- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Բաբկեն Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության քարտեզագրության և հայ դիվանագիտության հիմնախնդիրների հետազոտական լաբորատորիա
Բաբկեն Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության քարտեզագրության և հայ դիվանագիտության հիմնախնդիրների հետազոտական լաբորատորիա
Լաբորատորիան հանրապետության պատմական աշխարհագրության և քարտեզագրության հիմնախնդիրներով զբաղվող միակ օջախն է: Լաբորատորիայի աշխատակիցների կատարած հետազոտական և քարտեզագրական աշխատանքները՝ գրքերը, հոդվածները, ատլասներն ու քարտեզները, մեր հանրապետության համար ունեն ոչ միայն գիտական, այլև քաղաքական կարևոր նշանակություն: Տեսական և գործնական ուղղվածության հետազոտությունները համադրելու նպատակով 2023 թ. Բ. Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիան միավորվել է Հայոց պետականության պատմության հիմնահարցերի հետազոտական բաժնի հետ։
Լաբորատորիայի հետազոտություններում կարևորվում է տարբեր գիտությունների համակցումը: Այդ աշխատանքների հիմքում միջգիտակարգայնությունն է, որը պատմության, միջազգային հարաբերությունների, աշխարհագրության, քարտեզագրության և ինֆորմատիկայի միջառարկայական բարդ սինթեզ է:
Լաբորատորիայում աշխատանքներ են տարվում նաև արդիական խնդիրների ուսումնասիրության, մասնավորապես ազգային տնտեսական քաղաքականության և տարածքային անհամաչափ զարգացման հիմնախնդիրների ուղղությամբ։ Կատարվող հետազոտությունների շարքին են դասվում նաև հայ դիվանագիտության պատմության և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությանն ուղղված աշխատանքները:
Կոնտակտներ
Լաբորատորիայի ղեկավար՝ պատմական գիտությունների դոկտոր (Պոլ Վալերի Մոնպելիե 3 համալսարան, Մոնպելիե, Ֆրանսիա), պ.գ.թ. (Հայաստան) Վարդան Մխիթարյան
Հեռ.՝ (+374 60) 710 092, ներքին հեռ.՝ 10-93
Էլհասցե՝ vardan.mkhitaryan@ysu.am
Հասցե՝ ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ