- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Հայ-քրդական առնչությունների բաժին
Հայ-քրդական առնչությունների բաժին
ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի աշխատանքի նպատակն է կատարել քրդերին առնչվող քաղաքական տարածաշրջանային արդի գործընթացների համակողմանի հետազոտություն, որը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ խորքային պատկերացում կազմելու և ՀՀ ու Արցախի անվտանգությանն ուղղված արտաքին մարտահրավերները և վերջիններիս քաղաքական-տնտեսական զարգացման հեռանկարները գնահատելու հնարավորություն է տալիս: Այդ առումով բաժինն իր առաջ խնդիր է դնում հայ-քրդական առնչությունների անցյալի գիտական վերաիմաստավորումը, ներկա գործընթացների մշտադիտարկումը, ինչպես նաև փորձագիտական կանխատեսումների նախապատրաստումը ՀՀ անվտանգային շահերի տեսանկյունից: Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանը և հայությունը առնչվում են տարածաշրջանային և համաշխարհային անընդհատ փոփոխվող գործընթացներն, օրակարգային է դառնում մերձավորարևելյան տարածաշրջանում տեղ գտնող զարգացումների, տարածաշրջանային տերությունների և պետությունների քաղաքականության համատեքստում հայերին և քրդերին առնչվող գործընթացների ուսումնասիրությունները:
Հայ-քրդական առնչությունների բաժնի աշխատակիցները կատարում են Քուրդիստանի (Թուրքիայի Հանրապետության, Իրաքի, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քրդաբնակ տարածքների), ինչպես նաև Հարավային Կովկասի պետությունների քրդական համայնքների դաշտային հետազոտություններ: Բաժինն իրականացնում է «Քրդագիտության հիմնահարցեր» և «Տարածաշրջանային զարգացումների դինամիկան՝ ՀՀ անվտանգային շահերի տեսանկյունից» ժողովածուների հրատարակումը:
Կոնտակտներ
Բաժնի ղեկավար՝ պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյան
Հեռ.՝ (+374 60) 710 092
Էլհասցե՝ grigorian_sargis@ysu.am
Հասցե՝ ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ