«Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 24-26-ը՝ 9:30-18:00-ն, ԵՊՀ պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողով:
Հայոց ցեղասպանությանը և Հոլոքոստին նվիրված դասընթաց ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 09:30-13:00-ն, ԵՊՀ գրադարանում տեղի կունենա դասընթաց՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմության, հիշողության ուսումնասիրությանը:
Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրության 2-րդ գիտաժողով Ս.թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ կմեկնարկի չղջիկների ուսումնասիրությանը նվիրված արևելաեվրոպական 2-րդ գիտաժողովը:
Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում կմեկնարկի «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» խորագրով միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն մաթեմատիկոսներ եվրոպական մի շարք երկրներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից:
Լազարյան ճեմարանը և հայ մեծերը. համահայկական գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի կունենա «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով համահայկական գիտաժողովը, որը կազմակերպվում է Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և Հայ բանասիրության ֆակուլտետի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ պատմության և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտների համագործակցությամբ:
Լաբորատորիայի բացման արարողություն Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում Ս.թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ 8-րդ մասնաշենքում տեղի կունենա Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ-ում կանցկացվի «Միջազգային աշնանային դպրոց–2026»-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ու Լայբնիցի անվան Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի (IOS) համագործակցության շրջանակում ս․թ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 10 Երևանում կանցկացվի «Միջազգային աշնանային դպրոց–2026»-ը։
«Three Scandinavian missionary women and the Armenian Genocide» գրքի շնորհանդեսը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա «Three Scandinavian missionary women and the Armenian Genocide» (Սկանդինավյան երեք միսիոներ կանայք և Հայոց ցեղասպանությունը) գրքի շնորհանդեսը։
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողով Ս.թ. հոկտեմբերի 5-9 ընկած ժամանակահատվածում Երևանի պետական համալսարանում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ տեղի կունենա միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին:
Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026 Ս․թ. հոկտեմբերի 5–9 ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներում և «YSU-Krisp AI» լաբորատորիայում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Հայկական մաթեմատիկական միության և «YSU-Krisp AI» լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026» խորագրով միջազգային գիտաժողով։