Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
  4. Ընթացիկ տեղեկատվություն
  5. ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ներկայացուցիչները աշխատանքային այցով գտնվում էին Լեհաստանում
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Ֆակուլտետի մասին
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
  • Սեմինարներ
  • Տեսադարան
  • Շրջանավարտներ
  • Գիտաժողովներ
  • ԵՊՀ տնտեսագիտական դպրոց

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ներկայացուցիչները աշխատանքային այցով գտնվում էին Լեհաստանում

Հոկտեմբեր 27, 2026

Միջազգային գիտական համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հետազոտությունների զարգացման, գիտական արդյունքների միջազգային տարածման և համատեղ ծրագրերի իրականացման համար։ Այս ուղղությամբ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակում է ընդլայնել գործընկերային կապերը եվրոպական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և ֆակուլտետի գրասենյակի ղեկավար, դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը ս.թ. հոկտեմբերի 19-26-ը աշխատանքային այցով գտնվում էին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։ Այցի նպատակն էր զարգացնել Վրոցլավի շրջակա միջավայրի և կյանքի մասին գիտությունների համալսարանի հետ ձևավորված գիտական համագործակցությունը, ամփոփել համատեղ հետազոտությունների ընթացիկ արդյունքները, ինչպես նաև նոր գործընկերային կապեր հաստատել լեհական բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների հետ։

Այցի կարևոր ուղղություններից էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները թվային փոխակերպումների պայմաններում» գիտահետազոտական ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ստացված արդյունքների ամփոփումն ու հետագա հետազոտական ուղղությունների նախանշումը: Ծրագրի արտասահմանյան համաղեկավար, պրոֆեսոր Ստանիսլավ Մինտայի հետ քննարկվել են հետազոտության ընթացքը, հետագա ուսումնասիրությունների ուղղությունները և միջազգային գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այցի ընթացքում կատարվել են նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, անդրադարձ է եղել ստացված գիտական արդյունքներին և առաջիկայում նախատեսվող միջազգային հրապարակումներին։

Նշված գիտական ծրագրի շրջանակում հետազոտությունները կատարվում են արդիական մի շարք ուղղություններով՝ գյուղատնտեսության թվային փոխակերպում, թվային տեխնոլոգիաների ներդրման տնտեսական և ինստիտուցիոնալ գործոններ, մարդկային կապիտալի և թվային կարողունակությունների զարգացում, շրջանաձև տնտեսություն, նորարարություններ և սոցիալ-տնտեսական կայուն զարգացում։ Հետազոտական աշխատանքների արդյունքներով պատրաստվել են միջազգային գիտական հրապարակումներ, որոնք կարևոր ներդրում են թվային փոխակերպումների և կայուն տնտեսական զարգացման վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների զարգացման գործում։

ԵՊՀ պատվիրակությունը հանդիպել է նաև Վրոցլավի շրջակա միջավայրի և կյանքի մասին գիտությունների համալսարանի տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավար Աննա Կապալայի և դեպարտամենտի գիտական ու ակադեմիական անձնակազմի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու համալսարանների միջև կրթական և գիտահետազոտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համատեղ գիտական հետազոտությունների կատարմանը, միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում համատեղ հոդվածների հրապարակմանը, ինչպես նաև դասախոսների, հետազոտողների և ուսանողների ակադեմիական փոխանակումների զարգացմանը։

Կողմերը կարևորել են երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորումը՝ ընդգծելով գիտական ներուժի համատեղ օգտագործման, հետազոտական փորձի փոխանակման և միջազգային գիտական նախաձեռնություններում ներգրավվածության ընդլայնման անհրաժեշտությունը։ Այս ուղղությունները հնարավորություն են տալիս համադրելու երկու համալսարանների գիտական ներուժը, փոխանակելու հետազոտական փորձը և զարգացնելու երկարաժամկետ համագործակցությունը՝ կրթական ու գիտական նոր նախաձեռնությունների իրականացման համար։

Այցի շրջանակում ԵՊՀ պատվիրակների ունեցած կարևոր հանդիպումներից առանձնանշելի է նաև համալսարանի Էներգետիկայի, շրջակա միջավայրի և հասարակության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արկադիուշ Դյակոնի հետ հանդիպումը, որի շրջանակում նրանք ծանոթացել են կենտրոնի գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղություններին, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկելու միջազգային գիտահետազոտական կոնսորցիումներ ձևավորելու և համատեղ դրամաշնորհային հայտեր ներկայացնելու հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև այլընտրանքային էներգետիկայի ոլորտում համատեղ հետազոտական խումբ ձևավորելու, գիտական ուսումնասիրություններ կատարելու և դրանց արդյունքները միջազգային գիտական պարբերականներում հրապարակելու հնարավորություններին։

Այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է նաև Վրոցլավի մասնագիտական կրթության համալսարանական քոլեջ՝ Լեհաստանի խոշոր մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։ Հաստատության նախկին ռեկտոր, ներկայում Սոցիալական և տեխնիկական գիտությունների ինստիտուտի տնօրեն Պյոտր Կարդաշի հետ հանդիպմանը քննարկվել են երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նորարարություններին, ձեռնարկատիրությանը, բիզնես կրթությանը և կիրառական հետազոտություններին։ Կողմերն անդրադարձել են համատեղ կրթական ու գիտական նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև ակադեմիական և գործնական փորձի փոխանակմանը։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համար միջազգային գործընկերությունների զարգացումը ոչ միայն նոր կապերի հաստատում է, այլև դրանց հիման վրա համատեղ գիտական և կրթական նախաձեռնությունների իրականացում։ Ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և անմիջական ներգրավվածությամբ շարունակվում են աշխատանքները՝ միջազգային համագործակցությունը համատեղ հետազոտությունների, գիտական հրապարակումների, դրամաշնորհային ծրագրերի և ակադեմիական փոխանակումների միջոցով զարգացնելու ուղղությամբ։

Լեհաստան կատարած աշխատանքային այցը հնարավորություն տվեց ոչ միայն ամրապնդելու արդեն ձևավորված գիտական կապերը, այլև նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու և համագործակցության կոնկրետ ուղղություններ նախանշելու լեհական մի շարք գիտակրթական հաստատությունների հետ։ Ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր հիմք են ստեղծում հետագա համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային գիտական ֆինանսավորման նոր հնարավորությունների օգտագործման և ֆակուլտետի գիտահետազոտական ներուժի զարգացման համար։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակելու է հետևողական աշխատանքը միջազգային ակադեմիական միջավայրում իր ներկայությունն ամրապնդելու, գիտական համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու և միջազգային գործընկերությունների միջոցով կրթության ու հետազոտությունների որակը բարձրացնելու ուղղությամբ։

  • Բեռնել
    IMG_01
  • Բեռնել
    IMG_02
  • Բեռնել
    IMG_03
    • Գլխավոր էջ
    • Ֆակուլտետի մասին
    • Աշխատակիցներ
    • Նորություններ
    • Սեմինարներ
    • Տեսադարան
    • Շրջանավարտներ
    • Գիտաժողովներ
    • ԵՊՀ տնտեսագիտական դպրոց

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am