շարունակական փոփոխություններին արդյունավետ արձագանքելու համար անհրաժեշտ է դուրս գալ ավանդական մտածողության շրջանակներից` կառուցելու մարդակենտրոն, նորարարությունների հիմքով, ներառական և կայուն փոխակերպվող տնտեսություն։ Ֆակուլտետը ոչ միայն կրթական կենտրոն է, այլև հարթակ՝ միջազգային համագործակցության, գիտական առաջխաղացման և ազգային զարգացման համար։ Գործընկերների հետ համագործակցությամբ անցկացվող գիտական այս միջոցառման շնորհիվ մենք կառուցում ենք նոր կամուրջներ Հայաստանի և համաշխարհային ակադեմիական համայնքի միջև»,- ընդգծեց դեկանը։

ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը նշեց, որ կրթությունն է կայուն զարգացման ու համակարգային փոփոխությունների հիմքը, իսկ բանկային ոլորտի ուժը կախված է վերլուծական մտածողություն ունեցող մասնագետներից։ Նա ընդգծեց Երևանի պետական համալսարանի հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ տեսության և պրակտիկայի միջև կամուրջ կառուցելու և ֆինանսական առաջնորդների հաջորդ սերնդի դաստիարակության համար։

Գիտաժողովի ընթացքում անցանց և առցանց ձևաչափով կներկայացվեն ավելի քան 75 զեկուցումներ թեմատիկ յոթ բաժանմունքներում: Եռօրյա գիտական միջոցառման շրջանակում զեկուցումներով հանդես կգան նաև ՀՀ պետական կառավարման, ֆինանսաբանկային ոլորտի, ինչպես նաև միջազգային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի փորձագետներ: Գլխավոր խոսնակների թվում են երկու Նոբելյան մրցանակակիրներ՝ Փոլ Կրուգմանը (2008) և Տարոն Աճեմօղլուն (2024), ինչպես նաև Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը:

Վերջինս իր խոսքում նշեց․ «Ելնելով այսօր աշխարհում առկա տնտեսական և քաղաքական իրադրություններից՝ առավել քան երբևէ կարևոր է խորապես քննարկել այն թեմաները, որոնց պիտի անդրադառնանք գիտաժողովի շրջանակում։ Դրանց թվում են՝ փոխակերպվող տնտեսությունը, անկայուն ժամանակներում տնտեսության զարգացումը, քաղաքական փոփոխությունները, տարածքային խնդիրները, կլիմայական մարտահրավերները, ինստիտուցիոնալ փոփոխությունները, միջազգային համագործակցությունը և այլ թեմաներ։ Այսպիսով, ուրախ եմ, որ այսօր այստեղ ենք և հնարավորություն ունենք իրականացնելու այն, ինչին միտված է գիտությունը՝ կառուցելու գիտելիքի ամուր և հուսալի հիմք»։

Միջոցառմանը ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց Պիտեր Նայկամպը՝ երկարատև և կայուն ակադեմիական համագործակցության ու նշանակալից ներդրման համար, իսկ Տարածաշրջանային գիտությունների ակադեմիայի գործադիր տնօրեն Կարիմա Կուրտիտը պարգևատրվեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հուշամեդալով՝ ֆակուլտետին ցուցաբերած շարունակական աջակցության և համագործակցության համար։ Միջազգային երկրորդ գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար շնորհակալագրեր և հուշանվերներ տրվեցին Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին, «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանին, «Ֆասթ բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ Գարեգին Դարբինյանին։

Նշենք, որ միջազգային գիտաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել շուրջ 120 մասնակիցներ, որոնց թվում են ականավոր գիտնականներ և մասնագիտական ոլորտում ճանաչված դասախոսներ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից և ՀՀ այլ բուհերից:

Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արտերկրի տարբեր համալսարանների, բիզնես դպրոցների և բարձր վարկանիշ ունեցող կառույցների շուրջ 40 անվանի գիտնականներ աշխարհի ավելի քան 17 երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Հնդկաստանից և այլ երկրներից:

Այսպիսի բազմակողմանի մասնակցությունը գիտաժողովին կապահովի փորձագիտական քննարկումների բարձր մակարդակ՝ համադրելով միջազգային ճանաչում ունեցող գիտնականների ակադեմիական ուսումնասիրությունները և առաջատար պետական կառավարման մարմինների ու միջազգային կազմակերպությունների փորձագիտական եզրակացությունները:

Նշենք որ գիտաժողովի հովանավորներն են «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն և «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ն, իսկ գործընկերն է Հայաստանի բանկերի միությունը:

Սոնա Շահվերդյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    ԵՊՀ գրադարանում նախատոնական տրամադրություն էր

    23.12.2025

    «Առաջին կուրսից իմ նպատակն էր ուսանել Իտալիայում»․ ԵՊՀ ուսանող Լիլիթ Հովսեփյան

    23.12.2025

    Հանրապետության լավագույններից մեկը ճանաչված ԵՊՀ ուսանողի հաջողության բանաձևը

    22.12.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Մեսսինայի համալսարան, Իտալիա

    12.23.2025 - 01.13.2026

    Ջիմի և Ռոզալին Քարթերի անվան խաղաղության և հակամարտությունների կարգավորման դպրոց այցի հնարավորություն

    12.22.2025 - 01.04.2026

    Միջազգային կրթական ծրագրի դիմելու հնարավորություն երիտասարդների համար (խաղաղության և առաջնորդության ուղղությամբ)

    12.19.2025 - 01.10.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am