Բժշկակենսաբանական սքրինինգի խմբի կողմից նախատեսվում է՝
որոշ պայմանական պաթոգեն մանրէների հակաբիոտիկայունության ձևավորման մեխանիզմների հետազոտում, դրանց վրա տարբեր սերնդի հակաբիոտիկների ազդեցության հետազոտում,
Հայաստանում աճող որոշ դեղաբույսերից կենսաբանական ակտիվ նյութերի՝ եթերայուղերի, ֆլավոնոիդների, սապոնիների, գլիկոզիդների անջատում, կազմի պարզում, դրանց որոշ կենսաբանական հատկությունների հետազոտում,
այդ բույսերից անջատված եթերայուղերի և այլ կենսաբանական ակտիվ նյութերի և հակաբիոտիկների զուգորդված հակամանրէային հատկությունների ուսումնասիրում և դրանց ազդեցության հետազոտումը նյութափոխանակային առանցքային ֆերմենտների վրա,
ասիմետրիկ սինթեզի խմբի կողմից սինթեզած էնանտիոմերապես հարստացված ոչ սպիտակուցային ամինաթթուների և պեպտիդների որոշ կենսաբանական հատկությունների հետազոտում:
Կոնտակտներ
Խմբի ղեկավար`
կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Անահիտ Հովհաննիսյան
Հեռ.՝ (+374 60) 710 420
(ներքին՝ 34-20)
Էլհասցե՝ anhovhannisyan@ysu.am