ԵՊՀ-ի և ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի տարածաշրջանի տնօրեն Մերի Գրիգորյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Կայացել է «Էրազմուս սերնդի» համաժողովը Աշխարհի խոշորագույն ուսանողական կազմակերպության՝ «Էրազմուս» ուսանողական ցանցի նախաձեռնությամբ Իսպանիայի Սևիլիա քաղաքում ս․թ․ ապրիլի 4-7-ը անցկացվեց «Էրազմուս սերնդի» համաժողովը (Erasmus Generation Meeting – EGM Seville 2024), որին մասնակցեցին 1700-ից ավելի ներկայացուցիչներ ավելի քան 70 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։
Օտարերկրյա ուսանողները ուսումնառությունը ԵՊՀ-ում շարունակելու մասին Բեռլինի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներ Սոֆիա Բիշոֆն ու Սաշա Մովատը Հայաստանում են՝ մասնագիտական կարողությունները զարգացնելու, ուսումնառությունը շարունակելու և ռուսերենի իմացությունը խորացնելու նպատակով:
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024». մաս 2-րդ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակում կազմակերպվեցին կրթության և կարիերայի՝ միմյանց փոխկապակցված տոնավաճառներ, գիտաժողով, ինտերակտիվ խաղ-մրցույթներ, ցուցադրություններ, վիկտորինաներ:
ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։
ԵՊՀ-ի և AMAA-ի միջև ստորագրվել է պայմանագիր՝ աջակցելու բռնի տեղահանված արցախցի ուսանողներին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանն այսօր ստորագրել են գումարի նվիրաբերության պայմանագիր, որի համաձայն՝ ընկերակցությունը բռնի տեղահանված արցախցի 100 ուսանողների ուսման վարձի մի մասը փոխհատուցելու նպատակով տրամադրում է 21.281.900 ՀՀ դրամ։
Գործակցության նոր հեռանկարներ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հետ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Իշխան Դադյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում ութ ժամ դասախոսել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում (Իսպանիա): Նրա հետ զրուցել ենք ձեռք բերված փորձառության և ապագա պլանների մասին:
ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարը հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը:
Աշխատանքի առաջարկ՝ ԵՊՀ-ում «BostonGene» ընկերության դասընթացներին մասնակից լավագույն ուսանողներին ԵՊՀ-ում բանախոսություն անցկացրեց «BostonGene» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության լաբորատորիայի տնօրեն, Բժշկական գենետիկայի և գենոմիկայի ամերիկյան քոլեջի անդամ, բ.գ.թ. Հայկ Հովհաննիսյանը: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել մասնագիտական հնարավորություններն ու աշխատանքային ոլորտները:
ԵՊՀ դոցենտն ուսումնասիրել է վաղմիջնադարյան քանդակները և առաջ քաշել գիտական նոր տեսակետ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Զարուհի Հակոբյանի ուսումնասիրության տիրույթում են միջնադարյան քանդակներն ու մոնումենտալ գեղանկարչությունը, մասնավորապես վաղ և զարգացած միջնադարի ժամանակաշրջանի գործերը։ Նրա հետազոտությունները վերաբերում են ինչպես պատկերագրությանը, այնպես էլ հուշարձանների գեղարվեստական ոճին։