Ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանի հետ հանդիպում ԵՊՀ-ում Ս.թ. հունիսի 17-ին և 18-ին՝ ժամը 13:30-15:00-ն, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում (303 լսարան) Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանի հետ, որի ընթացքում տեղի կունենա իտալացի փիլիսոփա Ջորջօ Ագամբէնի «Լեզուն, որ կը մնայ։ Ժամանակ, պատմութիւն, լեզու» աշխատության (լույս կտեսնի առաջիկայում) թարգմանության քննարկում:
«Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները». ճամբար Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Ս.թ. հունիսի 23-25-ը՝ ժամը 10։00-16։00-ն, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ կկազմակերպի ամառային դպրոց, որը նվիրված կլինի անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրներին։
«Սիգման» միջազգային դպրոց-2025» գիտական միջոցառումը ԵՊՀ-ում Ս.թ. հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը՝ ժամը 9:00-18:00-ն, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում կանցկացվի «Սիգման» միջազգային դպրոց-2025» գիտական միջոցառումը, որը կազմակերպվելու է ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի, «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության և Բրյուսելի ազատ համալսարանի համատեղ նախաձեռնությամբ:
Քեմբրիջի համալսարանի՝ պարսից լեզվի և գրականության ուսուցմանը նվիրված միջազգային 5-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում Ս․թ․ սեպտեմբերի 18-19 Երևանի պետական համալսարանի արևելագիտության ամբիոնի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կանցկացվի Քեմբրիջի համալսարանի՝ պարսից լեզվի և գրականության ուսուցմանը նվիրված հեղինակավոր միջազգային 5-րդ գիտաժողովը:
Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս․թ․ սեպտեմբերի 24-26-ը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի ֆակուլտետի 90-ամյակին նվիրված «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար» («Biological Sciences and Environmental Solutions for the Achievement of Sustainable Development Goals») խորագրով միջազգային գիտաժողովը։
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողով Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) ս.թ. հոկտեմբերի 6-10 կազմակերպում է միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ս․թ․ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
«Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ»․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 8-10 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կանցկացվի «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը:
«Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 9-10 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Քաղաքագիտությունն և միջազգային հարաբերություններ» խորագրով ամենամյա երկրորդ գիտաժողովը։
«Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» միջազգային 10-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 10-12-ը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Ընդհանուր հոգեբանության ամբիոնի և Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» միջազգային 10-րդ գիտաժողովը:
«1925 թ. խորհրդա-թուրքական պայմանագիրը և հայկական գործոնը. հայացք 100 տարի անց» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 20-21-ը՝ ժամը 09:00-16:00-ն, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Արևելագիտության ֆալուլտետը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի, Ռուսաստանի Դաշնության Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի և Լայպցիգի համալսարանի (Գերմանիա) հետ համատեղ կազմակերպում է «1925 թ. խորհրդա-թուրքական պայմանագիրը և հայկական գործոնը. հայացք 100 տարի անց» խորագրով միջազգային գիտաժողով: