«Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթաց Ս.թ. գարնան, ամռան և աշնան ամիսներին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթացը։
«Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում․ հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը ԵՊՀ-ում Ս. թ. մայիսի 5-ին՝ ժամը 9:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ կմեկնարկի «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում․ հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը:
Լիբանանցի գործարար և մտավորական Աբու Ֆեյսալի «Հայաստան» գրքի շնորհանդես-քննարկումը ԵՊՀ-ում Ս.թ. մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Արաբագիտության ամբիոնի և Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա լիբանանցի գործարար և մտավորական Աբու Ֆեյսալի «Հայաստան» գրքի շնորհանդես-քննարկումը, որին ներկա կլինեն ՀՀ-ում հավատարմագրված արաբական երկրների դեսպանները:
«Պատանի երկրաբանի դպրոց»-ի սաների վկայականների հանձնման արարողությունը ԵՊՀ-ում Ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կմեկնարկի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Պատանի երկրաբանի դպրոց»-ի սաների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Քվանտային քիմիա» խորագրով փոդքասթ ԵՊՀ-ում Ս.թ. մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ընթերցասրահում տեղի կունենա ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ՈՒԳԸ փոդքասթի 2-րդ հանդիպումը՝ «Քվանտային քիմիա» խորագրով:
ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2026 Ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 10։00-ին, Երևանի պետական համալսարանում տեղի կունենա Շրջանավարտների ֆորումը:
«Ներողություն անցյալի համար» խորագրով գարնանային դպրոց ԵՊՀ-ում Ս.թ. 21.05.2026-27.05.2026-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում և Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կկազմակերպվի «Ներողություն անցյալի համար» խորագրով գարնանային դպրոց:
«Քրեական դատավարության իրավունքի տեսական և գործնական հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում Ս.թ. մայիսի 25-ին՝ ժամը 10:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Քրեական դատավարության իրավունքի տեսական և գործնական հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողով՝ նվիրված ՀՀ վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանի 75-ամյակին:
«ReCity Summer School-2026» խորագրով ամառային դպրոց Ս.թ. հուլիսի 6-12-ը Ստեփանավանում կկազմակերպվի «ReCity Summer School-2026» ամառային դպրոց:
«Գիտությունների միջազգային տասնամյակ՝ հանուն կայուն զարգացման» գլոբալ համաժողով Ս.թ. հուլիսի 15-17-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա «Գիտությունների միջազգային տասնամյակ՝ հանուն կայուն զարգացման» գլոբալ համաժողովը։