ԵՊՀ պրոֆեսորն արժանացավ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի անվան մեդալի ԵՊՀ-ում տեղի ունեցավ պրոֆեսոր Սամվել Պարգևի Մուրադյանին Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի անվան մեդալով պարգևատրելու արարողությունը: Շքանշանը պրոֆեսորին հանձնեց համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի սովետականացումը 1920-1930-ական թվականներին և դրա արձագանքները հետխորհրդային Հայաստանի ազատական դիսկուրսում» խորագրով ցուցադրության բացումը ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում մեկնարկեց «Հայաստանի սովետականացումը 1920-1930-ական թվականներին և դրա արձագանքները հետխորհրդային Հայաստանի ազատական դիսկուրսում» խորագրով ցուցադրությունը։ Ցուցադրվող փաստերը հանրությանը ներկայացնում են Հայաստանի խորհրդայնացումն ու ռազմական կոմունիզմի քաղաքականությունը, դասակարգային պայքարը, կուսակցական մենիշխանության ձևավորումը, որոնք հանգեցրին գյուղացիների անխնա ունեզրկմանը, հասարակության պառակտմանն ու ստեղծագործական մտքի խիստ սահմանափակմանը:
Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում՝ նվիրված Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին ԵՊՀ-ում մեկնարկեց «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» առաջին գիտաժողովը, որը միջազգային հարթակ է՝ ուղղված բնապահպանական հրատապ խնդիրներին և զարգացման մարտահրավերների կայուն լուծումներին: Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին, ինչպես նաև Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն:
Կրթական նոր համագործակցություն․ ԵՊՀ-ն և ՀՀ ֆինանսների նախարարությունը հուշագիր են կնքել ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի՝ կողմերը մշակելու և ներդնելու են թեմատիկ միկրոուսուցման դասընթացներ («Ներքին աուդիտ», «Ֆիսկալ ռիսկերի կառավարում և ծրագրային բյուջեի գնահատում»), որոնք նախագծվելու և մշակվելու են հայերենով և հասանելի են լինելու ԵՊՀ «Moodle» ուսուցման կառավարման համակարգում։
Նեյտրոնային աստղերից մինչև գրավիտացիոն ալիքներ․ ԵՊՀ-ում մեկնարկեց միջազգային քառօրյա գիտաժողովը «Կոմպակտ աստղերի արդի ֆիզիկա և ռելատիվիստական գրավիտացիա-2025» միջազգային քառօրյա գիտաժողովը ԵՊՀ-ում է համախմբել շուրջ վեց տասնյակ գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ճապոնիայից և այլ երկրներից։ Գիտական այս միջոցառումը նպատակ ունի բարձրաձայնելու գերխիտ աստղերի ֆիզիկայի, գրավիտացիայի և տիեզերագիտության բնագավառների արդի հիմնահարցերը։
ՀՀ-ԱՄԷ գործընկերային հարաբերությունների զարգացման ուղիները. ԵՊՀ հետազոտողի հոդվածը՝ բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հետազոտական խմբի ղեկավար Մուշեղ Ղահրիյանի հեղինակած «Լայն գործընկերության ձևավորում․ Հայաստան–ԱՄԷ հարաբերությունների էվոլյուցիան» վերտառությամբ գիտական հոդվածը հրապարակվել է բարձր վարկանիշ ունեցող «Contemporary Review of the Middle East» («Միջին Արևելքի արդի ուսումնասիրություն») միջազգային հանդեսում:
Մտածողության և անհատի խորհրդայնացումը 1920-1930-ականների Հայաստանում․ բանախոսություն ԵՊՀ-ում ԵՊՀ պրոֆեսոր Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կայացավ «Մտածողության և անհատի խորհրդայնացումը 1920-1930-ական թվականների Հայաստանում. սոցիալ-մարդաբանական տեսանկյուններ» խորագրով բանախոսություն` նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին մեկուկես տասնամյակում տեղի ունեցած հասարակական գործընթացներին։
Համագործակցության նոր էջ․ Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանի պատվիրակությունն այցելել էր ԵՊՀ ԵՊՀ-ում էր Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանի ռեկտոր Կլաուդիա Բեքերի գլխավորած պատվիրակությունը՝ զարգացնելու հայ-գերմանական հարաբերությունները բարձրագույն կրթության ոլորտում։ Այցի շրջանակում պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, պրոռեկտորների, վարչական անձնակազմի և դասախոսների հետ՝ նպատակ ունենալով խթանելու երկու երկրների միջև կրթական համագործակցությունը, ուղենշելու ակադեմիական նոր ծրագրերի և փոխանակումների հնարավորությունները։
Միջնադարյան արվեստը նոր հայացքով․ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Մարգարիտա Հովսեփյանի մանրանկարների ցուցադրությունը ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մարգարիտա Հովսեփյան. միջնադարյան արվեստը նորովի» խորագրով ցուցադրություն, որը համախմբեց արվեստագետների, ուսանողների, դասախոսների և արվեստի սիրահարների։ Ցուցադրված կտավների հեղինակ Մարգարիտա Հովսեփյանի ստեղծագործական ճանապարհը կապված է հենց ԵՊՀ-ի հետ․ ավելի քան երեք տասնամյակ նա անցկացրել է համալսարանում՝ իր ներդրումն ունենալով կրթական և մշակութային միջավայրի ձևավորման գործում։
«Սերունդների մասին մտածելով հայերեն»․ ԵՊՀ-ում ամփոփվեց եռօրյա դասընթացը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ամփոփվեց «Սերունդների մասին մտածելով հայերեն» խորագրով հատուկ դասընթացը, որն անցկացվեց «Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում: Դասընթացը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծավալելու խորքային քննարկումներ սերունդների հարցերի, սոցիալական ու փիլիսոփայական մոտեցումների շուրջ։