ԵՊՀ ՈՒԳԸ թարգմանական հարցերի հանձնաժողովի, հայ բանասիրության և ԵԼՀ ֆակուլտետների ՈՒԳԸ թարգմանական հարցերի հանձնաժողովների համագործակցության շրջանակում տեղի ունեցավ պանելային քննարկում:
«Թարգմանական ոլորտի բազմազանությունը․ կիրառական առանձնահատկությունները, մարտահրավերներն ու իրական փորձառությունը» խորագրով քննարկման շրջանակում բանախոսները ներկայացրին իրենց մասնագիտական ոլորտները՝ անդրադառնալով թարգմանչական գործունեության տարբեր ուղղություններին․
Անի Անանյան՝ «Համաժամանակյա (Synchronous) թարգմանություն. բարդություններն ու առանձնահատկությունները»,
Հայկուհի Բաբաջանյան՝ «Նոտարական թարգմանություն. գործընթացի պահանջներն ու սխալների հետևանքները»,
Մարիամ Հարությունյան՝ «Անիմացիոն ֆիլմերի թարգմանության առանձնահատկություններն ու փորձը»,
Անուշ Սեդրակյան՝ «Գեղարվեստական գրականության թարգմանության ստեղծագործական կողմերը»:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև արհեստական բանականության (AI) կիրառությանը թարգմանության ոլորտում՝ ընդգծելով դրա ինչպես դրական, այնպես էլ մարտահրավերային կողմերը։
Միջոցառումն ընթացավ բովանդակալից և ակտիվ քննարկման մթնոլորտում՝ ապահովելով մասնագիտական փորձի փոխանակում և բազմակողմանի դիտարկումներ։