Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակում ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում մեկնարկել է ներպետական համատեքստին հարմարեցված «Փախստական և միգրանտ երեխաները» թեմայով HELP առցանց դասընթացը։
Ութ շաբաթ տևողությամբ դասընթացի նպատակն է խորացնել մասնակիցների գիտելիքները փախստական և միգրանտ երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց կարիքներին համապատասխան իրավական ընթացակարգերի և սոցիալական ներառման վերաբերյալ։
Ծրագրում ընդգրկված են իրավական դաշտի հիմունքներին, երեխայի կարիքներին հարմարեցված ընթացակարգերին, կալանքի այլընտրանքներին, ընտանիքի վերամիավորմանը, սոցիալական իրավունքներին և ինտեգրմանը, ինչպես նաև խնամակալությանն ու տարիքի գնահատմանը վերաբերող թեմաներ։
Դասընթացին մասնակցում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչներ։ Ուսումնական ծրագիրը նախատեսված է ութ շաբաթվա համար՝ շաբաթական երկու ժամ ծանրաբեռնվածությամբ։
Դասընթացի հաջող ավարտին մասնակիցները կհրավիրվեն աշխատաժողովի և կստանան հավաստագրեր։
Նախաձեռնությունն ուղղված է միգրացիայի ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը և փախստական ու միգրանտ երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների վերաբերյալ գիտելիքների խորացմանը։