Կրթական կամուրջներ դեպի Շվեդիա․ ԵՊՀ-ում ձևավորվում է բազմաշերտ համագործակցություն ԵՊՀ-ում հյուրընկալվել էր Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, միջազգային համագործակցության, ԵՊՀ-ում շվեդերենի զարգացմանն ուղղված և տարբեր նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։ Այցի շրջանակում կողմերը ստորագրել են նաև համագործակցության համաձայնագիր՝ ուղղված շվեդերենի դասավանդման զարգացմանը, ինչպես նաև ակադեմիական կապերի ընդլայնմանը։
ԵՊՀ-ն՝ գունավոր հեռուստատեսության նախատիպի «ծննդավայր»․ Հովհաննես Ադամյանի գիտական ժառանգությունը Հայ գիտության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն ազգային, այլև համաշխարհային հնչեղություն ու ճանաչում ունեն։ Այդպիսի բացառիկ դեմքերից է Հովհաննես Ադամյանը՝ գունավոր հեռուստատեսության հիմնադիրներից մեկը։ Նրա գիտական գործունեությունը կապված է ոչ միայն Եվրոպայի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների, այլև անմիջապես Երևանի պետական համալսարանի հետ, որտեղ էլ կատարել է գյուտերից մեկը։
Մոտենում է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը․ ի՞նչ սպասել և ինչո՞ւ մասնակցել Մայիսի 16-ին՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, մայր բուհը կրկին կդառնա տարբեր սերունդների շրջանավարտների հանդիպման, գաղափարների փոխանակման և նոր համագործակցությունների ձևավորման հարթակ։ ԵՊՀ շրջանավարտների ֆորումը այս տարի ներկայանալու է նոր՝ ավելի ինտերակտիվ ձևաչափով՝ համադրելով մասնագիտական քննարկումները, փորձի փոխանակումն ու ոչ ֆորմալ շփման միջավայրը։ Սպասվող ֆորումի ձևաչափային նորությունների, քննարկումների թեմաների և ԵՊՀ համայնքի համար նախաձեռնության կարևորության մասին զրուցել ենք ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանի հետ։
Կրթությունից դեպի փորձառություն․ ԵՊՀ-ՊԵԿ նոր համագործակցություն Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ պաշտոնապես ամրագրելով կառույցների միջև համագործակցության նոր փուլի մեկնարկը։
«Կարիերայի կողմնացույց». առաջին քայլերը դեպի հաջող կարիերա ԵՊՀ-ում մեկնարկեց «Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին» ծրագրի HR խմբային խորհրդատվական հանդիպումների շարքը՝ Ամերիաբանկի հետ համագործակցությամբ։
ԵՊՀ-ում ամփոփվեց «Պատանի երկրաբանի դպրոց» ծրագրի առաջին փուլը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառում. «Պատանի երկրաբանի դպրոց» ծրագրի առաջին սերնդի 36 սաներ ստացան իրենց ավարտական վկայականները։ Ծրագիրը, որն իրականացվում է ԵՊՀ-ի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի համատեղ ջանքերով, նպատակ ունի վերականգնելու տասնամյակների պատմություն ունեցող ավանդույթը և երիտասարդների շրջանում հետաքրքրություն սերմանելու դեպի երկրաբանությունը:
ԵՊՀ-ում գործարկվել է «Եվրասիական ուսումնասիրություններ» մագիստրոսական նոր ծրագիրը Միջգիտակարգային նոր ծրագիրը միտված է հետխորհրդային Եվրասիայի արդի քաղաքական, հասարակական և մշակութային գործընթացների խորքային ուսումնասիրմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ռուսաստանին, Հայաստանին և Հարավային Կովկասին։
«Այս գիրքը գրվել է ոչ թե թանաքով կամ գրչով, այլ սիրով». լիբանանցի գործարար և գրող Նիկոլաս Աբու Ֆեյսալ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ լիբանանցի գործարար և գրող Նիկոլաս Աբու Ֆեյսալի «Հայաստան... մահ և վերածնված կյանք» գրքի շնորհանդեսը՝ վերածվելով ոչ միայն գրական, այլև մշակութային կարևոր իրադարձության և հայ-լիբանանյան բարեկամության խորհրդանշական հանդիպման։ Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել դիվանագիտական, ակադեմիական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների՝ ընդգծելով գրքի շուրջ ձևավորված մեծ հետաքրքրությունն ու դրա գաղափարական նշանակությունը։
Ուսանողական ճանապարհ՝ լսարանից մինչև միջազգային հարթակներ Տնտեսագիտությունը հաճախ ընկալվում է որպես թվերի, հաշվարկների և մոդելների ոլորտ, սակայն ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Գայանե Դավթյանի համար այն նաև որոշումների, պատասխանատվության և իրական ազդեցության մասին է։ Նրա ուսանողական ուղին ձևավորվել է աստիճանաբար՝ ընտանիքի ազդեցության, անձնական հետաքրքրությունների և գործնական փորձի համադրությամբ։
Արհեստական բանականության ոլորտում հաջողելու բանալին՝ ըստ «Perceptron» ընկերության հիմնադիր Արմեն Աղաջանյանի Արհեստական բանականությունը (ԱԲ) զարգանում է աննախադեպ արագությամբ, և ոլորտ մուտք գործել ցանկացող երիտասարդների համար ամենակարևոր հարցերը շարունակում են մնալ՝ ինչ սովորել և ինչպես կառուցել կարիերան։ «Perceptron» ընկերության հիմնադիր, նախկինում «Meta AI»-ի հետազոտական խմբերի ղեկավար Արմեն Աղաջանյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ որոնք են այսօրվա առաջնահերթ հմտությունները, որքանով են համալսարանները պատրաստ ոլորտի պահանջներին։