ԵՊՀ շրջանավարտը ներկայացրեց տիեզերական առաքելությունների իր փորձը ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում տիեզերական ոլորտի մասնագետ, համակարգերի ճարտարագետ և NASA-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի («JPL») պայմանագրերի տեխնիկական ղեկավար Լերմոնտ Խաչիկյանի հետ։ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում բանախոսն ուսանողներին ներկայացրեց իր մասնագիտական ուղին, NASA-ում իրականացրած խոշորագույն առաքելությունները և տիեզերական ճարտարագիտության հեռանկարները:
Երբ հեղափոխությունը դառնում է գրականություն․ ԵՊՀ-ում ներկայացվել է «Իսլամական հեղափոխության գրականություն» գրքի հայերեն թարգմանությունը Հեղափոխությունների մասին կարելի է խոսել քաղաքական իրադարձությունների, պատմական տարեթվերի և հասարակական փոփոխությունների միջոցով, սակայն դրանց ազդեցությունն արտացոլվում է նաև գրականության և մշակույթի մեջ։ Այդ տեսանկյունից առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում իրանցի բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ Մոհամմադռեզա Թորքիի հեղինակած «Իսլամական հեղափոխության գրականություն» ուսումնասիրությունը, որն անդրադառնում է հեղափոխական գրականության տարբեր դրսևորումներին՝ պոեզիայից ու արձակից մինչև հուշագրություն, թատրոն, կինո, մանկական գրականություն և երգիծանք։
Տեղի է ունեցել 2026-2027 ուսումնական տարվա ԳԽ առաջին նիստը Նիստի ընթացքում քննարկվել են ԳԽ նիստերի ժամանակացույցի, անվանական կրթաթոշակների, ԳԽ-ին կից մշտական հանձնաժողովների կազմում փոփոխությունների, ՈՒԳԸ նախագահի հաստատման և օրակարգային ու ընթացիկ այլ հարցեր:
Եվրոպական փորձը՝ հայաստանյան բուհերի թվային կրթության նոր չափանիշների հիմքում «Էրազմուս+»-ի «eCAMPUS» նախագծի շրջանակում ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ տեղի ունեցավ առցանց սեմինար՝ «Էլեկտրոնային ուսուցման հարթակներ և խելացի լսարաններ․ եվրոպական փորձից՝ հայկական բուհերի հենանիշային չափանիշներ» խորագրով։ Սեմինարի նպատակն էր եվրոպական փորձը համադրել հայկական բուհերի ներկայիս պահանջների հետ, ինչպես նաև քննարկել տեխնոլոգիաներով հարստացված դասավանդման, ուսումնառության և գնահատման արդյունավետ կազմակերպման հնարավորությունները։
Աստղիկ Բեքմեզյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով ԵՊՀ հայ գրականության և գրականության տեսության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Բեքմեզյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով։ Բարձրագույն պարգևը շնորհվել է մայր բուհում ծավալած անբասիր գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար։
ԵՊՀ թիմը հաղթել է «Firebird AI» միջազգային հաքաթոնում ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի հետազոտողները առաջին տեղն են զբաղեցրել «Firebird AI» միջազգային հաքաթոնում՝ ներկայացնելով արհեստական բանականությունը ֆիզիկական փորձարարական համակարգերում կիրառելու նորարարական լուծում։ 24 ժամ տևած մրցույթի ընթացքում թիմը մշակել է համակարգ, որը լաբորատորիայի ֆիզիկական-օպտիկական փորձարարական սարքավորումները ինտեգրում է «OpenAI» տեխնոլոգիական հարթակին՝ ձևավորելով ինքնավար հետազոտական միջավայր։
«Լազարյան ճեմարանը և հայ մեծերը». գիտաժողով՝ նվիրված հայագիտության ու արևելագիտության մեծ կենտրոնին Մոսկվայում հիմնադրված Լազարյան ճեմարանը տասնամյակներ շարունակ եղել է ոչ միայն կրթօջախ, այլև հայ մշակութային ու գիտական վերածննդի կարևոր հաստատություններից մեկը: Այնտեղ են ձևավորվել և հայագիտությանն ու արևելագիտությանն անգնահատելի ծառայություններ մատուցել հայ մտավորականության ներկայացուցիչներից շատերը: Ճեմարանի թողած անջնջելի հետքը, նրա պատմական ու գիտական հարուստ ժառանգությունը վերարժևորելու և ժամանակակից գիտական հանրությանը ներկայացնելու նպատակով ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով համահայկական գիտաժողովը:
ԵՊՀ-ում բացվել է Կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիա ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում բացվել է Կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիա, որը նախատեսված է ապագա սոցիալական մանկավարժների գործնական պատրաստվածության զարգացման և արտթերապևտիկ մեթոդների կիրառման համար։
Գիտական համագործակցության նոր հորիզոններ միջուկային հետազոտությունների ոլորտում ԵՊՀ-ում տեղի է ունեցել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) 70-ամյակին նվիրված «Դուբնայի օրերը Հայաստանում» խորագրով միջոցառում, որի ընթացքում ԵՊՀ-ի և ՄՀՄԻ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Քննարկվել են համատեղ հետազոտությունների նոր ուղղությունները, երիտասարդ մասնագետների պատրաստման և միջազգային գիտական կապերի զարգացման հնարավորությունները։
Մաթեմատիկան՝ նոր հետազոտությունների և միջազգային համագործակցության հարթակ. ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով Աշխարհի տարբեր երկրներից ԵՊՀ-ում համախմբվել են մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների ոլորտների մասնագետներն ու հետազոտողները։ «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվում են նոր հետազոտություններ և ժամանակակից մեթոդներ, քննարկվում ոլորտի արդի հիմնախնդիրներն ու գիտական համագործակցության նոր հնարավորությունները։