«ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ընդունվելը կյանքիս լավագույն որոշումներից էր». ԵՊՀ մագիստրոս Սիրանուշ Ասատրյան Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության այս տարվա արդյունքներով «Լավագույն մագիստրանտ» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակի է արժանացել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի մագիստրոս Սիրանուշ Ասատրյանը։ Թեև մասնագիտությամբ ֆիզիկոս է, սակայն իր կատարած հետազոտություններով նա մշտապես փորձում է կամրջել ֆիզիկայի և ՏՏ ոլորտները։
Հայ գիտնականները՝ միջազգային գիտական հարթակում․ ԵՊՀ կենսաբանները՝ «FEMS-2025»-ի մասնակից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի պատվիրակությունը մասնակցել է Միլանում (Իտալիա) տեղի ունեցած «FEMS-2025» («Federation of European Microbiological Societies») միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով Հայաստանի գիտական ներուժը։ Համալսարանի պատվիրակության՝ 30-ից ավելի մասնակիցների շարքում էին դոկտորանտներ, մագիստրանտներ, երիտասարդ հետազոտողներ։
Ամփոփվել են ԵՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները Հայտնի են ԵՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի արդյունքները։
Տիեզերքի ուսումնասիրության հեռանկարներ և թվային աշխարհի կարևոր հարցեր. քննարկում ԵՊՀ-ում Վերջին քսան տարիների ընթացքում աստղաֆիզիկայում գրանցվել են մի շարք ձեռքբերումներ ու նորություններ: Այդ մասին ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանի՝ «Տիեզերք և տեխնոլոգիաներ» սեկցիայի մոդերատորի առաջարկով հետաքրքիր զրույց ծավալեցին օրվա բանախոսները:
«Երիտասարդ հետազոտողները սովոր են լինել կատարյալ օբյեկտիվ, մոռանալ իրենց մասին, սակայն ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ մարդ մնալն էլ կարևոր է՝ իր սուբյեկտիվությամբ հանդերձ»․ ԵՊՀ գիտաշխատող Ալեքսանդր Աղաջանյան ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների բաժնի գիտաշխատող Ալեքսանդր Աղաջանյանն իր գիտական գործունեության ընթացքում հիմնականում անդրադարձել է հետխորհրդային տարածքում կրոնական ինքնության, մշակույթի և հասարակության փոխազդեցություններին։ Սակայն նրա հետաքրքրությունների շրջանակը դուրս է եկել տարածաշրջանային սահմաններից՝ ընդգրկելով համաշխարհային կրոնների ուսումնասիրությունը։ 2023 թվականին «Studia Religiosa Rossica» հանդեսում լույս է տեսել նրա հոդվածը՝ «НВ: о тбилисском мальчике, университетской культуре и о Дао, которое не выразишь словами» վերնագրով։ Այդ հոդվածից ոգեշնչված՝ ԵՊՀ գիտաշխատողի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպես կարող է դաոյի գաղափարախոսությունը համադրվել ակադեմիական միջավայրի հետ։
ԵՊՀ-ում մեկնարկեց «QTS-13» միջազգային գիտաժողովը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Քվանտային տեսություն և սիմետրիա» միջազգային 13-րդ գիտաժողովը («QTS-13»)՝ նվիրված ԵՊՀ պրոֆեսոր, ֆիզիկոս-տեսաբան Գեորգի Պողոսյանի հիշատակին։ Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ՝ համախմբելով տարբեր երկրների առաջատար գիտնականներին։
Լազերային ֆիզիկայի ոլորտի առաջատարները՝ ԵՊՀ-ում․ մեկնարկել է «Սիգման» լազերների միջազգային դպրոցը Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Սիգման» լազերների միջազգային դպրոցը, որը կազմակերպվել է ԵՊՀ-ի, «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության և Բրյուսելի ազատ համալսարանի համատեղ նախաձեռնությամբ։
ԵՊՀ դասախոսը` տարածաշրջանը ներկայացնող միակ մասնակիցը Ստրասբուրգի կոնֆերանսում «Մարդ-համակարգիչ փոխազդեցություն և ուսումնառություն» հեռավար լաբորատորիայի հետազոտության շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս Լուսինե Զիլֆիմյանը Ստրասբուրգում մասնակցել է «Օգտագործում և դիզայն. ինֆորմացիայի մատչելիության և հասանելիության բարելավում օգտագործման և դիզայնի միջոցով» խորագրով միջազգային գիտաժողովին և ներկայացրել զեկուցում՝ անդրադառնալով տեղեկատվության և տնտեսական որոշումների կայացման փոխառնչություններին։ ԵՊՀ բիզնես ինկուբատորը, նպատակ ունենալով առևտրայնացնելու և կիրառական դարձնելու գիտական արժեք ներկայացնող հետազոտությունների վերջնարդյունքները, համագործակցում է լաբորատորիայի հետ և գիտաժողովին մասնակցությունը դիտարկում նաև որպես ոլորտի նորարարություններին հաղորդակցվելու և ներգրավվելու հնարավորություն։
Պատմության ուսումնասիրության և դասավանդման մեթոդաբանական և բովանդակային առաջնահերթությունների քննարկում ԵՊՀ-ում Ինչպե՞ս ուսումնասիրել և դասավանդել պատմությունը: Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր Արսեն Բոբոխյանը, ՀԱՀ հումանիտար և հասարակագիտության ֆակուլտետի պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Քալգարիի համալսարանի լեզվի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մուշեղ Ասատրյանը, Միչիգանի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արա Սանջյանը: Հիմք ընդունելով պատմության ուսումնասիրության և դասավանդման իրենց փորձառությունը՝ նրանք ներկայացրին հարցի հնարավոր լուծումների իրենց տեսլականը:
Ուսանողների պրակտիկայի գործընթացը ԵՊՀ-ում․ մարտահրավերներ և լուծումներ Երևանի պետական համալսարանում առանձնակի կարևորվում է ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը հատկապես պրակտիկայի արդյունավետ կազմակերպման միջոցով։ Համալսարանի մոտեցումն այս հարցում համակարգված է և ուսանողակենտրոն։ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պրակտիկայի ղեկավար Արա Աթայանն ընդգծում է՝ ԵՊՀ-ն ձգտում է, որ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունենա պրակտիկա անցնելու հենց իր մասնագիտական ոլորտին համապատասխան միջավայրում։