Ուսանողների պրակտիկայի գործընթացը ԵՊՀ-ում․ մարտահրավերներ և լուծումներ Երևանի պետական համալսարանում առանձնակի կարևորվում է ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը հատկապես պրակտիկայի արդյունավետ կազմակերպման միջոցով։ Համալսարանի մոտեցումն այս հարցում համակարգված է և ուսանողակենտրոն։ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պրակտիկայի ղեկավար Արա Աթայանն ընդգծում է՝ ԵՊՀ-ն ձգտում է, որ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունենա պրակտիկա անցնելու հենց իր մասնագիտական ոլորտին համապատասխան միջավայրում։
«Առանց բարեփոխումների՝ հնարավոր չէ ապահովել ֆինանսական կայունություն»․ ԵՊՀ շրջանավարտ Հասմիկ Ղահրամանյան Ֆինանսական կայունությունը պետության զարգացման հիմնաքարերից է, իսկ դրա ապահովումը հնարավոր է միայն ժամանակին կատարվող բարեփոխումների շնորհիվ։ Այս մասին ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ժամանակ փաստեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը՝ ներկայացնելով ֆինանսական համակարգի միտումները, ոլորտային մարտահրավերներն ու ապագա ռիսկերը։
Իրավունքի լեզվով՝ հավասարության մասին․ ԵՊՀ շրջանավարտի հաջողության պատմությունը «ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2025»-ի ժամանակ «Տնտեսություն և հասարակություն» անվանակարգում մրցանակի է արժանացել իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Լուսինե Սարգսյանը։ Այսօր նա մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում է․ առաջնորդ, ում անձնական փորձը և պայքարը շատերի համար ոգեշնչման աղբյուր են։ «Երբ ասում էի՝ մեծանամ, ձեզ կպաշտպանեմ, ասում էին՝ դու շատ ես փոքր»,- երազանքի ու մանկության մասին խոսելով՝ հիշում է նա։ ԵՊՀ շրջանավարտի հետ մեր զրույցի ընթացքում փորձեցինք պարզել հաջողության հասնելու նրա բանաձևը։
Նոր նվաճումներ Քիմիայի միջազգային 57-րդ օլիմպիադայում Դուբայում կայացած Քիմիայի միջազգային 57-րդ օլիմպիադան հայ դպրոցականների համար դարձավ հերթական հաջողության հարթակ։ Հայաստանը ներկայացնող թիմը մրցույթում արժանացավ մեկ արծաթե մեդալի և երեք գովասանագրի։ Օլիմպիադայի հայաստանյան թիմի ղեկավարներն էին ԵՊՀ դասախոս Անդրանիկ Դավինյանը և քիմիայի ֆակուլտետի մագիստրանտ Արտյոմ Պետրոսյանը։
Նոր ստարտափ՝ ուղղված դասախոսների արտալսարանային գործունեության արդյունավետության գնահատման գործընթացի թվայնացմանը Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորի թիմերից մեկը մշակել և ստեղծել է դասախոսների արտալսարանային գործունեության գնահատման էլեկտրոնային համակարգ։ Սա նորարարական ստարտափ է, որը նպատակ ունի թվայնացնելու դասախոսների աշխատանքային գործունեության վերլուծության և արդյունավետության չափման գործընթացը։ Համակարգն այժմ փորձարկվում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում։
Միավորելով ԵՊՀ շրջանավարտների համայնքի ներուժը․ կայացավ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա երկրորդ միջոցառումը Լոս Անջելեսում ս․թ․ հուլիսի 17-ին տեղի ունեցավ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա երկրորդ միջոցառումը՝ նշելու Հայաստանի առաջատար բուհի՝ Երևանի պետական համալսարանի հաջողությունները և ներկայացնելու հիմնադրամի գործունեությունը։
Նոր նախագիծ՝ ի նպաստ որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցության բարձրացմանը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Սոնա Բալասանյանի համաղեկավարությամբ իրականացվող «Սոցիալական և ինստիտուցիոնալ փոփոխությունների հետազոտական լաբորատորիա» նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթում։ Այն նպատակ ունի ստեղծելու մեթոդաբանական և վերլուծական հիմք՝ ուղղված սոցիալական քաղաքականությունների, հանրային մասնակցության և ինստիտուցիոնալ վստահության մանրակրկիտ ուսումնասիրությանը հասարակագիտական մոտեցումների կիրառմամբ:
Հայտնի են ԵՊՀ բակալավրիատի առկա ուսուցմամբ ընդունելության մրցույթի արդյունքները Հրապարակվել են ԵՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության հիմնական (1-ին և 2-րդ) փուլի մրցույթի արդյունքները։
Լեզու և մտածողություն․ արձագանքելով խնդիրներին՝ ԵՊՀ-ում քննարկվել են հայերենի զարգացման ուղիները Ինչպե՞ս մտածել հայերեն, որո՞նք են լեզվի զարգացման արդի հիմնախնդիրները։ Այս և ոլորտին վերաբերող այլ հրատապ խնդիրներին էր նվիրված ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ընթացքում «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» սեկցիայում անցկացված պանելային քննարկումը, որի բանախոսներն էին ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ԵՊՀ դասախոս Հասմիկ Ջիվանյանը և ՀԱՀ դասախոս Անի Շահնազարյանը։
Երկրաբանի մասնագիտությունը՝ տնտեսական կայունության գրավական ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ համագործակցության շրջանակում Կապանում անցկացվեց «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը, որին մասնակցեցին հանրակրթական դպրոցների աշակերտները և ֆակուլտետի ուսանողները։