ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ,
Աբովյան 52
Չորեքշաբթի, մարտ 25, 2026
14:30-16:00
Ս.թ. մարտի 25-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի կունենա «ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչության աշխատանքային սթրեսի հետազոտումը» խորագրով գիտական սեմինար:
Սեմինարի շրջանակում զեկուցմամբ հանդես կգա Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Կառավարման և սոցիալ-տնտեսական գործընթացների պլանավորման» ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ելենա Վալերիի Կուլչիցկայան: