- Գլխավոր
- Նորություններ
- Քաղաքականություն, կրոն և հասարակություն․ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի գաղափարների վերընթերցումը ԵՊՀ-ում
Ապրիլ 22, 2026 | 15:03
Հասարակություն
Միջոցառումներ
Քաղաքականություն, կրոն և հասարակություն․ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի գաղափարների վերընթերցումը ԵՊՀ-ում
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը, համագործակցելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ, կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի քաղաքական, կրոնական և սոցիալական գաղափարների վերընթերցմանը։
Միջոցառման նպատակն էր բազմակողմանիորեն անդրադառնալ 86-ամյա նահատակ առաջնորդի՝ Ալի Խամենեի գաղափարական ժառանգությանը՝ այն դիտարկելով ժամանակակից գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Քննարկման ընթացքում վերլուծվեցին նրա քաղաքական մտածողության առանցքային շեշտադրումները, կրոնական մեկնաբանությունները և սոցիալական հայացքները, որոնք զգալի ազդեցություն են ունեցել Իրանի ներքին և արտաքին քաղաքականության ձևավորման վրա։
Բանախոսները անդրադարձան նաև իրանական քաղաքական-կրոնական համակարգի առանձնահատկություններին՝ կարևորելով դրանց փոխազդեցությունը ժամանակակից հասարակական գործընթացների հետ։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը, ինչպես նաև մասնագետներ, դասախոսներ և ուսանողներ։




