ԵՊՀ պատմության ֆակուլտետի գրադարանում ապրիլի 12-ին ֆակուլտետի լաբորատորիայի և Մշակույթը հանուն կայուն զարգացման («Culture for Sustainable Development») կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում:
Միջոցառումը նվիրված էր զարգացման ծրագրերում ազգագրական հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքների կիրառման առանձնահատկություններին: Քննարկման ընթացքում «EU-LEAD4Shirak» ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը, ազգագրագետներ Ռուզաննա Ծատուրյանը և Մխիթար Գաբրիելյանը ներկայացրին իրենց փորձը, աշխատանքի մանրամասները՝ անդրադառնալով նաև ազգագրագետի իրական դերին և կարևորությանը նմանատիպ ծրագրերում։
Քննարկման նպատակներից էր ցույց տալ գիտակարգի կիրառելիությունը նաև ակադեմիական շրջանակներից դուրս։