- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Հայ-օսմանական առնչությունների բաժին
Հայ-օսմանական առնչությունների բաժին
Շուրջ 600 տարի Օսմանյան կայսրության տիրապետության ներքո՝ հայ ժողովուրդը ենթարկվել է ազգային խտրականության իր գործունեության բոլոր ոլորտներում, ընդհուպ՝ ֆիզիկական ոչնչացման։ Օսմանյան կայսրության պատմությունը մաս է կազմում հայ ժողովրդի պատմության։ Ըստ այդմ՝ Հայ-օսմանական առնչությունների բաժնի օսմանագիտական և թուրքագիտական հետազոտություններն ընդգրկում են XIV-XX դդ. ընկած ժամանակահատվածը և Թուրքիայի Հանրապետությունում հայ ժողովրդի պատմության մերօրյա ձևախեղումների կեղծարարության և ժխտողականության բացահայտումները։
Բաժնի ուսումնասիրության առանցքում են Օսմանյան կայսրության հայերի քաղաքական, մշակութային, տնտեսական պատմության, ժողովրդագրության, ինքնության, տեղանվանագիտության, լեզվական առնչություններին վերաբերող հարցերը։ Բաժնի կարևոր ուղղություններից է Հայոց ցեղասպանությանը վերաբերող վավերագրերի քննությունը։ Մասնավորապես՝ բաժինը հետազոտություններ է կատարում հետևյալ հարցերի շուրջ.
- Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և հայաբնակ այլ նահանգների պատմական ժողովրդագրության ուսումնասիրությունը՝ օսմանյան աշխարհագիր մատյանների ( ﺘﺤﺮﻴﺮ tahrir ), տարեգրքերի (ﺴﺍﻟﻨﺍﻤﮫ salname) հայկական և օտար աղբյուրների համադրությամբ,
- հայկական նահանգները օսմանյան վարչական բաժանումներում,
- Օսմանյան կայսրության հարկային քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և հայաբնակ մյուս նահանգներում,
- Օսմանյան կայսրությունում ոչ թուրք ժողովուրդների բռնի իսլամացման քաղաքականության փուլերը, մեթոդները, հետևանքները,
- օսմանյան բանակը. կառուցվածքային առանձնահատկությունները և զարգացման ուղենիշը,
- Օսմանյան կայսրության հողային բռնագրավումների քաղաքականությունը,
- թյուրքականության գաղափարաբանությունը և նրա ժամանակակից դրսևորումները Թուրքիայի Հանրապետությունում և թյուրքալեզու պետություններում,
- Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահվող հայատառ-ղփչաղերեն ձեռագրերի լեզվական քննություն,
- համշենահայերի իսլամացման քաղաքականությունը. նրանց տարածման ավազանը. ինքնությունը, լեզվական վիճակը,
- Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություն:
Կոնտակտներ
Բաժնի ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Լուսինե Սահակյան
Հեռ.՝ (+374 60) 710 092
Էլհասցե՝ lsahakyan@ysu.am
Հասցե՝ ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ