Գիտական հոդվածից մինչև հրապարակում․ ինչպես է ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնը աջակցում հետազոտողներին «Գիտական հրապարակումների ոլորտում փորձառությունս այդքան էլ մեծ չէր, ուստի հետազոտությանս ընթացքին առնչվող թեթևակի անվստահություն ունեի»,- ասում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ Պավլիկ Ճաղարյանը, որը դիմել է ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոն՝ իր գիտական աշխատանքը առավել համակարգված և հիմնավորված ներկայացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ հետազոտության ընթացքում առաջացած հիմնական դժվարությունները կապված էին ակադեմիական տեքստի կառուցվածքի, գիտական աղբյուրների ընտրության և հետազոտական մեթոդաբանության հստակեցման հետ, ինչի համար նա որոշել է օգտվել կենտրոնի աջակցությունից։
«Առանց մեծ վնաս պատճառելու որոշել ենք ծառերի տարիքը». ԵՊՀ ուսանողների հերթական պրակտիկան «Ջրվեժ» անտառպարկում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բակալավրի կրթական ծրագրի ուսանողներն այցելել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկ՝ մասնակցելու դաշտային գործնական աշխատանքների: Ուսանողները՝ Լենա Քալաշյանը և Գևորգ Գևորգյանը, մեզ հետ զրույցում ներկայացրին կատարած աշխատանքներն ու ստացած տպավորությունները:
Ուսանողների հարցերին պատասխանում է ՀՀ նախագահը. հանդիպում ԵՊՀ-ում ԵՊՀ-ում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը հանդես եկավ «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և «TRIPP» նախագիծ» խորագրով բանախոսությամբ։ Նա ուսանողների հետ քննարկեց տարածաշրջանային համագործակցությանը և երկրի տնտեսական զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
17 առարկա, 707 աշակերտ․ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «ԵՊՀ օլիմպիադա-2026»-ի 2-րդ՝ եզրափակիչ փուլը «ԵՊՀ օլիմպիադա-2026»-ը համախմբել էր Երևանի և ՀՀ մարզերի հարյուրավոր սովորողների: Միջոցառման հիմնական նպատակն էր օժանդակել սովորողների գիտական հետաքրքրությունների զարգացմանը, մասնագիտական կողմնորոշմանն ու նրանց ներուժի բացահայտմանը:
Երբ Վենետիկում վերագտնում ես Հայաստանը․ ԵՊՀ ասպիրանտի գիտահետազոտական փորձառությունը Իտալիայում «Երկրորդ օրն էր՝ Վենետիկում էի։ Մինչ գնալս որոշել էի, որ տեղավորվելուց և դասատախտակը ստանալուց հետո պիտի բացահայտեմ քաղաքը, իսկ բացահայտումները պետք է սկսեմ հայկական հետքից: Ինձ համար նշումներ էի արել, թե ուր պիտի գնամ, ինչ պիտի տեսնեմ: Ես քայլում էի դեպի համալսարանի համապատասխան մասնաշենք՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, ստորագրելու համար: Մի պահ կանգ առա, որ հեռախոսով ստուգեմ՝ արդյո՞ք ճիշտ հասցեով եմ եկել. hանկարծ թեքվում եմ ձախ ու տեսնում…»,- իր կրթական ճամփորդությունից դրվագներ է պատմում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Վարդուհի Բարսեղյանը, որը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկնել էր Իտալիա՝ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրությունների ֆակուլտետում ուսանելու։
Հայաստանը՝ ԱԲ համաշխարհային հեղափոխության մեջ առանցքային դերակատար. կայացավ «AI Conf Armenia 2026»-ը Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ տարվա տեխնոլոգիական գլխավոր իրադարձությունը՝ «AI Conf Armenia 2026» համաժողովը, որը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին և շուրջ 2600 գրանցված մասնակիցների: Համաժողովը ռազմավարական հայտ էր՝ ուղղված Հայաստանը ԱԲ համաշխարհային առաջատարների շարքում դիրքավորելուն՝ ներկայացնելով նաև երկրի նոր հաշվողական հզորությունները:
Մաթեմատիկական կրթությունը ԵՊՀ-ում՝ միջազգային չափանիշներով. 6 կրթական ծրագրեր ստացել են միջազգային հավատարմագրում Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի վեց կրթական ծրագրեր ստացել են միջազգային հավատարմագրում գերմանական հեղինակավոր «ASIIN» գործակալության կողմից։ Այս գործընթացը տևել է շուրջ մեկ տարի և պահանջել ծավալուն աշխատանք:
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի հաջողությունները օլիմպիադաներում. մոտիվացիան և համակարգված աշխատանքը՝ մեկտեղված ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը շարունակում է գրանցել կրթական նշանակալի հաջողություններ՝ այս անգամ առանձնանալով առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում գրանցած բարձր արդյունքներով։ Դպրոցի աշակերտների ձեռքբերումները ոչ միայն անհատական հաջողությունների պատմություններ են, այլև համակարգված կրթական աշխատանքի և նպատակային միջավայրի արդյունք։
Նախնական ֆինանսավորման ռազմավարական նշանակությունը գիտության ոլորտում Միջազգային գիտական համագործակցությունները գիտության զարգացման կարևոր շարժիչ ուժերից են, որոնք ստեղծում են հնարավորություններ թե՛ գիտնականների, թե՛ կրթական հաստատությունների համար։ Հատկապես նախնական ֆինանսավորման («seed funding») մոդելի վրա հիմնված ծրագրերը նպաստում են նոր գաղափարների ձևավորմանն ու դրանց վերածմանը կիրառական արդյունքների։ Այս համատեքստում առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում «MIT Global Seed Funds» (GSF) նախաձեռնությունը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բոլոր կրթական ծրագրերը միջազգային հավատարմագրում են ստացել 5 տարի ժամկետով. ԵՊՀ ԳԽ հերթական նիստը ԵՊՀ-ում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում քննարկվեցին օրակարգային և այլ հարցեր, ընդունվեցին գիտական կոչումների շնորհման, ԵՊՀ կանոնակարգային որոշ դրույթների վերանայման վերաբերյալ որոշումներ: