Հոկտեմբերի 16-ին կայացավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտական խորհրդի (ԳԽ) 2026-2027 ուսումնական տարվա երկրորդ նիստը։
Նիստի սկզբում գիտական խորհրդի նախագահ, դեկան Կ. Խաչատրյանը տեղեկացրեց խորհրդի կազմում սովորող անդամների փոփոխության մասին և ներկայացրեց ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից ընտրված նոր անդամներին։ Խորհրդի անդամները շնորհավորեցին նրանց և մաղթեցին արդյունավետ աշխատանք։
Դեկան Կ. Խաչատրյանը ներկայացրեց նաև ֆակուլտետի որակի ապահովման և մեթոդական հանձնաժողովի նոր կազմը։ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նախկին կառույցների փոխարեն ձևավորվել է մեկ միասնական հանձնաժողով։
Ֆակուլտետի հանձնաժողովում ընդգրկվել են Կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Գագիկ Իշխանի Վարդանյանը (նախագահ), Կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ Վարդան Սամվելի Ալեքսանյանը, Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Կարեն Շիրազի Եղոյանը և բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Ասյա Արթուրի Պողոսյանը։
Գիտական խորհուրդը հաստատեց ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի առկա ուսուցման համակարգի «Ֆինանսներ» մեկամյա կրթական ծրագրի մագիստրոսական թեզերի 22 թեմաները՝ առաջարկվող ձևակերպումներով, ինչպես նաև գիտական ղեկավարների կազմը։
Հավանության արժանացան նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» դրամաշնորհի շրջանակում իրականացվող գիտական երկու ծրագրերի 2025-2026 ուսումնական տարվա հաշվետվությունները։ Վերոնշյալ ծրագրերի թեմաներն են՝ «Մարդկային կապիտալի զարգացման հեռանկարները ՀՀ-ում աշխատաշուկայի վերափոխման պայմաններում» (կատարող՝ Սիլվիա Սարգսի Սարգսյան, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի 3-րդ տարվա առկա ուսուցման ասպիրանտ) և «Տնտեսական հարաբերությունների թվայնացման խնդիրները ՀՀ-ում» (կատարող՝ Ալիսա Արենի Գևորգյան, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի 3-րդ տարվա առկա ուսուցման ասպիրանտ)։
Նիստում ներկայացվեցին նաև 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման ուսանողական հարցումների արդյունքները։ Դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Վ. Ալեքսանյանն անդրադարձավ հարցումների ամփոփ տվյալներին, սահմանված չափանիշներով համեմատական պատկերին և վերջին երեք կիսամյակների ցուցանիշների փոփոխությանը։ Նա նշեց, որ հարցումներին ուսանողների մասնակցությունը խթանելու ուղղությամբ ձեռնարկված քայլերից հետո մասնակցության մակարդակը նախկին 10-12 %-ից հասել է մինչև 40 %-ի։ Անդրադարձ կատարվեց նաև ստացված տվյալները կրթական միջավայրի բարելավման նպատակով կիրառելու հնարավորություններին։
Գիտական խորհուրդը երաշխավորեց ֆակուլտետի երկու ուսանողի մասնակցությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» մրցույթին («Լավագույն ուսանող»)։ Երաշխավորություն ստացան բակալավրիատի «Ֆինանսներ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող, ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մկրտիչ Հրաչյայի Ասոյանը և բակալավրիատի «Կառավարում» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահի՝ ֆակուլտետների գծով տեղակալ Բենիկ Արտեմի Բալայանը։
Նիստի ավարտին ամփոփվեցին հոկտեմբերի 7-9 ֆակուլտետում անցկացված «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովի արդյունքները։ Դեկան Կ. Խաչատրյանն անդրադարձավ ֆակուլտետի՝ տնտեսագիտության ուղղությամբ միջազգային գիտական համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներին, շնորհակալություն հայտնեց գործընկերներին գիտաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը մասնակցելու համար և կարևորեց կազմակերպչական աշխատանքներում ուսանողների ներգրավվածությունը։ Գիտաժողովին որպես կամավորներ մասնակցած ուսանողներին հանձնվեցին շնորհակալագրեր։







