- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների բաժին
ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների բաժին
ԵՊՀ ՀՀԻ ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների բաժնի գործունեությունը նպատակաուղղված է ներքոհիշյալ խնդիրների լուծմանը.
- հետազոտել ՀՀ-ՉԺՀ և ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների համատեքստում ձևավորված ռազմաքաղաքական, հասարակական, կրոնամշակութային և տնտեսական միջավայրը,
- գնահատել և կանխատեսել ՀՀ և ԼՂ նկատմամբ արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները,
- նախանշել և հիմնավորել ՀՀ համար նախընտրելի արտաքին քաղաքական ուղենիշները՝ ՉԺՀ և Հնդկաստանի հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ համագործակցության համատեքստում։
ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների բաժինը նպատակ ունի վեր հանելու և թիրախային հետազոտելու մինչ այժմ չհետազոտված խնդիրները և տարաբնույթ մոտեցումների համադրումը, որի արդյունքում ստեղծված գիտահետազոտական արտադրանքը նախատեսված կլինի մասնագիտական, փորձագիտական հանրույթների, պետական և պատկան մարմինների կողմից սպառման համար:
Բաժինը հրատարակում է ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների ակտուալ հիմնախնդիրները դիտարկող գիտական (մենագրություններ, գիտական հոդվածներ) և փորձագիտական հետազոտություններ, որոնք ունեն տեսական և գործնական նշանակություն:
Կոնտակտներ
Բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ պ.գ.թ., դոցենտ Նելլի Մինասյան
Հեռ.՝ (+374 60) 710 092
Էլհասցե՝ n.minasyan@ysu.am
Հասցե՝ ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ