- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Ցեղասպանագիտության բաժին
Ցեղասպանագիտության բաժին
Բաժնի հիմնական նպատակն է կատարել գիտահետազոտական, կրթական և իրազեկման աշխատանքներ, որոնք նպաստում են ցեղասպանության և զանգվածային վայրագությունների մասին գիտելիքի ստեղծմանն ու տարածմանը: Ցեղասպանագիտությունը պատմության, քաղաքագիտության, իրավունքի, սոցիոլոգիայի, հոգեբանության, մարդաբանության գիտությունների խաչման տիրույթում գտնվող գիտաճյուղ է, և բաժնի գիտաշխատողները հետազոտություններ են կատարում ցեղասպանության երևույթի, դրա պատճառների, հետևանքների և կանխարգելման վերաբերյալ՝ կիրառելով բազմամասնագիտական մոտեցումներ։ Դա հնարավորություն է տալիս ավելի համապարփակ հասկանալու ցեղասպանության էությունը և նրա հետ փոխկապակցված երևույթները:
Բաժինն իրականացնում է նաև «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որը պատրաստում է նոր հետազոտողներ ոլորտը համալրելու համար։ Կազմակերպվում են նաև մասնագիտական վերապատրաստումներ, գիտաժողովներ և քննարկումներ։ Ցեղասպանագիտության բաժինը զբաղվում է նաև իրազեկման աշխատանքներով: Այս գործողությունները կարող են ներառել հանրային նախաձեռնություններ, որոնք ուղղված են խթանելու ցեղասպանության և դրա ազդեցության մասին տեղեկացվածությունը, ցեղասպանությունը կանխող քայլերի նախաձեռնումը և աջակցությունը։ Դա իրականացվում է հայաստանյան և միջազգային հաստատությունների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Կոնտակտներ
Բաժնի ղեկավար՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունի
Հեռ.՝ (+374 60) 710 092, ներքին հեռ.՝ 10-96
Էլհասցե՝ ashot.hayruni@ysu.am
Հասցե՝ ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ