«eCAMPUS» նախագծի ընթացիկ արդյունքները ներկայացվեցին Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության փորձագետին ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը «Erasmus+» ծրագրի «eCAMPUS» նախագծի ընթացիկ արդյունքները ներկայացրեց Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության փորձագետ Խավիեր Ֆլամենտին, որը Հայաստան է ժամանել՝ ծանոթանալու ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև արձանագրելու խնդիրներն ու ձեռքբերումները:
ԵՊՀ-ում անցկացվեց KPI4HE ծրագրի մշտադիտարկումը Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) նախագծի մշտադիտարկումը։
Չինաստան-Հայաստան ռազմավարական գործընկերության հեռանկարները՝ հայ-չինական գիտաժողովի քննարկման թեմա ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Չինաստան-Հայաստան ռազմավարական գործընկերություն. ենթատեքստեր և հեռանկարներ» վերտառությամբ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ԵՊՀ-ի, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի համագործակցությամբ:
Միջազգային իրավունքի ճանապարհով․ Լայդենի համալսարանի պրոֆեսոր Լարիսա վան դեն Հերիքի դասախոսությունը ԵՊՀ-ում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ «Համընդհանուր իրավասության համընդհանրացում» խորագրով դասախոսություն, որը կազմակերպվել էր «Cleveringa Meetings» միջազգային նախաձեռնության շրջանակում։ Դասախոսությունն անցկացրեց Լայդենի համալսարանի (Նիդեռլանդներ) պրոֆեսոր, միջազգային հանրային իրավունքի մասնագետ, դատավոր Լարիսա վան դեն Հերիքը։
Երիտասարդ գիտնականների դերակատարումը գիտության զարգացման գործում․ ԵՊՀ-ում մեկնարկեց «Ապագայի գիտնականները» խորագրով նախագիծը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Ապագայի գիտնականները» խորագրով նախագծի մեկնարկային միջոցառումը, որի շրջանակում բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ա․ Ս․ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Նիկիտա Գուսևը։ Նախագծի շրջանակում համալսարանի տարբեր ֆակուլտետներում դասախոսություններ և վարպետության դասեր են անցկացնելու Ռուսաստանի առաջատար բուհերի՝ տարբեր ոլորտների հետազոտողներն ու գիտնականները։
Երազանքից իրականություն․ ԵՊՀ ուսանողի ուսումնական ճամփորդությունը «Էրազմուս+» ծրագրով «Արտասահմանում ուսանելու փորձն ինձ համար շատ արժեքավոր էր․ այն հնարավորություն տվեց զարգացնելու մասնագիտական կարողություններս, սովորելու ակադեմիական նոր միջավայրում, շփվելու տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ և ընդլայնելու մտահորիզոնը»,- ասում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Անահիտ Ալեքսանյանը։ Նա «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում մեկնել է Իտալիա և սովորել Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում։
Ազգային հիշողությունը և միասնականության գաղափարը՝ ԵՊՀ ուսանողների պատկերացմամբ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ «Հայը» խորագրով ազգագրական ներկայացումը, որի նպատակն էր յուրովի վերարժևորել և կարևորել հայրենասիրությունը, ազգային ինքնագիտակցությունն ու մշակութային ժառանգության ճանաչումը։ Ներկայացման շնորհիվ «կենդանացավ» ազգային մշակույթի բազմերանգ աշխարհը՝ իր ավանդույթներով, կերպարներով և պատմական հիշողությամբ։
Տնտեսության շարժիչ ուժերից մեկը․ հանրային սննդի ոլորտի զարգացումը և մարտահրավերները ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ ոլորտային հերթական պանելային քննարկումը՝ «ՀՀ հանրային սննդի («HoReCa») ոլորտի խնդիրներն ու զարգացման միտումները» թեմայով։ Քննարկման շրջանակում ոլորտի առաջատար ընկերությունների հիմնադիրներն ու մասնագետները ներկայացրին, թե ինչպես արդյունավետ կառուցել, զարգացնել և կառավարել բիզնեսը՝ հաշվի առնելով ժամանակակից միտումներն ու մարտահրավերները։
«Հայոց միջնադարյան համալսարանը» խորագրով բանախոսություն ԵՊՀ-ում ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցած «Հայոց միջնադարյան համալսարանը» խորագրով բանախոսությանը Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Լուսինե Թումանյանը ներկայացրեց Գլաձորի համալսարանի պատմությունը՝ անդրադառնալով վերջինիս հոգևոր, գիտակրթական և մշակութային հարուստ ժառանգությանը:
Քաղաքների կայուն զարգացումը՝ մարդու իրավունքների համատեքստում․ աշխատաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում անցկացվեց «Քաղաքային կայուն զարգացում և մարդու իրավունքներ» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, ինչպես նաև Կայուն զարգացման կենտրոնի համագործակցությամբ` «Եվրոպական ուսումնասիրությունների «Ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն («DeHuRiS»)» ծրագրի շրջանակում։