ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի կամավորների պարգևատրման արարողությունը ԵՊՀ-ում. հանդիպում, հավաստագրերի հանձնում ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որը նվիրված էր ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ակտիվ կամավորների աշխատանքի գնահատմանն ու հետադարձ կապի ստեղծմանը։ Հանդիպման նպատակն էր ամփոփել ֆորումի կազմակերպման գործընթացը, գնահատել կամավորների ներդրումը, ինչպես նաև քննարկել այն դժվարությունները, որոնց նրանք բախվել են երկօրյա միջոցառման ընթացքում։
ԵՊՀ-ում էր Պաղեստինի արտաքին գործերի և էմիգրանտների պետնախարար Վարսեն Աղաբեկյանը Երևանի պետական համալսարան էր այցելել Պաղեստինի արտաքին գործերի և էմիգրանտների պետնախարար, անվանի պատմաբան Վարսեն Աղաբեկյանը՝ ուղենշելու կողմերի միջև կրթագիտական համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև ամրապնդելու մշակութային կապերը։
ԵՊՀ պատվիրակությունն ուսումնական այցի շրջանակում հյուրընկալվել է Զալցբուրգում Երևանի պետական համալսարանն իր առանձնահատուկ տեղն ունի Եվրոպական միության բուհերի միջև փորձի և լավագույն մեթոդների փոխանակման գործում։ Այս մասին են վկայում «ERASMUS+» ծրագրի «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասի բուհերում» (PROVE) նախագծի շրջանակում ԵՊՀ պատվիրակության ուսումնական այցը Զալցբուրգ և մասնակցությունը «VaKE» վերապատրաստումների զալցբուրգյան համաժողովին։
Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում ԵՊՀ-ում կայացավ «Ժամանակակից քրեական դատավարությունը. արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները» խորագրով գիտագործնական համաժողով՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետների՝ փաստաբանների, գիտնականների, իրավաբանական կրթական հաստատությունների ներկայացուցիչների, դասախոսների, ինչպես նաև ուսանողների։ Միջոցառումը կազմակերպվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով անդրադառնալու քրեական դատավարության ոլորտում առկա մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին։
Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները Շարունակելով քննարկել քվանտային ֆիզիկայի աշխարհը` խոսենք քվանտային մեխանիկայի տարբեր ինտերպրետացիաների (մեկնաբանությունների) մասին։ Ինտերպրետացիաները քվանտային մեխանիկայի մաթեմատիկական տեսության` իրականության հետ համապատասխանելու բացատրություններն են: Ինտերպրետացիաները միմյանցից տարբերվում են անգամ հիմնարար հարցերով, ինչպիսիք են՝ քվանտային մեխանիկան դետերմինիստակա՞ն է, թե՞ ստոխաստիկ, տեղայի՞ն, թե՞ ոչ, քվանտային մեխանիկայի ո՞ր տարրերը կարող են իրական համարվել, ինչպիսի՞ն է չափման բնույթը և այլն։
«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը, որը նպատակ ուներ զարգացնելու ուսանողների՝ գիտական աշխատանքներ կատարելու հմտությունները, ինչպես նաև ուղենշելու կատարված հետազոտությունները հայաստանյան և միջազգային գիտաժողովներին լավագույնս ներկայացնելու առանձնահատկությունները։
ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ ՀՀ-ում ստեղծված էկոլոգիական անբարենպաստ իրավիճակը, ինչպես նաև տարբեր նշանակություն ունեցող տարածքների օդի աղտոտվածությունը մանրադիտակային սնկերով հանգեցնում է մշակութային նմուշների ախտահարմանը և սնկային հիվանդությունների տարածմանը։ Oդում առկա մանրադիտակային պաթոգեն սնկերը մեծ վնաս են հասցնում և՛ մարդկանց առողջությանը, և՛ թանգարանային նմուշներին: Այս մասին փաստում է ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտ Ինեսսա Էլոյանը, որն իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է Երևանի թանգարանային որոշ տարածքների օդի միկոբիոտան և աղտոտվածության աստիճանը՝ առաջարկելով օդը մաքրելու հակասնկային բնական միջոցներ:
«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների համար ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ու աշխատակիցները ԵՊՀ-ում հանդիպեցին ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ՝ իրազեկելու և պարզաբանելու աշխատանքային օրենսգրքի դրույթները, որոնք վերաբերում են հատկապես մինչև 18 տարին լրացած անձանց:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Քեմբրիջի համալսարանի ուսանողների ուսումնառության մի մաս Քեմբրիջի համալսարանի վեց ուսանողներ չորս ամիս իրենց կրթությունը շարունակել են ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում՝ ուսումնասիրելով ռուսաց լեզու և ռուս գրականություն: Համալսարանում նրանք ուսումնառել են ԵՊՀ-ի և Քեմբրիջի համալսարանի համագործակցության շրջանակում:
Միջֆակուլտետային համագործակցությունը՝ կամուրջ դիվանագիտության և զբոսաշրջության միջև ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ու միջազգային հարաբերությունների ֆակուլտետների համատեղ նախաձեռնությամբ համալսարանում տեղի ունեցավ «Հատելով մասնագիտական ուղիները» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Միջֆակուլտետային այս միջոցառումը նպատակ ուներ միավորելու զբոսաշրջության ու դիվանագիտության ոլորտների մասնագետներին և ուսանողներին՝ հատկանշելով մասնագիտությունների հատման ու փոխլրացման գաղափարը։