Ինչպե՞ս չափել բուհերի գործունեության արդյունավետությունը և բարելավել կրթության որակը․ ԵՊՀ-ում ամփոփվել են KPI4HE ծրագրի արդյունքները Հայաստանի բուհերի գործունեության գնահատման միասնական ցուցանիշներ, տվյալահենք որոշումներ, ռազմավարական պլանավորման նոր գործիքներ և կրթության որակի բարելավման հնարավորություններ․ համալսարանում կայացած միջազգային համաժողովում ներկայացվել են ԵՊՀ համակարգմամբ իրականացվող KPI4HE ծրագրի արդյունքներն ու քննարկվել դրանց կիրառման հեռանկարները։ Ծրագիրը կարող է կարևոր դեր ունենալ Հայաստանի բարձրագույն կրթության կառավարման նոր մոտեցումների ձևավորման գործում։
Մեկ դար անց՝ Զապել Եսայանի գաղափարից դեպի նրա հիշատակը հավերժացնող արձան․ ԵՊՀ-ում ամփոփվել է մրցույթը Երևանի պետական համալսարանում ամփոփվել է անվանի գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Զապել Եսայանի արձանի էսքիզային առաջարկների բաց մրցույթը։ Հաղթող նախագծի հիման վրա կստեղծվի արձան, որը նախատեսվում է տեղադրել համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում։ Նախաձեռնությունը նորովի է արժևորում գրողի՝ դեռևս 1930 թվականին համալսարանի աջակիցների միավորման վերաբերյալ արտահայտած գաղափարը։
Քննարկում, դիվանագիտական խաղ և կրթական քվեսթ․ ԵՊՀ ՈՒԳԸ նախաձեռնությունները COP17-ում ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) կազմակերպել էր բնապահպանական ու կրթական միջոցառումների շարք՝ նպատակ ունենալով բարձրացնելու երիտասարդների իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանության հարցերի շուրջ և խթանելու նրանց մասնակցությունը բնապահպանական խնդիրների լուծմանը։ COP17-ի կանաչ գոտում՝ Կենսաբազմազանության հարցերով Հայաստանի բուհերի կոալիցիայի տաղավարում, անցկացվել են պանելային քննարկում, դիվանագիտական խաղ և կրթական քվեսթ։
ԵՊՀ-ում մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթը Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթի բանավոր փուլը։ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթն անցկացվում է ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համագործակցությամբ։
Գիտելիքը՝ հանուն կյանքի․ ԵՊՀ ուսանողները թարգմանչական աջակցություն են ցուցաբերել Գազայից Հայաստան տեղափոխված երեխաներին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողներ Կարինե Արսենյանն ու Էլինա Ոսկանյանը կամավոր թարգմանչական աջակցություն են ցուցաբերել Գազայի հատվածից բուժման նպատակով Հայաստան տեղափոխված երեխաներին ու նրանց ծնողներին՝ օգնելով ընտանիքներին հաղորդակցվելու բուժանձնակազմի հետ։
Ի՞նչ են թաքցնում տարօրինակ քվարկային աստղերը․ ԵՊՀ գիտնականների հետազոտությունները՝ միջազգային ամսագրերում ԵՊՀ ֆիզիկոսները հետազոտել են տարօրինակ քվարկային աստղերի (Strange Quark Stars) հատկությունները՝ ուսումնասիրելով դրանց հնարավոր կայունությունն ու առավելագույն զանգվածը։ Աշխատանքների արդյունքները հրապարակվել են «Scopus» գիտաչափական շտեմարանում ինդեքսավորվող Q1 դասի «Nuclear Physics B» և «Particles» միջազգային գիտական ամսագրերում։
ԵՊՀ ուսանողներն ուսումնասիրել են կենսաբժշկական գիտություններում արհեստական բանականության կիրառությունը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներն ավարտել են «Արհեստական բանականությունը կենսաբժշկական և դեղագործական գիտություններում» դասընթացը։ Գերմանիայից հրավիրված մասնագետ Ռոմեն Թոփալյանի վարած 36-ժամյա ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթացել են «Python» ծրագրավորման լեզվին, տվյալների վերլուծությանն ու մեքենայական ուսուցման հիմունքներին։
ԵՊՀ դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը պարգևատրվել է արծաթե մեդալով Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը պարգևատրվել է ԵՊՀ արծաթե մեդալով՝ համալսարանում ծավալած երկարամյա գիտամանկավարժական բեղուն գործունեության համար և հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
«Գրականությունը մեզ օգնում է հասկանալու ուրիշներին և ինքներս մեզ»․ Սայիդ Թալաջու Ինչպե՞ս են գրականությունն ու կինոն օգնում ճանաչելու այլ հասարակությունները, հասկանալու մարդկանց արժեքներն ու վերանայելու սեփական պատկերացումները։ Այս թեմաների շուրջ զրուցել ենք պարսկական գրականության և իրանական մշակույթի մասնագետ, Սենթ Էնդրյուսի համալսարանի (University of St Andrews) ավագ դասախոս Սայիդ Թալաջուի հետ։
Մարսի հետազոտություններից մինչև միջաստղային տարածություն․ ԵՊՀ պատվիրակությունը՝ NASA-ի լաբորատորիայում Մարսի վրա հնագույն կյանքի հնարավոր հետքերի որոնումից մինչև Երկրի մակերևույթի փոփոխությունների դիտարկում․ NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան (Jet Propulsion Laboratory, JPL) մասնակցում է Արեգակնային համակարգի և Երկրի ուսումնասիրության մի շարք կարևոր առաքելությունների։ Այս գիտական կենտրոն է այցելել Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը՝ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով Կալիֆոռնիա կատարած այցի ընթացքում։ Պատվիրակությանն ուղեկցել է ԵՊՀ շրջանավարտ, JPL-ի պայմանագրերի տեխնիկական ղեկավար Լերմոնտ Խաչիկյանը։ Այցի կարևոր ուղղություններից էր նաև համալսարանի ուսանողների համար միջազգային մասնագիտական փորձառության հնարավորությունների զարգացումը։