Մարսի հետազոտություններից մինչև միջաստղային տարածություն․ ԵՊՀ պատվիրակությունը՝ NASA-ի լաբորատորիայում Մարսի վրա հնագույն կյանքի հնարավոր հետքերի որոնումից մինչև Երկրի մակերևույթի փոփոխությունների դիտարկում․ NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան (Jet Propulsion Laboratory, JPL) մասնակցում է Արեգակնային համակարգի և Երկրի ուսումնասիրության մի շարք կարևոր առաքելությունների։ Այս գիտական կենտրոն է այցելել Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը՝ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով Կալիֆոռնիա կատարած այցի ընթացքում։ Պատվիրակությանն ուղեկցել է ԵՊՀ շրջանավարտ, JPL-ի պայմանագրերի տեխնիկական ղեկավար Լերմոնտ Խաչիկյանը։ Այցի կարևոր ուղղություններից էր նաև համալսարանի ուսանողների համար միջազգային մասնագիտական փորձառության հնարավորությունների զարգացումը։
ԵՊՀ գիտական նախաձեռնությունը՝ «Springer»-ի հրատարակությամբ․ լույս է տեսել «Transformative Economies» գիտական ժողովածուն «Springer» հեղինակավոր հրատարակչությունը 2026 թվականին լույս է ընծայել «Transformative Economies: Spatial and Societal Perspectives» գիտական ժողովածուն, որը պատրաստվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ։ Գրքի չորս միջազգային խմբագիրներից մեկը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանն է։ Ժողովածուն ներառում է 12 երկրի 38 գիտնականների հեղինակած 13 հետազոտություն, որտեղ անդրադարձ է կատարվում տնտեսական համակարգերի փոխակերպմանը, մարդկային կապիտալին, ինստիտուտների որակին, նորարարությանը, կայուն զարգացմանն ու տարածքային դիմակայունությանը։
Կենսաբազմազանության պահպանությունից մինչև համատեղ հետազոտություններ․ ԵՊՀ-ում հյուրընկալվել է Կոբեի պատվիրակությունը ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի ներկայացուցիչները հյուրընկալել են Կոբե քաղաքի (Ճապոնիա) պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության պահպանության, ջրային էկոհամակարգերի մշտադիտարկման և շրջակա միջավայրային ԴՆԹ-ի (eDNA) հետազոտությունների ոլորտներում հայ-ճապոնական գիտակրթական համագործակցության հնարավորությունները։
Գիտությունից դեպի իրավական լուծումներ․ ԵՊՀ-ն՝ կենսաբազմազանության պահպանության միջազգային քննարկումների հարթակում Գիտական տվյալները բնապահպանական արդյունավետ օրենսդրության և հանրային քաղաքականության հիմքում դնելու հարցը քննարկվել է «Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման օր-2026» միջազգային համաժողովում։ COP17-ի շրջանակում անցկացված միջոցառման կազմակերպմանը մասնակցել է Երևանի պետական համալսարանը՝ միջազգային գործընկերների հետ քննարկելով կենսաբազմազանության պահպանության իրավական մարտահրավերները։
Հայտնի են ՀԽ պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամները․ տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ արտահերթ նիստ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2026-2027 ուսումնական տարվա արտահերթ նիստի շրջանակում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրված անդամների ընտրություն:
Աննա Վարդապետյանը ԵՊՀ-ում վարպետաց դաս է անցկացրել ուսանողական դատախաղի մասնակիցների համար ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Երևանի պետական համալսարանում վարպետաց դաս է անցկացրել «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար։ Մրցույթն անցկացվում է ԵՊՀ-ի, ՀՀ դատախազության և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ։
«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում․ համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն․ ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ կատարված աշխատանքի հիմնական արդյունքները՝ քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագրի մշակումից մինչև միջազգային հավատարմագրում, դասախոսների կարողությունների զարգացում և թվային կրթական միջավայրի ստեղծում։ Քննարկվեցին նաև ձեռք բերված արդյունքները պահպանելու և գործընկերների համագործակցությունը շարունակելու հնարավորությունները։
ԵՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը բնապահպանության ոլորտում. հանդիպում Չինաստանի բնապահպանական պլանավորման ակադեմիայի պատվիրակության հետ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնում հյուրընկալվեցին Չինաստանի բնապահպանական պլանավորման ակադեմիայի (Chinese Academy of Environmental Planning - CAEP) ներկայացուցիչները։ Հանդիպման նպատակն էր քննարկել երկկողմ գործընկերության հեռանկարները, փորձի փոխանակումն ու համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հայաստանի սնկերի կենսաբազմազանությունը և COP17-ը. ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային աշնանային դպրոց Համագործակցելով Վիեննայի համալսարանի հետ՝ ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հայաստանի սնկերի կենսաբազմազանությունը. COP17-ին ընդառաջ» խորագրով միջազգային աշնանային դպրոցը՝ մեկ հարթակում համախմբելով ուսանողների, ինչպես նաև ոլորտի հայ և օտարերկրյա առաջատար մասնագետների: Աշնանային դպրոցի ծրագիրը միտված էր ընդլայնելու մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները սնկերի կենսաբազմազանության ուսումնասիրության, նմուշառման, ձևաբանական նույնականացման և մոլեկուլային հետազոտությունների ոլորտներում։
50 տարի առաջ Վիլյամ Սարոյանը ԵՊՀ-ում էր․ մի հանդիպման պատմություն 1976 թվականի հոկտեմբերի 23-ին Վիլյամ Սարոյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետ։ Հանդիպումը տևեց շուրջ երեք ժամ։ Գրողը պատասխանեց հարցերի, հիշեց Հեմինգուեյին ու Բեռնարդ Շոուին, խոսեց հայկական երգից, նույնիսկ երգեց և պատմեց, թե ինչու է շարունակում գրել, երբ իր գրքերից շատերը դեռ անտիպ են։ Այդ օրվա զրույցը պահպանվել է համալսարանի տարեգրության էջերում։