ԵՊՀ-ում քննարկվել են հայ-հունգարական ակադեմիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Հայ-հունգարական ակադեմիական հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման նպատակով Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Հունգարիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիայի և Հունգարիայի դեսպանության հյուպատոս Պետեր Տարչայի հետ։
ԵՊՀ ինը գիտնականներ ընտրվել են ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամներ Տեղի է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամների ընտրությունը։ Ընտրության արդյունքում ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ են ընտրվել 31 գիտնականներ, որոնց թվում՝ Երևանի պետական համալսարանի ինը գիտնականներ։
ԵՊՀ-ում մեկնարկել է քաղաքացիական ծառայողների հմտությունների զարգացման ծրագիրը ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում մեկնարկել է քաղաքացիական ծառայողների հմտությունների (կոմպետենցիաների) զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի շրջանակում պետական համակարգի աշխատակիցները կզարգացնեն խնդիրների լուծման, կոնֆլիկտների կառավարման և բանակցությունների վարման հմտությունները։ Այս տարի վերապատրաստման դասընթացներն անցկացվում են 14 խմբում։
Մարդկային կապիտալը՝ Հայաստանի տնտեսական զարգացման առանցքում. նոր հետազոտության արդյունքները Հայաստանի տնտեսական զարգացման առանցքում մարդկային կապիտալն է, իսկ դրա ներուժի արդյունավետ օգտագործման գործում կարևոր դեր ունեն կրթությունը, գիտությունը, նորարարությունն ու թվային տեխնոլոգիաները։ Հետազոտողներն ուսումնասիրում են մարդկային կապիտալի զարգացման միտումները, հիմնական մարտահրավերներն ու թվայնացման ազդեցությունը՝ ներկայացնելով նաև Հայաստանի երկարաժամկետ մրցունակությանն ուղղված առաջարկներ։
Տարբեր երկրներից ժամանած գիտնականները ԵՊՀ-ում քննարկում են մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրները Մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտում կիրառվող նոր մեթոդներն ու հետազոտական արդի խնդիրները մեկ հարկի տակ են համախմբել աշխարհի տարբեր երկրների գիտնականներին։ ԵՊՀ-ում մեկնարկել է «Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդները մաթեմատիկական ֆիզիկայում» միջազգային 12-րդ գիտաժողովը, որի շրջանակում քննարկվում են մաթեմատիկայի և ֆիզիկայի հատման տիրույթում կատարվող ժամանակակից հետազոտությունները և նոր համագործակցությունների հնարավորությունները։
Պարույր Սևակ. դրվագներ կյանքից Մեծ հաճույքով թե՛ վեպեր էր ընթերցում, թե՛ երկրաչափական խնդիրներ լուծում: Ուսուցիչներից յուրաքանչյուրը համոզված էր, որ ապագա բանաստեղծն ուսումը պիտի շարունակի իր առարկայի ուղղությամբ:
«Ամենամեծ ջանքը եղել է ինքս ինձ հաղթահարելը». ԵՊՀ ուսանող Արամ Գալստյանը՝ ՏՏ ոլորտի լավագույն բակալավր Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում լավագույն ուսանողների և աշակերտների ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության 2026 թվականի արդյունքներով ԵՊՀ-ն ունի յոթ մրցանակակիր։ «Լավագույն բակալավր» անվանակարգում I կարգի մրցանակի էր արժանացել ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Արամ Գալստյանը։ Ֆիզիկայի և ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունը, միջազգային կրթական ու հետազոտական ծրագրերը և գիտական տարբեր նախագծերում ձեռք բերած փորձը նրա մասնագիտական զարգացման կարևոր փուլերն են։
Կրթությունն ու արդյունաբերությունը՝ համագործակցության առանցքում․ ԵՊՀ-ն համագործակցության հուշագիր է կնքել Երևանի պետական համալսարանն ու «Ավտո Գելլրի» փակ բաժնետիրական ընկերությունը սկսում են նոր համագործակցություն՝ միավորելով համալսարանի գիտակրթական ներուժն ու արդյունաբերական ոլորտի փորձը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Ավտո Գելլրի» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Գևորգ Գևորգյանը կնքեցին հուշագիր՝ նպատակ ունենալով զարգացնելու համալսարան-արդյունաբերություն համագործակցությունը գիտության, կրթության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում։
ՏՏԿՀ կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ավագյանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ծննդյան 55-ամյակի առթիվ ոսկե մեդալով պարգևատրեց ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Արթուր Ավագյանին:
Երբ ուսանողը վերադառնում է համալսարան՝ արդեն որպես գործընկեր․ ԵՊՀ շրջանավարտ Լևոն Ազիզյանի մասնագիտական ուղին Բնության երևույթների հանդեպ դպրոցական տարիների հետաքրքրությունից մինչև հիդրոօդերևութաբանության ոլորտում ղեկավար պաշտոն․ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի մասնագիտական ճանապարհը սկսվել է ԵՊՀ-ից։ Ուսանողական խորհրդի նախագահ, տարիներ անց՝ արդեն համալսարանի գործընկեր և ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակի արժանացած մասնագետ․ նրա կյանքում մայր բուհը ոչ միայն կրթության, այլև մտածողություն, արժեքներ ու պատասխանատվություն ձևավորող միջավայր է եղել։