- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Ռազմավարական խաղերի, սցենարային վերլուծությունների և մոդելավորման խումբ
Ռազմավարական խաղերի, սցենարային վերլուծությունների և մոդելավորման խումբ
Ժամանակակից աշխարհում Հայաստանի և այլ պետությունների, միջազգային տարբեր կառույցների միջև արդյունավետ փոխհարաբերությունների մշակման, կառուցման, կանխատեսման և իրականացման համար նպատակահարմար է կիրառել զարգացած երկրներում լայնորեն կիրառվող գիտական այնպիսի ուղղությունների տեսական և պրակտիկ ձեռքբերումները, որոնք հնարավորություն են տալիս որոշում ընդունողներին կայացնելու օպտիմալ կառավարչական որոշումներ (դիվանագիտական, ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում): Ավանդական մեթոդները բավարար չեն ճշգրիտ լուծումներ ստանալու և հնարավոր բոլոր սցենարների վերլուծության, կանխատեսման ու իրականացման մեխանիզմների մշակման առումներով: Այդ պատճառով մեծ տերություններում խաղերի տեսության, ցանցային պլանավորման ու կառավարման և մոդելավորման այլ ուղղությունների պրակտիկ կիրառությունը քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում դարձել են անհրաժեշտություն և արդյունավետ գործիք:
Ռազմավարական խաղերի, սցենարային վերլուծությունների և մոդելավորման խմբի գործունեության նպատակն է ուսումնասիրել և կանխատեսել Հայաստանի և աշխարհի երկրների, միջազգային կառույցների միջև փոխհարաբերությունները, առնչությունները, մշակել ցանկալի սցենարների իրականացման մեխանիզմներ՝ խաղերի տեսության, ցանցային պլանավորման և կառավարման, մոդելավորման, գիտական այլ մեթոդների կիրառությամբ: Խմբի գործունեության առանձնահատուկ մոտեցումը և սկզբունքը գիտական մեթոդներով ստացված արդյունքների հանրամատչելի ներկայացումն է որոշում կայացնողներին:
Կարևորվում է տեսական և գործնական նշանակություն ունեցող գիտական (մենագրություններ, գիտական հոդվածներ) և փորձագիտական հետազոտությունների համադրումը:
Կոնտակտներ
Խմբի ղեկավար՝ տնտեսագիտության դոցենտ Սառա Մկրտչյան
Հեռ.՝ (+374 60) 710 092
Էլհասցե՝ sara_mkrtchyan@ysu.am
Հասցե՝ ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ