Հերոս դառնալու հոգեբանությունը․ ԵՊՀ-ում դասախոսություն կարդաց Մեթ Լանգդոնը «Ո՞վ է հերոսը» հարցը, որը հաճախ բարձրաձայնվում է գրքերում ու ֆիլմերում, այս անգամ դարձել էր քննարկման առարկա ԵՊՀ-ում կայացած «Ամենօրյա հերոսության հոգեբանություն․ ինչպե՞ս խթանել մարդկանց քաղաքացիական խիզախությունը» խորագրով դասախոսությանը։ «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ի և «Հերոսական երևակայություն ծրագիր» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-դասախոսությունը վարեց կազմակերպության գործադիր տնօրեն Մեթ Լանգդոնը՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է մարդկանց դրդել հերոսական քայլերի և խթանել քաղաքացիական խիզախությունն առօրյա կյանքում։
ԵՊՀ-ն՝ «TOPIK» կորեերենի միջազգային քննության կենտրոն Երևանի պետական համալսարանը պաշտոնապես հաստատվել է որպես կորեերենի իմացության միջազգային քննության՝ «TOPIK»-ի (Test of Proficiency in Korean) անցկացման կենտրոն։
Համալսարանի ներկայացուցիչները Դրեզդենում մասնակցեցին «KPI4HE» նախագծի աշխատաժողովին Փետրվարի 10–13-ը համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին «Erasmus+» ծրագրի «KPI4HE» նախագծի շրջանակում կազմակերպված քառօրյա աշխատաժողովին, որը տեղի ունեցավ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում։ Աշխատաժողովը միավորել էր եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչներին՝ քննարկելու KPI-ների կիրառման արդյունավետ մեխանիզմները և տվյալահենք կառավարման նոր մոտեցումները։
Կրթությունն ու զբոսաշրջությունը մեկ հարթակում. ԵՊՀ-ում քննարկվեց ոլորտի զարգացման ռազմավարությունը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվեց պանելային քննարկում՝ «Կրթական համակարգի դերը զբոսաշրջության զարգացման գործընթացում» խորագրով։ Քննարկման նպատակն էր խթանել կրթության, պետական կառույցների և զբոսաշրջության մասնավոր հատվածի միջև գործակցությունը, անդրադառնալ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման խնդիրներին, ինչպես նաև ձևավորել գործնական և համագործակցային կայուն կապեր կրթական հաստատությունների և գործատուների միջև։
«Էրազմուս+»-ից մինչև միջազգային գիտական նոր հորիզոններ․ ԵՊՀ ուսանողի կրթական ճամփորդությունը «Արտասահմանում ուսանելը դարձավ ոչ միայն ակադեմիական նոր հնարավորությունների, այլև անձնական աճի, մշակութային բացահայտումների և ինքնաճանաչման կարևոր փուլ, որը նշանակալի ազդեցություն ունեցավ իմ աշխարհայացքի և ապագա նպատակների ձևավորման վրա»,- ասում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Հասմիկ Դավթյանը, որը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Գերմանիայում՝ Բեռլինի ազատ համալսարանում։
Կանայք գիտության աշխարհում․ ԵՊՀ պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը՝ մարտահրավերների և հաջողությունների մասին Գիտության մեջ կանանց «ներկայությունը» միայն հավասար հնարավորությունների հարց չէ, այլ նաև գիտական առաջընթացի կարևոր բաղադրիչ։ Գիտության ոլորտում կանանց ներգրավվածության մասին զրուցել ենք ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար, ֆիզիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Անահիտ Բալաբեկյանի հետ։
ԵՊՀ-ում էր Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը՝ քննարկելու արաբագիտության զարգացման հեռանկարները Երևանի պետական համալսարանում հյուրընկալվեց Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ Մուսավին։ Այցի շրջանակում քննարկվեցին արաբագիտության զարգացման, ակադեմիական համագործակցության ընդլայնման և մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցեր։ Քննարկումները միտված էին նոր համագործակցությունների ձևավորմանը, որոնք կնպաստեն ինչպես ակադեմիական ծրագրերի զարգացմանը, այնպես էլ հայ-արաբական մշակութային կապերի ամրապնդմանը։
ԵՊՀ-ում քննարկվել են Կատարի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալեց ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կրթական, գիտական և մշակութային գործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին համագործակցության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր էջ է բացում միջազգային համագործակցության պատմության մեջ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության պատվիրակությունը՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Կարինե Առաքելյանի և նույն ֆակուլտետի ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Նարեկ Ավետյանի գլխավորությամբ, ս․թ․ հունվարի 24-ից փետրվարի 4-ը գտնվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ ձևավորելու միջազգային նոր համագործակցություն։
Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» խորագրով միջոցառումը՝ ուղղված գիտության ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածության վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, առկա խնդիրների քննարկմանը, ինչպես նաև երիտասարդ աղջիկների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը: