Սիրելի՜ համալսարանականներ, ԵՊՀ ՈՒԳԸ թարգմանական հարցերի հանձնաժողովի, հայ բանասիրության և եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների ՈՒԳԸ թարգմանական հարցերի հանձնաժողովների համագործակցության շրջանակում անցկացվելու է պանելային քննարկում, որը միավորելու է թարգմանության տարբեր ուղղությունների ներկայացուցիչներին, ոլորտի լավագույն մասնագետներին:
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու ոլորտի բազմազանությունը՝ ծանոթանալով յուրաքանչյուր ուղղության առանձնահատկություններին, մարտահրավերներին և իրական փորձին։
Մեր բանախոսներն են՝
- Անի Անանյան
«Aorist» թարգմանչական գրասենյակի տնօրեն, սինխրոն թարգմանիչ
Կներկայացնի սինխրոն թարգմանության առանձնահատկությունները և ոլորտում թարգմանիչների դերակատարության կարևորությունը:
- Հայկուհի Բաբաջանյան
«Cognito travel & translation agency»-ի հիմնադիր տնօրեն, Ան լիցենզավորված նոտարական թարգմանիչ, դասախոս
Կխոսի թարգմանության բարձր ճշգրտության և իրավական պատասխանատվության կարևորության մասին, ինչպես նաև կկիսվի մասնագիտական արժեքավոր խորհուրդներով:
- Մարիամ Հարությունյան
Լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ
Կանդրադառնա ոլորտի հիմնական դժվարություններին և թարգմանական գործընթացում ընթացքում առաջացող մարտահրավերներին։
- Անուշ Սեդրակյան
ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, գեղարվեստական գրականության թարգմանիչ
Կխոսի գրական տեքստերի թարգմանության ստեղծագործական կողմի, հեղինակային ոճի պահպանման և լեզվական նրբությունների մասին։
Քննարկման նպատակն է բացահայտել և ցույց տալ թարգմանական գործի բազմազանությունը՝ կիրառական առանձնահատկությունները, մարտահրավերները ու իրական փորձառությունը։