- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Իրավագիտության ֆակուլտետ
Իրավագիտության ֆակուլտետ
Ֆակուլտետի մասին

Իրավագիտության ֆակուլտետը Երևանի պետական համալսարանի հնագույն ֆակուլտետներից է՝ հարուստ գիտակրթական ավանդույթներով։ Այն ունի մոտ 90 տարիների պատմություն. հիմնադրվել է 1933-1934 ուսումնական տարում։
Միջազգային համալսարանական որակավորման վարկանիշով ՀՀ-ում և տարածաշրջանում առաջատար ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Հայաստանում իրավաբանական բարձրագույն կրթություն ապահովող, առավել երկար պատմական ուղի անցած, ամենահեղինակավոր և ճանաչված կենտրոնն է:
Անցած 90 տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է ավելի քան 25000 շրջանավարտ, որոնք աշխատում են օրենսդիր և գործադիր իշխանության, իրավապահ և դատական համակարգերում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում, փաստաբանական ու խորհրդատվական ընկերություններում, բանկային համակարգում և մասնավոր ընկերություններում, գիտահետազոտական կենտրոններում, հասարակական կազմակերպություններում, իրավաբանական կրթություն առաջարկող բուհերում և այլ կառույցներում:
Կրթական ծրագրեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
Կառուցվածք

Վերջին հրապարակումները
Հոդված
The general description of the judicial review in the new criminal procedure code of the Republic of Armenia
Հոդված
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Հոդված
ԳՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԴԵՄ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ
Հոդված
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԸ
Կոնտակտներ
Դեկան՝ ի․գ․դ․, պրոֆեսոր Հարություն Խաչիկյան
Ֆակուլտետի գրասենյակ՝
Հեռ.՝ (+374 60) 710 232
(ներքին՝ 12-32)
Էլհասցե՝ law@ysu.am