Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը հյուրընկալեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) տնտեսագիտության ֆակուլտետի պատվիրակությանը՝ միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ Օլեգ Բուկլեմիշևի ղեկավարությամբ։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կազմակերպած «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային երկրորդ գիտաժողովի շրջանակում զեկուցումով հանդես եկավ ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ձեռնարկությունների կառավարման ամբիոնի դոցենտ Արաքսյա Միրաքյանը:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի, ինչպես նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովի հետ։ Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ՝ շարունակելու և խորացնելու երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը։
Հանդիպումների ընթացքում առանձնապես ընդգծվեց համագործակցության ընդլայնման ներուժը համատեղ գիտական հետազոտությունների, ուսանողական փոխանակման ծրագրերի, ինչպես նաև ուսումնական և գիտահետազոտական նոր նախաձեռնությունների ձևավորման ուղղությամբ։