ԵՊՀ-ն և ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը սկսում են համատեղ ծրագրեր Արհեստական բանականության կիրառման վերաբերյալ վերապատրաստումներ, ազգային անվտանգության հարցերով համատեղ հետազոտություններ և մասնագետների պատրաստում. Երևանի պետական համալսարանն ու ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը ստորագրել են համագործակցության հուշագիր: Համագործակցության նպատակն է ԵՊՀ գիտակրթական ներուժը ներգրավել ազգային անվտանգության ոլորտի հետազոտություններում և մասնագետների պատրաստման ու վերապատրաստման աշխատանքներում։
Գիտությունից դեպի տեխնոլոգիական լուծումներ. ԵՊՀ-ն ներկայացրել է իր նորարարական մշակումները «Silicon Mountains Expo 2026»-ում Երևանի պետական համալսարանը «Silicon Mountains Expo 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացրել է նյութագիտության, նանոտեխնոլոգիաների, ֆոտոնիկայի և արհեստական բանականության ոլորտների իր հետազոտություններն ու նորարարական մշակումները։
ԵՊՀ-ում հյուրընկալվեց Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ համալսարանում անցկացվեց հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ (նստավայրը՝ Մոսկվա)։ Հանդիպման շրջանակում տեղի ունեցան «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի հեղինակած «Մեքսիկայի ժողովրդի պատմությունը» գրքի շնորհանդեսը։
Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ. ԵՊՀ-ում մեկնարկել է Ալվարդ Ջիվանյանի աշխատարանների երկրորդ շրջանը Ինչպե՞ս է հնագույն ժողովրդական հեքիաթը վերածվում ժամանակակից հրաշապատում արձակի, և որտե՞ղ է թաքնված ֆենթեզիի «ողնաշարը»։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ԵՊՀ-ում համախմբվել էին ուսանողներ, գրողներ, լրագրողներ, երաժշտագետներ ու ընթերցասերներ։ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում մեկնարկել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեքիաթագետ և թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» հեղինակային աշխատարանների երկրորդ շրջանը։
«Որակյալ լրագրությամբ զբաղվելն այսօր գնալով ավելի դժվար է դառնում». ԵՊՀ հրավիրյալ պրոֆեսոր Քրիստիան Բանկով ԵՊՀ-ում հրավիրյալ պրոֆեսորի դասավանդման դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել է Նոր բուլղարական համալսարանի նշանագիտության պրոֆեսոր Քրիստիան Բանկովը։ Նա դասավանդում է «Լրագրություն» բակալավրի և «Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրերում՝ ուսանողներին ծանոթացնելով թվային մշակույթի ուսումնասիրության նշանագիտական մոտեցումներին և խրախուսելով զարգացնել ձեռնարկատիրական մտածողությունը։
Ինչպե՞ս չափել բուհերի գործունեության արդյունավետությունը և բարելավել կրթության որակը․ ԵՊՀ-ում ամփոփվել են KPI4HE ծրագրի արդյունքները Հայաստանի բուհերի գործունեության գնահատման միասնական ցուցանիշներ, տվյալահենք որոշումներ, ռազմավարական պլանավորման նոր գործիքներ և կրթության որակի բարելավման հնարավորություններ․ համալսարանում կայացած միջազգային համաժողովում ներկայացվել են ԵՊՀ համակարգմամբ իրականացվող KPI4HE ծրագրի արդյունքներն ու քննարկվել դրանց կիրառման հեռանկարները։ Ծրագիրը կարող է կարևոր դեր ունենալ Հայաստանի բարձրագույն կրթության կառավարման նոր մոտեցումների ձևավորման գործում։
Մեկ դար անց՝ Զապել Եսայանի գաղափարից դեպի նրա հիշատակը հավերժացնող արձան․ ԵՊՀ-ում ամփոփվել է մրցույթը Երևանի պետական համալսարանում ամփոփվել է անվանի գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Զապել Եսայանի արձանի էսքիզային առաջարկների բաց մրցույթը։ Հաղթող նախագծի հիման վրա կստեղծվի արձան, որը նախատեսվում է տեղադրել համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում։ Նախաձեռնությունը նորովի է արժևորում գրողի՝ դեռևս 1930 թվականին համալսարանի աջակիցների միավորման վերաբերյալ արտահայտած գաղափարը։
Քննարկում, դիվանագիտական խաղ և կրթական քվեսթ․ ԵՊՀ ՈՒԳԸ նախաձեռնությունները COP17-ում ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) կազմակերպել էր բնապահպանական ու կրթական միջոցառումների շարք՝ նպատակ ունենալով բարձրացնելու երիտասարդների իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանության հարցերի շուրջ և խթանելու նրանց մասնակցությունը բնապահպանական խնդիրների լուծմանը։ COP17-ի կանաչ գոտում՝ Կենսաբազմազանության հարցերով Հայաստանի բուհերի կոալիցիայի տաղավարում, անցկացվել են պանելային քննարկում, դիվանագիտական խաղ և կրթական քվեսթ։
ԵՊՀ-ում մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթը Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթի բանավոր փուլը։ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթն անցկացվում է ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համագործակցությամբ։
Գիտելիքը՝ հանուն կյանքի․ ԵՊՀ ուսանողները թարգմանչական աջակցություն են ցուցաբերել Գազայից Հայաստան տեղափոխված երեխաներին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողներ Կարինե Արսենյանն ու Էլինա Ոսկանյանը կամավոր թարգմանչական աջակցություն են ցուցաբերել Գազայի հատվածից բուժման նպատակով Հայաստան տեղափոխված երեխաներին ու նրանց ծնողներին՝ օգնելով ընտանիքներին հաղորդակցվելու բուժանձնակազմի հետ։