- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Կիբեռանվտանգության և տվյալների վերլուծության հետազոտական խումբ
Կիբեռանվտանգության և տվյալների վերլուծության հետազոտական խումբ
2023 թ. ԵՊՀ ՀՀԻ վիրտուալ հայագիտության ու տեղեկատվության բաժնի հիմքի վրա ստեղծվել է Կիբեռանվտանգության և տեղեկատվության վերլուծության խումբը:
Խմբի կարևորագույն գործառույթներից են.
կատարել ՀՀ կիբեռանվտանգության և կիբեռկայացվածության մակարդակի համապարփակ վերլուծություն,
գնահատել կիբեռզարգացումների և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների ազդեցությունը ՀՀ ազգային անվտանգության քաղաքականության վրա,
մշակել մեթոդաբանություններ թվային գործիքարանի և տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ մոդելային, իրադարձային, կանխատեսումային և սցենարային վերլուծությունների կատարման համար։
Հիշյալ հետազոտությունները կատարվում են Հայաստանի և տարածաշրջանի պետությունների դիտարկման շրջանակում:
Օրեցօր զարգացող համացանցային ոլորտի պահանջներին համապատասխան՝ բաժնի առաջնահերթություններից է հավաքագրել, ամբողջացնել և վերլուծել 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո միջազգային հեղինակավոր մի շարք զանգվածային լրատվամիջոցների և միջազգային կառույցների հրապարակած նյութերը, կատարել պատերազմի և հետպատերազմյան իրավիճակի լուսաբանման աշխատանքներ:
Խմբի գործառույթներից է նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տարբեր ստորաբաժանումների տպագրած աշխատությունների՝ գրքերի, հոդվածների, աշխատանքային տետրերի, զեկույցների, վերլուծությունների, ինչպես նաև քարտեզների ու ատլասների հասանելիության ապահովումը, ԵՊՀ ՀՀԻ և մասնագիտական այլ հարթակներում կազմակերպված գիտական միջոցառումների և կոնֆերանսների, շնորհանդեսների լուսաբանումը։
Կոնտակտներ
Խմբի ղեկավար՝ Ելենա Զոհրաբյան
Հեռ.՝ (+374 60) 710 092 (ներքին՝ 10-97)
Էլհասցե՝ yelena.zohrabyan@ysu.am
Հասցե՝ ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ