- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
- Տեղեկատվական համակարգերի բաժին
Տեղեկատվական համակարգերի բաժին
Տեղեկատվական համակարգերի բաժնի հիմնական և կարևորագույն գործառույթն է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ԵՊՀ ուսումնական գործընթացի մշակման ու ղեկավարման, ընդունելության և փաստաթղթաշրջանառության ոլորտում:
ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ստեղծման պահից բաժնում մշակվել և ներդրվել են էլեկտրոնային համակարգեր, որոնք զգալիորեն արագացրել և հեշտացրել են ուսումնական գործընթացի ղեկավարումը:
Համակարգերը ներառում են մի քանի ենթահամակարգեր, որոնք նախատեսված են մշակելու և ղեկավարելու ուսումնական գործընթացի տարբեր ճյուղերը:
Բաժնի կողմից մշակված «SupervisionYsu» համակարգն ապահովում է ԵՊՀ կրթական գործունեության էլեկտրոնային կառավարումը։
- Կրթական գործընթացի կառավարում
- Ուսումնական պլաններ,
- դասախոսների ծանրաբեռնվածություն,
- դասացուցակ։
- ուսանողերի տվյալներ։
- Ուսանողների առաջադիմության հաշվարկ և վերահսկում
- ՄՈԳ-ի հաշվարկ,
- պարտքերի հաշվարկ,
- առաջադիմության բավարարության ստուգում։
- Փաստաթղթաշրջանառություն
- Ուսանողների շարժի էլեկտրոնային հրամաններ,
- դասախոսների շարժի էլեկտրոնային հրամաններ,
- դիպլոմի միջուկ,
- ուսանողական քարտ,
- ուսումնական գործընթացին վերաբերող տարատեսակ հաշվետվություններ։
- Համալսարանական էլհասցեի միջոցով կրթական գործընթացին առնչվող տեղեկատվության ավտոմատ տրամադրում դասախոսներին և ուսանողներին
- ԵՊՀ-ում կիրառվող այլ էլեկտրոնային համակարգերի հետ տվյալների փոխանակման մեխանիզմներ
Հարցումների համակարգը նախատեսված է տարատեսակ անանուն հարցումներ կազմակերպելու համար։ Այն ներառում է՝
- ուսանողական առցանց հարցման թերթիկների պատրաստում,
- շրջանավարտների առցանց հարցման թերթիկների պատրաստում,
- հարցման թերթիկները լրացնելու առցանց հարթակ,
- հարցման արդյունքների տարաբնույթ հաշվարկներ և վերլուծություն։
«ԵՊՀ ռեգիստրար» էլեկտրոնային համակարգը ուսանողների և դասախոսների համար տեղեկատվական հարթակ է և ուսումնական գործընթացների էլեկտրոնային կառավարման միջոց։
Ուսանողներին հնարավորություն է տալիս՝
- ընտրելու կամընտրական առարկաներ,
- տեսնելու դասատախտակը,
- տեսնելու քննության օրերը,
- տեսնելու գնահատականները,
Դասախոսին հնարավորություն է տալիս՝
- ընտրելու դասընթացների գնահատման բաղադրիչները,
- գրանցելու ուսանողների գնահատականները,
- տեսնելու դասատախտակը և ուսանողների ցանկը,
- տեսնելու քննության օրերը,
- տեսնելու ուսանողական հարցման իր արդյունքները։
Աշխատակիցներ
Բաժնի վարիչ
Բաժնի վարիչի տեղակալ
Ավագ ծրագրավորող
Ավագ ծրագրավորող
Ավագ ծրագրավորող
Ավագ ծրագրավորող