Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-ում քննարկվեցին միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետության առանցքային բաղադրիչները
Ապրիլ 27, 2026 | 16:30
Կրթություն
Միջոցառումներ

ԵՊՀ-ում քննարկվեցին միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետության առանցքային բաղադրիչները

Երբ բիզնեսի, պետության և իրավունքի շահերը հատվում են մեկ կետում, որոշիչ են դառնում օրենքն ու այն գործոնները, որոնք կարող են արագացնել կամ ձախողել ամբողջ գործընթացը։ ԵՊՀ-ում անցկացված «Միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետության «գաղտնի (և ոչ այնքան գաղտնի) բաղադրիչները»» խորագրով միջոցառման օրակարգում հենց այդ քիչ քննարկվող, սակայն վճռորոշ բաղադրիչներն էին։

Միջոցառումը կազմակերպվել էր Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի դեսպանների ցանցի (Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի նախաձեռնություն), «ArbMenia»-ի նախաձեռնությամբ և անցկացվում էր ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի աջակցությամբ։

Գիտական այս միջոցառման հիմնական նպատակն էր բացահայտել և քննարկել միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետության վրա ազդող առանցքային գործոնները՝ համադրելով ոլորտի տեսական գիտելիքն ու գործնական փորձը։ Այն միտված էր ստեղծելու մասնագիտական բաց հարթակ, որտեղ հնարավոր կլիներ անդրադառնալ ոչ միայն արբիտրաժային գործընթացների ակնհայտ մեխանիզմներին, այլև հաճախ անտեսվող այն բաղադրիչներին, որոնք վճռորոշ դեր են ունենում վեճերի արդյունավետ, արագ և արդար լուծման գործում։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային արբիտրաժի ոլորտում առկա արդի մարտահրավերներին՝ սկսած վարույթների արդյունավետության ու տևողության խնդիրներից մինչև ներդրումային վեճերի քննության ձևաչափերի վերանայման անհրաժեշտություն։ Առանձնակի ուշադրություն դարձվեց պետությունների և բիզնես կառույցների դերակատարությանը, ինչպես նաև արտաարբիտրաժային մեխանիզմների՝ բանակցությունների և հաշտարարության միջոցով վեճերի լուծման հնարավորություններին։ Քննարկվեցին նաև այն գործնական քայլերը, որոնք կարող են նպաստել արբիտրաժային գործընթացների առավել արագ, արդար և արդյունավետ կազմակերպմանը։

Միջոցառումը համախմբել էր հայաստանյան և միջազգային մասնագետների՝ քննարկելու միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետ կազմակերպման վրա ազդող ակնհայտ և հաճախ ստվերում մնացող գործոնները։ 

ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի համահիմնադիր, դասախոս Քրիստինե Խանազադյանի խոսքով՝ սա հնարավորություն է տալիս համալսարանական միջավայրում զարգացնելու միջազգային արբիտրաժի վերաբերյալ մասնագիտական քննարկումները, դրանք դարձնելու առավել առարկայական և հասանելի թե՛ ուսանողների, թե՛ ոլորտի մասնագետների համար։

Քրիստինե Խանազադյանը շեշտեց, որ միջոցառումը առավելապես միտված էր պրակտիկ գիտելիքների և իրական փորձի փոխանցմանը։  

Քննարկումների առանցքում էին միջազգային արբիտրաժի ոլորտում առկա արդի մարտահրավերները՝ ներդրումային և առևտրային արբիտրաժների համատեքստում։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց այն հարցին, թե արդյո՞ք ներդրումային վեճերը պետք է շարունակեն քննվել մեկանգամյա (ad hoc) կամ ինստիտուցիոնալ արբիտրաժային տրիբունալների կողմից, թե՞ անհրաժեշտ է անցում կատարել մշտական գործող ներդրումային դատարանների համակարգի։

Ըստ Քրիստինե Խանազադյանի՝ այս թեման հատկապես արդիական է, քանի որ արբիտրաժային վարույթները երբեմն լիարժեք չեն ծառայում իրենց սկզբնական նպատակին։ 

«Արբիտրաժի գաղափարը հենց այն էր, որ այն լիներ դատական համակարգի այլընտրանք՝ ապահովելով արդյունավետություն, կարճ ժամկետներ և արդար քննություն։ Սակայն այսօր գործնականում հաճախ արձանագրվում է, որ վարույթները տևում են ավելի երկար, քան նախատեսված է, իսկ կողմերը շատ դեպքերում չեն համաձայնում կայացված վճիռներին և նախաձեռնում են չեղարկման գործընթացներ։ Հենց այս հանգամանքների պատճառով էլ ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի երրորդ աշխատանքային խմբի շրջանակում ներկայում քննարկվում է մեկանգամյա ստեղծվող (ad hoc) կամ ինստիտուցիոնալ արբիտրաժային տրիբունալներից դեպի մշտական գործող ներդրումային դատարանների համակարգ անցում կատարելու հարցը»,- ասաց նա՝ միջոցառմանը ուշադրություն դարձնելով պետությունների առջև ծառացող մարտահրավերներին, երբ պետությունն է ներգրավվում արբիտրաժային վարույթի շրջանակում։

Նրա խոսքով՝ պետության դեմ ուղղված վեճերի լուծման մեխանիզմները, հատկապես ներդրումային արբիտրաժի համատեքստում, ունեն իրենց առանձնահատկությունները։ Այս գործընթացներում գործում է այսպես կոչված «սպասման ժամանակահատվածը» (Cooling-off period), երբ կողմերը փորձում են վեճը լուծել բանակցությունների միջոցով։ Սովորաբար այս փուլը տևում է 3-6 ամիս՝ կախված համապատասխան ներդրումային համաձայնագրի դրույթներից։

«Գործնականում հաճախ այս ժամանակահատվածը կիրառվում է ձևական բնույթով, և դրա ավարտից հետո վեճը տեղափոխվում է արբիտրաժային քննության փուլ։ Միևնույն ժամանակ, եղել են դեպքեր, երբ Հայաստանում վեճի ծանուցումից հետո պետությունը ձեռնարկել է քայլեր՝ այն արտաարբիտրաժային կարգով լուծելու ուղղությամբ՝ բանակցությունների միջոցով հասնելով կարգավորման։ Որոշ իրավիճակներում կիրառվում է հաշտարարության (մեդիացիայի) մեխանիզմը, որի արդյունքում կողմերը կարողանում են հասնել համաձայնության։ Նույնիսկ արձանագրվել են դեպքեր, երբ հայցվոր կողմը հրաժարվել է իր պահանջներից՝ վեճը լուծելով մինչ արբիտրաժային փուլ հասնելը»,- նշեց Քրիստինե Խանազադյանը, որը կարծում է՝ նախաձեռնությունը համահունչ է ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի առաքելությանը՝ Հայաստանում զարգացնել միջազգային արբիտրաժի վերաբերյալ գիտելիք և ձևավորել ոլորտի նոր մասնագետների համայնք։

Նշենք, որ միջոցառումը նախատեսված էր ոչ միայն իրավաբանների, այլև շինարարության, տնտեսագիտության և այլ ոլորտների մասնագետների, ինչպես նաև ուսանողների համար, որոնք հետաքրքրված են միջազգային իրավունքով և միջազգային վեճերի լուծման մեխանիզմներով։

Միջոցառմանը ներկա էին ոլորտի հեղինակավոր մասնագետներ և փորձառու իրավաբաններ տարբեր երկրներից։ Մասնակիցների և բանախոսների թվում էին Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի գլխավոր քարտուղար Նիվ Լայնվաթերը, «Equity Law Partners»-ի գործընկեր, Բրյուսելում գործող «van den Berg Arbitration»-ի իրավաբան Ալվին Շիրինյանսը, Ժնևում գործող «Archipel»-ի իրավախորհրդատու, Հայաստանում Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի դեսպան Մարլենա Հարությունյանը, Փարիզում գործունեություն ծավալող անկախ արբիտր և Վրաստանում Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի դեսպան Քեթևան Բեթանելին, «Concern Dialog»-ի գործընկեր Լիլիթ Կարապետյանը, ինչպես նաև իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ներկայացուցիչ և «ELL Partnership»-ի հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանը։

Սոնա Շահվերդյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    ԵՊՀ-ում քննարկվեցին միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետության առանցքային բաղադրիչները

    27.04.2026

    Գիտություն, փորձ և նոր մտածողություն․ աշխատաժողով դպրոցականների համար

    27.04.2026

    «ԱԲ-ն փոխում է կանոնները»․ հարցազրույց «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ

    27.04.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

    09.17.2026 - 09.19.2026

    «Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

    06.18.2026 - 06.19.2026

    Ուսուցիչների վերապատրաստման հրավեր

    05.06.2026 - 05.08.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am