Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Ինչպե՞ս է ձևավորվում ուսանողի մասնագիտական ինքնությունը
Հունիս 03, 2026 | 12:12
Կրթություն
Հետազոտություն

Ինչպե՞ս է ձևավորվում ուսանողի մասնագիտական ինքնությունը

Արագ փոփոխվող աշխարհում, որտեղ մասնագիտություններն ու աշխատաշուկայի պահանջները փոխվում են գրեթե ամեն օր, երիտասարդների համար ավելի դժվար է դառնում ոչ միայն մասնագիտություն ընտրելը, այլև ոլորտում սեփական տեղը գտնելը։ Ինչպե՞ս է ձևավորվում մասնագիտական ինքնությունը, ինչո՞ւ են ուսանողները հաճախ հայտնվում անորոշության առաջ, և ինչպե՞ս են թվային միջավայրն ու արհեստական բանականությունը փոխում ապագա մասնագետի մտածողությունը։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի հետ։

Մասնագիտական ինքնության ձևավորումը ժամանակակից կրթական գործընթացի առանցքային բաղադրիչներից է, հատկապես այն պայմաններում, երբ արագ փոփոխվող աշխարհը երիտասարդներից պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև ինքնաճանաչում, ճկունություն և գիտակցված ընտրություն։ Այս թեմայի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, որը հեղինակել է «Ուսանողի մասնագիտական ինքնության ձևավորման գործընթացի կարևորությունը ժամանակակից պայմաններում» խորագրով հոդվածը։

- Պարո՛ն Ավանեսյան, ի՞նչ է «մասնագիտական ինքնություն» հասկացությունը, և ինչպե՞ս է այն ձևավորվում ուսանողական տարիներին։

- Երբ քննարկում ենք մարդու մասնագիտական ​​ինքնությունը, չպետք է դիտարկենք միայն ուսանողական տարիները, քանի որ ամեն ինչ սկսվում է շատ ավելի վաղ։ Այն կապված է անձնական զարգացման և մարդու ինքնության ձևավորման գործընթացի հետ որպես ամբողջություն, քանի որ ներկայացնում է մարդու ինքնագիտակցությունը, սեփական ամբողջականության, եզակիության և ժամանակի ընթացքում շարունակականության զգացումը։ Ինքնությունը «ո՞վ եմ ես» հարցի պատասխանի մշտական ​​և կարևոր որոնում է։ Բնականաբար, ուսանողական տարիքը կարևոր դեր է խաղում մասնագիտական ​​ինքնության ձևավորման գործում, քանի որ այն զարգացման կարևորագույն փուլ է, որը ներառում է սեփական անհատականության, մասնագիտական ​​դերի և արժեքների գիտակցումը, որոնք ձևավորվում են ուսուցման և բուհում սոցիալական փոխազդեցության գործընթացի միջոցով։

Անձի ինքնության, «ես»-ի զարգացման և հոգեբանական ճգնաժամերի հաղթահարման կարևոր հարցերը տարիներ շարունակ հոգեբանության ուշադրության կենտրոնում են․ ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական ​​կենտրոնը նույնպես զբաղվում է այս խնդիրները հետազոտություններով։

- Որո՞նք են ուսանողի մասնագիտական ինքնության ձևավորման վրա ազդող հիմնական գործոնները։

- Ուսանողի մասնագիտական ​​ինքնության զարգացման վրա ազդող կոնկրետ գործոնների հստակ բացահայտումը չափազանց դժվար է, քանի որ այն որոշվում է համապատասխան պայմաններով և միջավայրով՝ թե՛ արտաքին (սոցիալ-տնտեսական), թե՛ ներքին (համալսարանական), որոնք պետք է ներդաշնակ լինեն մասնագիտական ​​նորմերի և արժեքների հետ։

Այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել գործոնների երկու խումբ. առաջին խումբը ներառում է ուսանողի անհատական առանձնահատկությունները, կրթական գործընթացի և միջավայրի որակը, միջոցների արդիականացումը, ինչպես նաև սոցիալ-մասնագիտական ​​գործոնները, որոնք կապված են մասնագիտության կարգավիճակի և դրա հեռանկարների հետ: Երկրորդ խումբը՝ լրացուցիչ, բայց ոչ պակաս կարևոր գործոնները, ներառում են համալսարանի իմիջը, դասախոսական կազմի հեղինակությունը, խորհրդանիշները, պայմանները և կրթական միջավայրի թվայնացումը, ազգային ավանդույթները, մշակույթը և այլն:

Բացի վերը նշվածից՝ կարևոր է ընդգծել, որ ուսանողի մասնագիտական ​​ինքնության ձևավորումը կապված է ներքին արժեքների և արտաքին խթանների հետ, որտեղ հիմնական դեր են խաղում ուսման և ինքնաիրացման մոտիվացիան, մասնագիտության ներկայիս հեղինակությունը, բարձրորակ մասնագիտացված պատրաստման գործընթացը և կիրառական նշանակությունը։

- Այսօր ուսանողներն ինչպիսի՞ հոգեբանական և սոցիալական մարտահրավերների են բախվում մասնագիտական կողմնորոշման ճանապարհին։

- Վստահ եմ, որ ուսանողները միշտ դժվարությունների են հանդիպել մասնագիտություն ընտրելու, կարիերայի կողմնորոշման և մասնագիտական աճի հարցում։ Բուհի առաջարկած մասնագիտացումների ժամանակակից բազմազանությունը և դրանց շուկայական պահանջարկի անորոշ հատկանիշներ ուսանողների համար ստեղծում են կոմնորոշման չափանիշների մշուշոտ պատկեր՝ ընդգծելով հոգեբանական ներքին գործոնների կարևորությունը, որոնք նպաստում են ամբողջական և իմաստալից մոտեցման պահպանմանը կրթական գործընթացին: Ահա թե որտեղ է անհրաժեշտ, որ ակադեմիական ներգրավվածությունը երևան գա իր գրավչությամբ և շահագրգիռ մեթոդներով: Այնուամենայնիվ, ժամանակակից հետազոտությունների մեծ մասը ներգրավվածությունը մեկնաբանում է որպես ուսանողի նպատակաուղղված վարքի կամ բարձր մոտիվացիայի դրսևորում ուսումնական գործընթացում: Սակայն սա միշտ չէ, որ հնարավորություն է տալիս մեզ հասկանալու ներգրավվածության և մասնագիտական ​​ինքնության միջև կապը, քանի որ սոցիալական և արտաքին գործոնները նույնպես կարևոր դեր ունեն:

- Ինչո՞ւ է ժամանակակից պայմաններում մասնագիտական ինքնության ձևավորումն ավելի բարդ կամ կարևոր դարձել։

- Հաշվի առնելով ներկայիս սոցիալական և տնտեսական փոխակերպումները՝ մասնագիտական ​​ինքնության ձևավորման գործընթացն ավելի բարդ է դարձել, քանի որ մասնագիտական ​​պահանջների, տեխնոլոգիական գործընթացների և շուկայական մարտահրավերների փոփոխությունների տեմպը մեծացրել է երիտասարդների կողմնորոշման դինամիկան։ Այսպիսով, նրանց մասնագիտական ​​ինքնությունը զարգանում է բարձր անորոշության, թվայնացման և արագ փոփոխվող սոցիալական նորմերի համատեքստում։

Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ ուսանողների համար ժամանակակից լրիվ դրույքով կրթությունը դառնում է ուսումնասիրության, փորձերի և սխալների, ինչպես նաև անցումային ընտրության տարածք ու ժամանակահատված: Այս պայմաններում մասնագիտական ​​ինքնության ձևավորումը դառնում է ավելի կտրուկ, և դա կարող է բնութագրվել բարձր կուրսերում մասնագիտական ​​​​ընկալման պարզության նվազմամբ։

- Պարո՛ն Ավանեսյան, սոցիալական ցանցերն ու թվային միջավայրը փոխե՞լ են երիտասարդների մասնագիտական պատկերացումները։

- Սոցիալական մեդիան և թվային միջավայրը հստակորեն փոխել են երիտասարդների ընկալումները կարիերայի վերաբերյալ, քանի որ առաջնային պլան են մղվել ճկունությունը, անձնական բրենդինգը, ազատության ձգտումը և աշխատանքի ու հանգստի ոչ հստակ սահմանազատումը։ Մի քանի տարի է, ինչ ի հայտ են եկել կարիերայի աճի նոր մոդելներ, ըստ որոնց՝ այսօրվա երիտասարդությունը զբաղվածությունը դիտարկում է որպես նախագծերի վրա հիմնված գործունեություն, որտեղ նրանք կարող են համատեղել ուսումն ու աշխատանքը, ընտրել հեռավար, ազատ աշխատանք (ֆրիլանս), աշխատել ընկերությունում և վարել սեփական բիզնես։

Հետևելով տարածված սոցհարթակներին՝ երիտասարդները տեսնում են իրական կյանքի օրինակներ, թե ինչպես են հոբբիները (բլոգավարություն, դիզայն, գեյմինգը և այլն) դառնում եկամտի հիմնական աղբյուր։ Աշխատանքի այս ձևերը կապված չեն կրթության հետ։ Թվայնացումը նաև ստեղծել է հիբրիդային աշխատանքի նոր ձև և հեռակա աշխատելու հնարավորություն նույնիսկ այլ երկրներում։

- Այսօր երիտասարդների շրջանում ավելի շատ կարևորվում է մասնագիտական կայացո՞ւմը, թե՞ արագ հաջողության հասնելու ցանկությունը։

- Այսօրվա երիտասարդների համար կարևոր է հասնել առաջադրված նպատակներին, ունենալ պահանջված մասնագիտություն և բարեկեցիկ կյանք։ Եվ այս նպատակները ունեն տարբեր ուղիներ։ ​​Դա կախված է յուրաքանչյուր ուսանողի անհատական ​​առանձնահատկություններից, նրանց բնավորությունից, խառնվածքից, ընտանիքից, շրջապատից, կրթական գործընթացից և այլն։ Այո՛, կան «վարակիչ» օրինակներ՝ սրընթաց հաջողություն, հարստության գայթակղություն և սոցիալական բարձր կարգավիճակ։ Այս հատկանիշները կարող են ազդել մասնագիտական ​​զարգացման նկատմամբ վերաբերմունքի վրա։ Եվ այստեղ է, որ ընտանիքի և համալսարանի դերը մեծանում է։

- Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է փոխվում մասնագիտական ինքնության ընկալումը արհեստական բանականության և արագ փոփոխվող աշխատաշուկայի պայմաններում։

- Փոփոխությունները բխում են այն փաստից, որ արհեստական ​​բանականությունը և թվային միջավայրը վերափոխում են ուսանողների մասնագիտական ​​ինքնությունը՝ շեշտը դնելով առօրյա առաջադրանքների կատարումից դեպի ստեղծագործական աշխատանք և քննադատական ​​մտածողություն: Ապագա մասնագետները տեղեկության պասիվ կուտակիչներից անցնում են «մարդ-օպերատորների» դերի, որոնք կառավարում են նեյրոնային ցանցերը, ստուգում իրենց տվյալները և մշակում ռազմավարություններ:

Այնուամենայնիվ, թվայնացման և արհեստական ​​բանականության օգտագործման հետ կապված կան նաև լուրջ մարտահրավերներ: Դրանցից մեկը համացանցից կախվածության ռիսկն է, որը բխում է մտքի և վերլուծական գործընթացները նեյրոնային ցանցերին պատվիրակելուց: Արդեն կան բազմաթիվ օրինակներ, երբ ուսանողները չեն կարողանում ինքնուրույն պատրաստվել քննությանը կամ ռեֆերատ գրել: ԱԲ-ին անվերապահ վստահելը և դրա կիրառությունն ամենուր ուսանողների շրջանում էթիկական խնդիրներ է առաջացնում. որտե՞ղ է ավարտվում անհատական աշխատանքում անձնական ներդրումը, և որտեղի՞ց է սկսվում գրագողությունը: Իսկ հոգեբանական տեսանկյունից կա նաև տեղեկատվության գերբեռնվածության խնդիրը, որը խաթարում է մտածողության գործընթացները և բարդացնում անկախ որոշումների կայացումը։

- Ըստ Ձեզ՝ որ սխալներն են երիտասարդներն ամենահաճախը անում մասնագիտություն ընտրելիս։

- Սխալները տարբեր են լինում․ դրանցից մի քանիսը կարելի է հետագայում ուղղել, իսկ մյուսները հանգեցնում են հոգեբանական անցանկալի հետևանքների: Դպրոցի շրջանավարտները հաճախ ընտրում են իրենց մասնագիտությունը՝ հիմնվելով արտաքին գործոնների կամ կարծրատիպերի վրա, ինչը հանգեցնում է հուզական այրման: Ամենատարածված սխալներից են «մոդայիկ» և հեղինակավոր մասնագիտությունների վրա կենտրոնանալը, ծնողների ճնշումը, ընկերների խորհուրդը, ժամանակակից մասնագիտությունների վերաբերյալ պատրանքները, ավագ դպրոցի սխալ ընտրությունը, համալսարանական դիպլոմ ստանալու շահադիտական ​​ցանկությունը և այլն:

ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական ​​կենտրոնը մի քանի տարի շարունակ զբաղվում է այս հարցերով, մասնավորապես՝ ավագ դպրոցի շրջանավարտների մասնագիտական կողմնորոշմամբ, ուսանողների մասնագիտական ​​ինքնությամբ և մասնագիտական ​​զարգացմամբ։ Այս նպատակով մենք մշակում ենք հոգեբանական գնահատման գործիքներ, թեստեր և երիտասարդների համար հոգեբանական խորհրդատվության գիտական տվյալների վրա հիմնված մոտեցումներ։ Նման խնդիրներից խուսափելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս հույսը դնել սեփական հակումների և ընդունակությունների վրա, ուսումնասիրել իրական աշխատաշուկան և ստուգել սեփական հմտությունները պրակտիկայի միջոցով։

- Հայ երիտասարդների դեպքում կա՞ն առանձնահատուկ խնդիրներ կամ միտումներ մասնագիտական ինքնության ձևավորման տեսանկյունից։

- Վերը նշված բնութագրերը հիմնականում կապված են մեր երկրի հետ, չնայած դրանցից շատերն ունեն ընդհանուր միտում։ Կարելի է ավելացնել մի քանի այլ կոնկրետ գործոններ՝ մասնագիտությունների բազմազանության մասին անտեղյակությունը, սեփական կուռքի հետքերով գնալը, «ընկերության համար» սովորելը, միայն որոշակի վայրում սովորելու ցանկությունը և միայն տեսանելի կողմի վրա կենտրոնանալը, այսինքն՝ մասնագիտության մակերեսային ըմբռնումը։

- Ի՞նչն է օգնում մարդուն գտնել իրեն իր մասնագիտության մեջ։

- Ընդհանուր առմամբ, մասնագիտական ​​ինքնության ձևավորումը ընտրված մասնագիտության արժեքների, նորմերի և դերերի լիարժեք յուրացումն է (ներքինացումը), ինչը տեղի է ունենում նպատակային կրթության (ներառյալ ինքնակրթությունը), իրական գործնական գործունեության և մասնագիտական ​​համայնքի մաս կազմող անձի գիտակցման միջոցով։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Ֆինանսական ոլորտում վեճերի այլընտրանքային լուծումը՝ որպես կրթական նոր հարթակ

03.06.2026

Ինչպե՞ս է ձևավորվում ուսանողի մասնագիտական ինքնությունը

03.06.2026

«Հիմնաքարային գիտելիքներով ինձ հենց ԵՊՀ-ն է ապահովել»․ ուսանող Նարե Մովսիսյան

02.06.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Բրյուսելի ազատ համալսարան, Բելգիա

06.03.2026 - 06.07.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am