Անվճար կրթությունից մինչև ակադեմիական ազատություն. ի՞նչ հարցեր են ԵՊՀ ուսանողներն ուղղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին «Եղե՛ք պահանջկոտ կրթության որակի նկատմամբ և մի՛ եղեք անտարբեր». այս ուղերձով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ուսանողների միջազգային օրվա առթիվ հանդիպեց ԵՊՀ ուսանողների և ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ։ Ի՞նչ հարցեր են այսօր առավելապես հուզում ԵՊՀ ուսանողներին, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնում նրանք, և ի՞նչ լուծումներ է առաջարկում նախարարությունը։ Անկեղծ ու անմիջական զրույց՝ առանց փակ թեմաների։ Անվճար կրթություն, Ակադեմիական քաղաքի կացարաններ, դասախոսների ակադեմիական ազատություն, սթրեսակայունություն և կրթության որակ. ներկայացնում ենք ուսանողների բարձրացրած ամենաարդիական հարցերն ու նախարար Ժաննա Անդրեասյանի պատասխանները։
Խրախուսելով ուսանողների կրթական և մասնագիտական զարգացումը. հանդիպում Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակին արժանացած ԵՊՀ ուսանողների հետ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվեց հանդիպում ԵՊՀ այն ուսանողների հետ, որոնք նախորդ և ընթացիկ ուստարիներին արժանացել են Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակին։ Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և բանկի վարչության անդամ, ռիսկերի կառավարման վարչության ղեկավար Վիկտորյա Քոչարյանը։
Նոյեմբերի 17. ինչպե՞ս ուսանողների պայքարը դարձավ ազատության և կրթության իրավունքի խորհրդանիշ Ամեն տարի նոյեմբերի 17-ին աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը։ Թեև այսօր այն հաճախ կապվում է երիտասարդության, ուսանողական կյանքի և ձեռքբերումների հետ, օրվա պատմական ակունքները տանում են դեպի 1939 թվականի Պրահա, որտեղ ազատության համար պայքարող ուսանողները ենթարկվեցին նացիստական բռնաճնշումների։ Ուսանողների միջազգային օրը ծնվել է ողբերգական իրադարձությունների հիշողությունից՝ ժամանակի ընթացքում վերածվելով կրթության իրավունքի, ակադեմիական ազատության, երիտասարդների համերաշխության և հասարակական կյանքում նրանց դերակատարության խորհրդանիշի։
«Ուսանողներին ոչ միայն կրթել, այլև բացահայտել նրանց ներուժը և վստահել». Հովհաննես Հովհաննիսյան Ուսանողների միջազգային օրվա առթիվ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողներին՝ ընդգծելով նրանց ակտիվ մասնակցության կարևորությունը համալսարանի զարգացման գործում։ Ռեկտորն անդրադարձել է ուսանողների համար կրթական և գիտահետազոտական նոր հնարավորությունների ստեղծմանը՝ կարևորելով ինքնուրույն մտածողությունը, նախաձեռնողականությունը և փոխադարձ պատասխանատվությունը։
ԵՊՀ թիմերը մրցանակային տեղեր են զբաղեցրել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հայաստանյան փուլում Երևանի պետական համալսարանը հյուրընկալել է «ICPC» ծրագրավորման միջազգային ուսանողական օլիմպիադայի Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանի հայաստանյան ընտրական մրցույթը, որին մասնակցել են 8 բուհերի 25 թիմեր։ ԵՊՀ թիմերը լավագույն արդյունքներից են գրանցել՝ համալսարանական թիմերի շարքում զբաղեցնելով երկրորդ և երրորդ հորիզոնականները։
ԵՊՀ ոսկե և արծաթե մեդալներ՝ համալսարանականներին. երբ գնահատվում են վաստակն ու նվիրումը Գիտամանկավարժական բեղուն գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման և համալսարանական արժեքների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԵՊՀ մի շարք ներկայացուցիչներ արժանացան բուհի բարձրագույն պարգևներին՝ ԵՊՀ ոսկե և արծաթե մեդալների։
Ակադեմիական նոր հեռանկարներ՝ ԵՊՀ-ի և Բրատիսլավայի համալսարանի գործակցությամբ Երևանի պետական համալսարանն ընդլայնում է միջազգային կրթական գործընկերության շրջանակը։ Բրատիսլավայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի (EUBA) հետ կնքված համագործակցության հուշագրի և կրկնակի դիպլոմի համաձայնագրի արդյունքում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ներդրվում է երկրորդ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիրը՝ ուսանողներին և դասախոսներին ընձեռելով ակադեմիական փոխանակման լայն հնարավորություններ։
ԵՊՀ-ում ամփոփվեցին «eCAMPUS» միջազգային ծրագրի արդյունքները. ներկայացվեց հայաստանյան բուհերի դասախոսների թվային կարողունակությունների նոր շրջանակը Արհեստական բանականության զարգացումը, թվային գործիքների կիրառումը և կրթական միջավայրի փոփոխությունները նոր պահանջներ են առաջադրում բարձրագույն կրթության համակարգին։ Այս համատեքստում Երևանի պետական համալսարանում անցկացվեց «eCAMPUS» միջազգային ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, ամփոփվեցին երկամյա գործունեության արդյունքները, և քննարկվեցին հայաստանյան բուհերում թվային ու ներառական կրթության զարգացման հեռանկարները։
Մարդը, հասարակությունը, ապագան․ ԵՊՀ-ում նշվեց Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի 40-ամյակը ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Կիրառական սոցիոլոգիան այսօր և վաղը. մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի 40-ամյակին և ամբիոնի հիմնադիր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի 85-ամյակին։ Գիտաժողովը համախմբեց շուրջ 50 գիտնականի ու փորձագետի՝ ամփոփելու անցած չորս տասնամյակների ուղին և քննարկելու սոցիոլոգիայի զարգացման հնարավորություններն արհեստական բանականության ու թվային վերափոխումների պայմաններում։
Գիտելիք՝ համաշխարհային մտածողության, հետազոտության և ապագայի համար․ ԵՊՀ-ն նախաձեռնել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ներդրումը Երևանի պետական համալսարանը նոր քայլ է կատարում միջազգային կրթական միջավայրի զարգացման ուղղությամբ՝ նախաձեռնելով Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի (International Baccalaureate Diploma Programme, IB DP) ներդրումը։ 16-19 տարեկան սովորողների համար նախատեսված այս կրթական մոդելը համադրում է ակադեմիական խոր գիտելիքները, քննադատական մտածողությունը, ինքնուրույն հետազոտությունն ու անհատական զարգացումը՝ նպաստելով բարձրագույն կրթությանն անցնելու պատրաստվածությանը։