Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Մրցանակից անդին. դասախոսի իրական առաքելությունը
Օգոստոս 13, 2026 | 12:30
Գիտություն
Կրթություն

Մրցանակից անդին. դասախոսի իրական առաքելությունը

«Դա կարևոր է»․ այս արտահայտությունը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի դոցենտ Հասմիկ Շահինյանի դասերի ընթացքում ամենահաճախն է հնչում։ Կարևոր են ոչ միայն Մաքսվելի հավասարումները, քվանտային ֆիզիկան կամ ծրագրավորման հիմունքները, այլև ազնվությունը, պատասխանատվությունն ու սովորելու մշտական ձգտումը։ ԵՊՀ «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների անվանակարգում մրցանակի արժանացած Հասմիկ Շահինյանի հետ զրուցել ենք նրա անցած ճանապարհի, դասախոսի առաքելության, ուսանողներից սովորելու և այն սկզբունքների մասին, որոնք տարիներ շարունակ պահում են նրան լսարանում։

Դասախոսի դիմանկարը

Հասմիկ Շահինյանի համալսարանական ճանապարհը սկսվել է 2009 թվականին, երբ նրա գիտական ղեկավարը՝ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի (այժմ՝ Ֆիզիկայի ինստիտուտ) նախկին դեկան Յուրի Վարդանյանը, առաջարկել է շարունակել կրթությունն ասպիրանտուրայում և միաժամանակ աշխատել ամբիոնում։ Այդ որոշումը, ինչպես ինքն է նշում, դարձել է իր կյանքի կարևորագույն ընտրություններից մեկը։ Ֆիզիկայի հանդեպ սերը ձևավորվել է դեռ դպրոցում՝ սիրելի ուսուցչի օրինակով։ Իսկ 2018 թվականին նա առաջին անգամ լսարան է մտել որպես դասախոս։ Թեև առաջին դասի հուզմունքն ու լարվածությունը տարիների ընթացքում նվազել են, դրանք չեն անհետացել։ Այսօր դրանք վերածվել են պատասխանատվության՝ ուսանողներին բարդ գիտական թեմաները հնարավորինս հասկանալի և համակարգված ներկայացնելու ձգտման։ Ներկայում նա դասավանդում է «Միկրոաշխարհի քվանտային ֆիզիկա», «Էլեկտրադինամիկա», «Ծրագրավորման հիմունքներ» առարկաները։

- Տիկի՛ն Շահինյան, ի՞նչն է Ձեզ մինչ օրս պահում համալսարանում։

- Դեռ վաղ մանկությունից սիրել եմ սովորեցնել։ Առաջին «զոհերս» բակի ընկերներս էին։ Իսկ հիմա արդեն դասավանդելն իմ կյանքի մասն է։ Ուսանողներին ֆիզիկայի հետաքրքիր երևույթները բացատրելը, դրանց միջև կապեր ստեղծելը, նրանց ոգևորված աչքերը տեսնելն ու հարցերն ու մտքերը լսելը մեծ դրական էներգիայի աղբյուր են ինձ համար։ 

- Ի՞նչ է նշանակում Ձեզ համար լավ դասախոս լինել։

- Լավ դասախոսն ինձ համար նվիրյալ է, որն ունի առանցքային մի քանի հատկանիշ՝ բարձրակարգ մասնագետ է, հոգատար ուսուցիչ, պարտաճանաչ և պատասխանատու մարդ, արդար ու ազնիվ է ուսանողների հանդեպ։ 

- Ձեր կարծիքով՝ ո՞ր հատկանիշն է ամենից շատ անհրաժեշտ ժամանակակից դասախոսին։

- Կարծում եմ՝ ճկունությունն ու ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում արագ ինտեգրվելու կարողությունը։

- Նշեցիք, որ դասավանդելիս ձգտում եք բարդ նյութը հնարավորինս համակարգված և մատչելի ներկայացնել։ Ինչպե՞ս եք կարողանում ուսանողների համար հասկանալի և հետաքրքիր դարձնել այնպիսի բարդ թեմաներ, ինչպիսիք են քվանտային ֆիզիկան կամ էլեկտրադինամիկան։

- Գիտական բարդ թեման տրոհում եմ փոքր, ավելի հեշտ ընկալելի մասերի։ Դրանք մանրամասն բացատրում եմ՝ հիմնվելով ուսանողի արդեն ունեցած գիտելիքի վրա, բացահայտելով կապեր և օրինաչափություններ։ Հետո ընդհանրացնում եմ, և կարծես թե լավ է ստացվում։ Ստուգում եմ ամփոփիչ հարցերով։

- Ի՞նչ եք սովորել ուսանողներից տարիների ընթացքում։

- Ուսանողները իրենց հետ թեթևություն և ճկունություն են բերում։ Նրանցից միշտ կարելի է այդ հատկություններն ընդօրինակել։

- Երբ հետադարձ հայացք եք գցում անցած ճանապարհին, ո՞ր ձեռքբերումն եք ամենակարևորը համարում։

- Իմ կարևորագույն ձեռքբերումը այս տարիներին փորձություններով անցած և միշտ կողք կողքի կանգնած հարազատ և սիրելի դարձած մարդիկ են՝ իմ համալսարանական գործընկերներն ու ընկերները, իմ դասախոսները։ Դա բարձր արժեքներով առանձնացող մարդկանց միջավայրն է, որտեղ հիմա աշխատում, դասավանդում և ստեղծագործում եմ։

Մրցանակի հետևում կանգնած դասախոսը

Հասմիկ Շահինյանի համոզմամբ՝ դասավանդման գերազանցությունը չափվում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև դասախոսական գործին նվիրվածությամբ, մարդկային բարձր արժեքներով և ուսանողների վստահությամբ։ Նրա խոսքով՝ այն դասախոսները, որոնք արժանացել են այս մրցանակին, առանձնացել են հենց այս հատկանիշներով։ Լսարանում նա երբեք չի շեղվում մեկ կարևոր սկզբունքից՝ յուրաքանչյուր ուսանող ունի սովորելու իրավունք։ Այդ պատճառով դասավանդման գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ուսանողները, անկախ իրենց նախնական պատրաստվածությունից, հնարավորություն ունենան հասկանալու, յուրացնելու և կիրառելու ստացած գիտելիքը։ Դասախոսի համար սա ոչ միայն մասնագիտական, այլև բարոյական պատասխանատվություն է։

«Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ուսանողներիս աշխատանքային հաջողությունները մասնագիտական ոլորտներում։ Հաճախ է պատահում, երբ ուսանողները մոտենում և ասում են, որ այսինչ ՏՏ ընկերությունում իրենց ընդունել են աշխատանքի և հարցազրույցին եղել են հարցեր մեր անցած դասերից, որոնց իրենք պատասխանել են։ Նրանց գրանցած այդ հաջողությունն ինձ համար իրոք ձեռքբերում է։ Ստացվում է, որ լսարանային և լաբորատոր դասընթացները հաջողված են, կիրառելի և արդյունավետ»,- շեշտում է նա։

- Տիկի՛ն Շահինյան, այս տարի արժանացել եք ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակին։ Ի՞նչ պատասխանատվություն է Ձեզ համար այս մրցանակը։

- Դա իրոք պատասխանատվություն է, միևնույն ժամանակ, գնահատված լինելու զգացողություն։ Միայն դասախոսը չէ, որ գնահատում է. նա նույնպես կարող է գնահատվել այսպիսի բարձր մրցանակով։ Համալսարանական դասախոսի ամենակարևոր առաքելություններից է ժամանակակից տեխնոկրատ աշխարհում գտնել այնպիսի հավասարակշռություն, որում համադրված են ակադեմիականությունն ու տեխնոլոգիական նորարարությունները։ Կրթության ընկալումն ու մատուցումը նույնպես փոփոխվում են, բայց այն պետք է լինի պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, այնքան պարզ, որ կարողանա արագ ինտեգրվել տեխնոլոգիական զարգացման ներկայիս ընթացքին։ Համալսարանական դասախոսը կրթության և գիտության առաջընթացի առանցքային կրողն է, նա պետք է անընդհատ կատարելագործվի, աշխատի իր վրա, հարստացնի իր գիտելիքները և փոխանցի նոր սերնդին՝ ապահովելով գործընթացի շարունակականությունը։

- Ի՞նչն է Ձեզ համար ավելի կարևոր՝ գիտելիքի փոխանցո՞ւմը, թե՞ մտածողության ձևավորումը։

- Դրանք կապված են միմյանց հետ։ Մտածողություն ձևավորել ուսանողի մոտ դեռ դպրոցից է սկսվում, բայց այն արագ զարգանում է համակարգված, խորություն ունեցող, հարուստ և բազմաբովանդակ գիտելիքի համադրության դեպքում։ Գիտելիքի փոխանցումն այս դեպքում դառնում է ոչ թե ինքնանպատակ, այլ խորքային։ Ձևավորված մտածողությունը կապեր է ստեղծում ձեռք բերված գիտելիքի միջոցով՝ դրանով ապահովելով գիտելիքի հետագա կիրառությունը։

- Ինչպե՞ս եք պահպանում հետաքրքրությունը դասավանդման նկատմամբ։

- Ֆիզիկայի ոլորտը չափազանց հետաքրքիր է և բազմազան։ Ֆիզիկայի ոլորտում դասավանդող և գիտնական լինելը մեծագույն երջանկություններից է։ Բերեմ մի օրինակ․ քվանտային մեխանիկայից լուծում ենք պոտենցիալ հորի խնդիր կամ թունելային անցում, անմիջապես այն սիմուլացնում ենք, կոդավորում և վիզուալիզացնում տարբեր չափայնություններում որևէ թվային միջավայրում (օրինակ՝ «Python» լեզվով)։ Այս ամբողջ ընթացքն ուղեկցվում է մեծ ծավալի հետաքրքիր, ժամանակակից գիտելիքի ձեռքբերմամբ և հետազոտական աշխատանքով, ինչը մեծացնում է դասավանդման հետաքրքրությունը։ 

- Ինչպե՞ս են ժամանակակից տեխնոլոգիաները փոխել դասավանդման գործընթացը։

- Այս փոփոխությունը կարելի է դրական համարել՝ հաշվի առնելով թվային գործիքների հասանելիությունը, դրանց կիրառականությունը և հետազոտական ոլորտների փոխկապակցումը։ 

- Եթե ուսանողներին պետք է փոխանցեք միայն մեկ արժեք, ո՞րը կլինի դա։

- Ազնվություն։ Ամենուրեք թող լինեն ազնիվ։

 Մեկ օր Հասմիկ Շահինյանի հետ

Դասախոս Հասմիկ Շահինյանի աշխատանքային օրը սկսվում է նախորդ օրվա կիսատ մնացած գործերը վերանայելով և օրվա անելիքները պլանավորելով։ Դասախոսական աշխատանքում նա ամենամեծ մարտահրավերը համարում է ժամանակի և ուշադրության ճիշտ բաշխումը։ Մի կողմից՝ անհրաժեշտ է սահմանափակ ժամանակում լիարժեք ներկայացնել դասանյութը, մյուս կողմից՝ ուսանողներին մշտապես ներգրավել ուսումնական գործընթացում։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում ուշադրության կենտրոնացումը գնալով ավելի բարդ է դառնում, ուստի դասախոսը պետք է շարունակաբար նոր մոտեցումներ գտնի ուսանողների հետաքրքրությունը պահպանելու համար։ Միաժամանակ, մասնագիտությունն ունի իր հաճելի կողմերը․ նոր գիտելիք ձեռք բերելը, հետազոտելը, կարդալը և պատրաստված ու բազմակողմանի զարգացած ուսանողների հետ աշխատելը նրա համար շարունակում են մնալ ամենամեծ մոտիվացիան։

- Տիկի՛ն Շահինյան, երբ եք զգում, որ օրը հաջողված է եղել։

- Երբ համակարգիչս անջատելիս տեսնում եմ, որ տվյալ օրվա համար պլանավորված գործերը ավարտին են հասցվել։

- Օրվա ընթացքում ո՞ր պահերն եք ամենաշատը սիրում համալսարանում։

- Համալսարան գալիս եմ շատ շուտ, սիրում եմ սառը օդով հագեցած առավոտը դիմավորել այստեղ։ Սիրում եմ առավոտյան գործընկերներիս և ուսանողներիս հետ հանդիպման պահը։ Այդպիսի առավոտը ստեղծագործ և արդյունավետ աշխատանքային օրվա երաշխավորն է ինձ համար։

- Աշխատանքային օրվանից հետո ինչպե՞ս եք հանգստանում կամ վերականգնում ուժերը։

- Կարծում եմ՝ շատերի նման մեկ բաժակ սուրճով և սիրելի գրքի ընթերցանությամբ։

- Եթե Ձեր մեկ օրը նկարագրեիք երեք բառով, որո՞նք կլինեին դրանք։

- Մեծ արագություն, զբաղվածություն, համակարգվածություն։

- Ի՞նչը երբեք չի փոխվել Ձեր աշխատանքային առօրյայում։

- Հերթական դասին նախորդ օրը պատրաստվելու սովորությունը։

Կարճ հարցեր Հասմիկ Շահինյանին

- Ամենասիրելի թեման դասավանդման մեջ։

- Մաքսվելի հավասարումների դիֆերենցիալ և ինտեգրալ տեսքը և դրանց ֆիզիկական մեկնաբանությունները (դասական էլեկտրադինամիկան)։

- Երեք բառ, որոնք բնութագրում են Ձեզ՝ որպես դասախոսի։

- Պարտաճանաչ, խիստ, պատրաստակամ։

- Ամենակարևոր խորհուրդը ուսանողներին։

- Միշտ ձգտել սովորել, շատ կարդալ և կատարելագործվել սովորելով։

- Ո՞րն է լավ դասախոսի գլխավոր հատկանիշը։

- Պրոֆեսիոնալիզմը և մանկավարժական ունակությունները։

- Ուսանողական ո՞ր հարցն է Ձեզ ամենից շատ ուրախացնում։

- «Դուք մեզ էլի դաս կտա՞ք»․ այս հարցը հնչում է կիսամյակի վերջում։

- Ո՞ր բառը կամ արտահայտությունն եք ամենահաճախը կիրառում դասի ընթացքում։

- Դա կարևոր է։

- Ի՞նչ է Ձեզ համար գիտությունը։

- Մարդկային ուղեղի կատարելագործման հարթակ։

- Ի՞նչ է Ձեզ համար ԵՊՀ-ն։

- ԵՊՀ-ն այն գլխավոր վայրն է, որտեղ հանդիպել եմ իմ երկրորդ կեսին, որը նույնպես ռադիոֆիզիկոս է։

- Սիրելի վայրը ԵՊՀ-ում։

- Ֆիզիկայի ինստիտուտի 4-րդ հարկը։

- Ո՞ր բառն է լավագույնս նկարագրում ուսանողին։

- Շարժիչ ուժ։

- Լսարա՞ն, թե՞ լաբորատորիա։

- Լսարան։

- Գիտելի՞ք, թե՞ փորձ։

- Փորձ։

- Գիրք, որ խորհուրդ կտաք կարդալ ուսանողներին։

- «Մտածել ինչպես Մանդելան», հեղինակ՝ Դանիել Սմիթ։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Մրցանակից անդին. դասախոսի իրական առաքելությունը

13.08.2026

Գաղափարից՝ իրագործելի նախագիծ․ ԵՊՀ ուսանողները պատրաստվում են «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ին

12.08.2026

Մալագայից մինչև Վիեննա․ միջազգային կրթական միջավայրում ձևավորված փորձը՝ ԵՊՀ ուսանողի օրինակով

12.08.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

Ֆրանսախոս գիտական հետազոտությունների 5-րդ սիմպոզիում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում (SRSF-ECO 2026)

08.06.2026 - 09.21.2026

Մեկնարկում է «Նախաարդիական իսլամական մոտեցումներ «դին» («կրոն») հասկացությանը» խորագրով գիտաժողովը

07.29.2026 - 08.25.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am