«Հայաստանը 1920-1935 թվականներին. հասարակական քաղաքական մթնոլորտը» խորագրով բանախոսություն ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի կունենա «Հայաստանը 1920-1935 թվականներին. հասարակական քաղաքական մթնոլորտը» խորագրով բանախոսություն:
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի պետական համալսարանում կմեկնարկի «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսը՝ նվիրված նոր ուսումնական տարվան և առաջինկուրսեցիների ընդունելությանը։
«Սերունդների մասին մտածելով հայերեն» խորագրով դասընթացը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում (311) կմեկնարկի «Սերունդների մասին մտածելով հայերեն» հատուկ դասընթացը, որն անցկացվում է ««Էրազմուս+». դասախոսների շարժունություն» ծրագրի շրջանակում:
«Ճանապարհորդություն մանրէների հետ» խորագրով աշխատաժողով ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ին, Երևանի պետական համալսարանում կմեկնարկի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Ամերիկյան մանրէաբանական ընկերության (ASM) համատեղ ջանքերով կազմակերպվող «Ճանապարհորդություն մանրէների հետ» խորագրով աշխատաժողովը:
«Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում և Գյումրիում Ս.թ. սեպտեմբերի 17-20-ը Երևանում և Գյումրիում ԵՊՀ hայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Քեմբրիջի համալսարանի՝ պարսից լեզվի և գրականության ուսուցմանը նվիրված միջազգային 5-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում Ս․թ․ սեպտեմբերի 18-19 Երևանի պետական համալսարանում Արևելագիտության ամբիոնի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կանցկացվի Քեմբրիջի համալսարանի՝ պարսից լեզվի և գրականության ուսուցմանը նվիրված հեղինակավոր միջազգային 5-րդ գիտաժողովը:
«Մարգարիտա Հովսեփյան. միջնադարյան արվեստը նորովի» խորագրով ցուցադրություն ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի կունենա «Մարգարիտա Հովսեփյան. միջնադարյան արվեստը նորովի» խորագրով ցուցադրություն:
Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս․թ․ սեպտեմբերի 24-26-ը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի ֆակուլտետի 90-ամյակին նվիրված «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար» («Biological Sciences and Environmental Solutions for the Achievement of Sustainable Development Goals») խորագրով միջազգային գիտաժողովը։
«Տարածաշրջանային կրիմինալոգիական համաժողով. հեռանկարներ և մարտահրավերներ հանցավորության դեմ պայքարում» միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 25-26-ը՝ ժամը 10:00-16:00-ն, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Իրավագիտության ֆակուլտետի և «Կոնրադ Ադենաուր» հիմնադրամի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Տարածաշրջանային կրիմինալոգիական համաժողով. հեռանկարներ և մարտահրավերներ հանցավորության դեմ պայքարում» խորագրով միջազգային գիտաժողով:
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողով Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) ս.թ. հոկտեմբերի 6-10 կազմակերպում է միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ս․թ․ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: